Չեզարե Մակկարի (իտալ.՝ Cesare Maccari, մայիսի 9, 1840(1840-05-09)[1][2][3][…], Սիենա, Տոսկանա, Իտալիա - օգոստոսի 7, 1919(1919-08-07), Հռոմ, Իտալիա), իտալացի նկարիչ և քանդակագործ։

Չեզարե Մակկարի
Դիմանկար
Ծնվել էմայիսի 9, 1840(1840-05-09)[1][2][3][…]
ԾննդավայրՍիենա, Տոսկանա, Իտալիա
Մահացել էօգոստոսի 7, 1919(1919-08-07) (79 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
ԵրկերCicero Denounces Catiline?
Մասնագիտություներգիչ, քանդակագործ և նկարիչ-փորագրող
 Cesare Maccari Վիքիպահեստում

Կյանք և ստեղծագործություն խմբագրել

Ջուզեպպե Մակկարիի և Կարոլինա Մանուչչիի որդին է։

Նա իր գեղարվեստական կրթությունը ստացել է Կոլեգիո Տոլոմեում, միևնույն ժամանակ այնտեղ է սովորել պատերազմական թեմաների ապագա նկարիչ Ամոս Կասիոլին։ Սիենայի գեղարվեստի ինստիտուտում (Istituto di belle arti di Siena) նա Տիտո Սարրոչիի ուսանողն էր։

Գեղանկարչությունից բացի, Մակկարին որոշ ժամանակ զբաղվել է քանդակագործությամբ։ Տիտո Սարրոչիի ղեկավարությամբ և նրա հետ միասին նա աշխատել է Սիենայի Սան Դոմենիկոյի բազիլիկայում գտնվող Ջուզեպպե Պյանիջիանիի (Monumento a Giuseppe Pianigiani) հուշարձանի վրա։ Ավելի ուշ նա տեղափոխվել է Ֆլորենցիա և այնտեղ աշխատանքի ընդունվել Լուիջի Մուսինիի արվեստի արհեստանոցում։ Մուսինիի մոտ աշխատել է որպես պատվերով նկարիչ, բրիտանական համայնքներից մեկի պատվերով կրկնօրինակել է Սիենայի տաճարում պահվող Պինտուրիկիոյի աշխատանքները։

Արվեստի առաջին գիտակներից մեկը, որն ուշադրություն է դարձերլ Մակկարիի տաղանդին, եղել է մարկիզ Ֆերդինանդո Պիերի-Ներլին։ Այս ազնվականը գնել է նրա «Ռեբեկան աղբյուրի մոտ ընդունում է Էլիզարի նվերները» կտավը և պայմանավորվել է Մոնտենորի դ'Արբիի մոտակայքում գտնվող կալվածքի իր մատուռը չորս ավետարանիչներին պատկերող որմնանկարներով զարդարելու մասին։ 1865 թվականին նկարիչը մրցանակ է շահել «Լեոնարդո դա Վինչիի բնորդուհի Մոնա Լիզան» կտավի համար։ Հռոմ տեղափոխվելուց հետո նա երկար ժամանակ եղել է տեղական Սուրբ Լուկայի ակադեմիայի (Accademia di San Luca) դոցենտ։

1874 թվականին Չեզարե Մակկարին ամուսնանում է Կարոլինա Էպշտեյնի հետ, այս ամուսնությունից ծնվել է նրանց դուստրը` Արջիան։

Կտավներ և որմնանկարներ (ընտրված) խմբագրել

  • Վիկտորիա Կոլոնան խորհրդածում է Միքելանջելոյի բանաստեղծությունների շուրջ (1868)
  • Սիրան զոհաբերում է իրեն տիրուհի Ֆաբիոլայի համար (1869)
  • Տրիկլինիում (1879)
  • Սիլվեստեր 3-րդ պապի պաշտոնազրկումը
  • Վենետիկում առաջին հաղորդության օրը
  • Կոնսոլացիոնե եկեղեցու որմնանկարները (1889)
  • Կապելլա Պերիի մատուռը Մոնտերոնի դ'Արբիաում. չորս ավետարանիչներ, որմնանկար
  • Դել Սանտիսիմո Սուդարտո դեյ Պիեմենտեսիի եկեղեցի, Հռոմ, որմնանկարներ (1870/73)
  • Կվիրինալյան պալատ, Հռոմ, Երեք գեղուհիներին պսակող Ամուրը, որմնանկար
  • Տիկնոջ պալատը (Իտալիայի Սենատի նստավայր), Հռոմ. Ցիցերոնի ելույթը Կատիլինայի դեմ, որմնանկար (1888)
  • Ռիսորջիմենտոյի սրահ, Հանրապետական պալատ, Սիենա. Թագավոր Վիկտոր Էմանուել 2-ը և այլ որմնանկարներ

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Piero Torriti: Tutta Siena. Contrada per Contrada. Edizioni Bonechi, Florenz 2004, ISBN 88-7204-456-1
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեզարե Մակկարի» հոդվածին։