Արման Դյուպլանտիս
Արման (Մոնդո) Դուպլանտիս (շվեդ.՝ Armand "Mondo" Duplantis,նոյեմբերի 10, 1999[1][2][3], Լաֆայետ, Լուիզիանա, ԱՄՆ[4]), շվեդ ձողացատկորդ, 2020 թվականի օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն (2022 և 2023), 2022 թվականի փակ տարածությունում աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2018 և 2022), 2021 թվականի փակ տարածությունում Եվրոպայի չեմպիոն։ Աշխարհի ռեկորդակիր (6,23 մ, 2023 թվականի սեպտեմբերի 17), 2021 թվականի փակ տարածությունում Եվրոպայի չեմպիոն։ Փակ տարածությունում համաշխարհային ռեկորդակիր (6,23 մ, սեպտեմբերի 17, 2023) և աշխարհի ամենաբարձր նվաճումների դափնեկիր (6,20 մ, մարտի 20, 2022)։
Արման Դյուպլանտիս | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 10, 1999[1][2][3] (25 տարեկան) |
Ծննդավայր | Լաֆայետ, Լուիզիանա, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Շվեդիա |
Կրթություն | Lafayette High School? և Լուիզիանայի պետական համալսարան (2019) |
Մասնագիտություն | թեթևատլետ և ձողացատկող |
Ծնողներ | հայր՝ Greg Duplantis?, մայր՝ Helena Duplantis? |
Armand Duplantis Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՀայրը՝ ամերիկացի Գրեգ Դյուպլանտիսը, նախկին ձողացատկորդ է (անձնական ռեկորդ՝ 5,80 մ), մայրը՝ շվեդուհի Հելենա Դուպլանտիսը (Հեդլունդ), նախկինում զբաղվել է բազմամարտով[5]։ Արմանն ունի երկու ավագ եղբայր՝ Անդրեասը և Անտուանը և կրտսեր քույր՝ Յուհաննան։ Ավագ եղբայրները նույնպես սպորտով էին զբաղվում։
Արմանը միջազգային ասպարեզում նորամուտը նշել է 2015 թվականին՝ դառնալով պատանիների աշխարհի առաջնության հաղթող[6]։ 2016 թվականին դարձել է պատանիների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
2017 թվականի սկզբին Արմանը սահմանել է ձողացատկի պատանիների փակ տարածությունում աշխարհի ռեկորդը՝ 5,82 մ։ 2017 թվականին ապրիլին 17-ամյա Դուպլանտիսը սահմանել է նոր պատանեկան համաշխարհային ռեկորդ, ինչպես նաև գերազանցել է Շվեդիայի 14-ամյա ռեկորդը՝ բացօթյա ցատկելով Օսթինում (Տեխաս)։ 2017 թվականին հաղթել է Եվրոպայի պատանիների առաջնությունում և Լոնդոնում կայացած աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 9-րդ տեղը։
2018 թվականի հունվարին 18-ամյա Արման Դուպլանտիսը ԱՄՆ-ի Ռենո քաղաքում բարելավել է իր իսկ համաշխարհային ռեկորդը՝ ձողացատկում պատանիների շրջանում՝ ցատկելով 5,83 մետր։
2018 թվականի օգոստոսին Գերմանիայում կայացած Եվրոպայի առաջնությունում հաղթել է 6,05 մ արդյունքով՝ այդպիսով թարմացնելով ազգային ռեկորդը[7]։ Արմանը դարձել է 1950 թվականից ի վեր առաջին շվեդը, որ նվաճել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը ձողացատկում և 1971 թվականից ի վեր առաջին շվեդ մրցանակակիրը այդ մրցաձևում։
2020 թվականի փետրվարի 15-ին Արմանը դարձել է Դոհայում կայացած աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։
2020 թվականի փետրվարի 8-ին 20-ամյա Արմանդ Դյուպլանտիսը համաշխարհային ռեկորդ է սահմանել ձողացատկում Թորունի դահլիճում կայացած մրցաշարում[8]։ Փետրվարի 15-ին Գլազգոյի Դուպլանտիս սրահում կայացած մրցաշարում մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ բարելավել է ձողացատկի համաշխարհային ռեկորդը՝ 6,18 մ[9][10]։ Փետրվարի 20-ին Լյովենի (Ֆրանսիա) մրցաշարում Արմանը հաղթել է 6,07 մ արդյունքով[11]։
2020 թվականի սեպտեմբերի 17-ին Հռոմում կայացած մրցումներում նա սահմանել է աշխարհի ամենաբարձր նվաճումը բացօթյա ձողացատկում՝ 6,15 մ, մեկ սանտիմետրով գերազանցելով Սերգեյ Բուբկայի արդյունքը, որը ցույց է տրվել 1994 թվականի հուլիսի 31-ին (2000 թվականից ի վեր համաշխարհային աթլետիկան չի համարում փակ և բացօթյա ձողացատկի ռեկորդները որպես առանձին, այնպես որ 2020 թվականի փետրվարից Դուպլանտիսը տիրապետում է ձողացատկի համաշխարհային ռեկորդին)[12]։
Հիմնական արդյունքներ
խմբագրելՏարի | Մրցույթներ | Անցկացման վայր | Տեղ | Արդյունք |
---|---|---|---|---|
2015 | Պատանիների աշխարհի առաջնություն | Կալի, Կոլումբիա | 1 | 5,30 մ |
2016 | Պատանիների աշխարհի առաջնություն | Բիդգոշ, Լեհաստան | 3 | 5,45 մ |
2017 | Պատանիների Եվրոպայի առաջնություն | Գրոսետո, Իտալիա | 1 | 5,65 մ |
Աշխարհի առաջնություն | Լոնդոն, Մեծ Բրիտանիա | 9 | 5,50 մ | |
2018 | Աշխարհի փակ առաջնություն | Բիրմինգհեմ, Մեծ Բրիտանիա | 8 | 5,70 մ |
Պատանիների աշխարհի առաջնություն | Տամպերե, Ֆինլանդիա | 1 | 5,82 մ | |
Եվրոպայի Առաջնություն | Բեռլին, Գերմանիա | 1 | 6,05 մ | |
2019 | Աշխարհի առաջնություն | Դոհա, Կատար | 2 | 5,97 մ |
2021 | Ծանոթագրություններ | Տորուն, Լեհաստան | 1 | 6,05 մ |
Ամառային օլիմպիական խաղեր 2020 | Տոկիո, Ճապոնիա | 1 | 6,02 մ | |
2022 | Աշխարհի փակ առաջնություն | Բելգրադ, Սերբիա | 1 | 6,20 մ |
Աշխարհի առաջնություն | Յուջին, ԱՄՆ | 1 | 6,21 մ | |
Եվրոպայի առաջնություն | Մյունխեն, Գերմանիա | 1 | 6,06 մ | |
2023 | Մրցաշար All Star Perche | Կլերմոն-Ֆերան, Ֆրանսիա | 1 | 6,22 մ |
Աշխարհի առաջնություն | Բուդապեշտ, Հունգարիա | 1 | 6,10 մ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Armand_Duplantis
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ 3,0 3,1 World Athletics database
- ↑ 4,0 4,1 4,2 Olympedia — 2006.
- ↑ «Stavhoppartalang valde Sverige och Avesta». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Pole vaulter Armand Duplantis clearing new heights». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Vi förstår inget — och det är sjukast av allt». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Швед Арманд Дюплантис установил мировой рекорд в прыжке с шестом». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ Арман Дюплантис во второй раз установил мировой рекорд Արխիվացված 2020-02-16 Wayback Machine, 15 февраля 2020
- ↑ «Дюплантис снова бьёт рекорд в прыжках с шестом. Это новый Бубка?». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Мондо Дуплантис: третья победа подряд — 6.07!». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «Вечный» рекорд Сергея Бубки пал! Легендарного советского прыгуна превзошёл 20-летний юнец Արխիվացված 2021-06-19 Wayback Machine, 19 сентября 2020
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արման Դյուպլանտիս» հոդվածին։ |