Լուիզիանայի պետական համալսարան
Լուիզիանայի պետական համալսարան (անգլ. Louisiana State University)[4], պետական հետազոտական համալսարանը գտնվում է ԱՄՆ - ում, Լուիզիանա նահանգում, Բատոն - Ռուժ քաղաքում: Լուիզիանա նահանգի համալսարանների համակարգում համարվում է գլխավոր բարձրագույն ուսումնական հաստատությունը: Հիմնադրվել է 1853 թվականին Լուիզիանա նահանգում՝ որպես Ռազմական ակադեմիա և ուսուցողական սեմինարիա (Louisiana State Seminary of Learning & Military Academy): Այժմյան համալսարանական քաղաքը կառուցվել է 1926 թվականին: Այն գտնվում է Միսիսիպի գետի ափին, կազմված է ավելի քան 250 շենքերից` կառուցված իտալական Վերածննդի ոճով: Համալսարանի կազմի մեջ մտնում են 14 դպրոց և քոլեջ[5]: ԱՄՆ - ում առավել հեղինակավոր են համարվում բիզնեսի և իրավունքի քոլեջները:
Լուիզիանայի պետական համալսարան | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | հասարակական համալսարան, հետազոտական համալսարան, հողադրամաշնորհային համալսարան և ԱՄՆ-ի հասարակական կրթության կազմակերպություն |
Հիմնադրված է | 1860 |
Անդամակցություն | Օուկ Ռիջի համալսարանների միություն, Հետազոտական գրադարանների ասոցիացիա[1], Հարավ - արևելյան կոնֆերանս և LIGO գիտական համագործակցություն |
Երկիր | ![]() |
Հասցե | 156 Thomas Boyd Hall, Baton Rouge, LA, 70803-2750[3] |
Կայք | lsu.edu(անգլ.) |
Louisiana State University Վիքիպահեստում |
Հայտնի շրջանավարտներԽմբագրել
- Հյուբերտ Համֆրի (ծնվ. 1911 թվականին) ԱՄՆ - ի 38 - րդ փոխնախագահ
- Ջուան Վուդվորդ (ծնվ. 1930 թվականին) ամերիկյան դերասանուհի, «Օսկար» մրցանակակիր
- Քեմփբիլ Բրաուն (ծնվ. 1968 թվականին) լրագրող և հաղորդավարուհի
- Շաքիլ Օնիլ (ծնվ. 1972 թվականին) բասկետբոլիստ
- Պրուիտ Թեյլոր Վինս (ծնվ. 1960 թվականին) դերասան
- Լինդսի Պելաս (ծնվ. 1991 թվականին) ինստագրամի մոդել
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- lsu.edu Լուիզիանա նահանգի համալսարանի պաշտոնական կայք
- lsusports.net Համալսարանի սպորտային թիմի պաշտոնական կայք
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լուիզիանայի պետական համալսարան կատեգորիայում։ |