Երվանդ Ոսկան

հայ քանդակագործ, նկարիչ

Երվանդ Հակոբի Ոսկան (1855[1][2], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1914[1][2], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), հայ քանդակագործ։

Երվանդ Ոսկան
Երվանդ Ոսկան.jpg
Ծնվել է1855[1][2]
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1914[1][2]
Վախճանի վայրըՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
ՔաղաքացիությունFlag of the Ottoman Empire (1844–1922).svg Օսմանյան կայսրություն
ԿրթությունMakruhyan Armenian Primary School?, Մուրադ-Ռափայելյան վարժարան (1872) և Հռոմի գեղարվեստի ակադեմիա (1877)
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ և հնագետ

ԿենսագրությունԽմբագրել

1872 թվականին ավարտել է Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանը, 1877 թվականին՝ Հռոմի գեղարվեստի ակադեմիան։ 1878 թվականին մեկնել է Փարիզ` կատարելագործվելու, մասնակցել է միջազգային ցուցահանդեսի (1878, Փարիզ, 2 արծաթե մեդալներ)։ 1881 թվականին վերադարձել է Կ. Պոլիս[3]։

Ստեղծագործական գործունեությունԽմբագրել

Ստեղծագործել է հիմնականում հաստոցային քանդակագործության բնագավառում, թեմատիկ քանդակի («Դափնե», «Ռազմիկներ ու աստվածուհիներ», «Աղախինը», «Թուրք մուրացիկը» (1882, Հայաստանի ազգային պատկերասրահ), «Զեյբեկ կնոջ պարը», «Զեյբեկի թրով պարը» և դիմաքանդակի ժանրերում «Օսման Համդի բեյ» (Գեղեցիկ արվեստների պետական ակադեմիա, Ստամբուլ), «Տիգրան Չուխաճյան» (ԳԱԹ), «Ինքնադիմաքանդակ» (1882 թվական, ՀԱՊ
Ոսկանի ստեղծած ռեալիստական կերպարներին բնորոշ է հոգեբանական խորությունը։ Նրա երփնագիր գործերից հայտնի են «Հոր դիմանկարը» (1889), «Թուրը սրել տվող զեյբեկ» (երկուսն էլ՝ ՀԱՊ)։
Ոսկանը թուրք հնագետ և նկարիչ Օսման Համդի Ռեյի հետ 1883 թվականին հիմնադրել է Կ. Պոլսի գեղարվեստի ուսումնարանը (այժմ՝ Գեղեցիկ արվեստների պետական ակադեմիան), եղել տեսուչ և քանդակագործության պրոֆեսոր, նաև՝ հնագիտական թանգարանը, որի համար վերականգնել է մի շարք բարձրարժեք ստեղծագործություններ, այդ թվում՝ Սիդոնում (այժմ՝ Սայդա՝ Լիբանանում) իր իսկ պեղած սարկոֆագը (վերագրվում է Ալեքսանդր Մակեդոնացուն
Միասին պեղել են Նեմրութ լեռը և գրել առաջին ուսումնասիրությունը Կոմմագենեի թագավորության կենտրոնի մասին։

 
Օսման Համդի բեյի կիսանդրին, հեղինակ` Երվանդ Ոսկան

Ոսկանը Կ. Պոլսի, նաև հայ իրականության նոր ժամանակների առաջին արհեստավարժ քանդակագործն էր, որին աշակերտել են թուրք քանդակագործներ Օ. Մ. Իհսանը (1867-1944) և Մ. Թոմրուկը (1884-1949

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Artnet — 1998.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 NUKAT — 2002.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007