Զոլոթուռն (գերմ.՝ Solothurn, ֆր.՝ Soleure, իտալ.՝ Soletta, ռոմանշ.՝ Soloturn), գերմանախոս կանտոն Շվեյցարիայի Համադաշնության հյուսիսային մասում: Զբաղեցնում է 791 քառակուսի կիլոմետր տարածք: 2018 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով բնակիչների թվաքանակը եղել է 273.194: Նրանց 19,7 %-ը օտարերկրացիներ էին[2][3]: Հռոմի կաթոլիկ եկեղեցուն դավանողները կազմում էին բնակչության 44 տոկոսը, բողոքականները՝ 31 տոկոսը[4]: 2012 թվականի նոյեմբերի դրությամբ կանտոնում գործազրկությունը կազմել է 2,7 %[5]:

Picto infobox map.png
Զոլոթուռն
Դրոշ Զինանշան
Flag of Canton of Solothurn.svg
Wappen Solothurn matt.svg
ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մաան էNorthwestern Switzerland? և Espace Mittelland?
ԿարգավիճակՇվեյցարիայի վարչական բաժանում
Մտնում էՇվեյցարիա
ՎարչկենտրոնԶոլտուրն
Ամենաբարձր կետHasenmatt?
ԲԾՄ432 մետր
Օրենսդրական մարմինCantonal Council of Solothurn?
Պաշտոնական լեզուներգերմաներեն
Բնակչություն273 194 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]
Տարածք790,45 կմ²
Karte Kanton Solothurn 2010.png
Հիմնադրված է1481 թ.
Սահմանակցում էԲեռն, Արգաու, Բազել-Լանդ, Վերին Հռենոս, Յուրա և Էլզաս
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդCH-SO
Ավտոմոբիլային կոդSO
Անվանված էԶոլտուրն
Կոորդինատներ: 47°9′ հս․ լ. 7°38′ ավ. ե. / 47.150° հս․. լ. 7.633° ավ. ե. / 47.150; 7.633
so.ch

Կանտոնի վարչական կենտրոնը Զոլոթուռն քաղաքն է:

Վարչական բաժանումԽմբագրել

Վարչականորեն կանտոնը բաժանված է հետևյալ տասը շրջանների.

  • Բուխերբերգ
  • Դոռնեկ
  • Գոյ
  • Գյոսգեն
  • Լեբեռն
  • Օլտեն
  • Զոլոթուռն
  • Տալ
  • Տիրշտայն
  • Վասերամտ

2009 թվականի դրությամբ կանտոնն ուներ 125 համայնք[6]:

ԺողովրդագրությունԽմբագրել

Կանտոնում բնակչության խտությունը կազմում է 325 մարդ՝ 1 քառակուսի կիլոմետրի վրա (այդ ցուցանիշով Զոլոթուռնը յոթերորդ տեղն է գրավում Շվեյցարիայի 26 կանտոնների շարքում):

Կանտոնի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները.

Տարին Բնակչութ.
1850 69 674
1900 100 762
1950 170 508
2000 246 121
2008 254 444
2010 256 888

ԼեզուներԽմբագրել

Զոլոթուռնի կանտոնում պաշտոնական լեզուն գերմաներենն է: Դպրոցներում, սկսած հինգերորդ դասարանից, որպես օտար լեզու դասավանդվում է անգլերեն:

ՏնտեսությունԽմբագրել

Մինչև 19-րդ դարի վերջը կանտոնի տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն էր: Այսօր էլ այն կարևոր դեր է խաղում, սակայն նկատելիորեն աճել են նաև արտադրության և սպասարկման ոլորտի ծավալները՝ հասնելով գերակշռող դիրքի: Զարգացած են հատկապես ժամացույցագործությունը, ոսկերչությունը, թղթի, ցեմենտի, ավտոմասերի արտադրությունը, տեքստիլ արդյունաբերությունը: Մինչև վերջերս որոշակի դեր էր խաղում նաև կոշկեղենի արտադրությունը, սակայն, չկարողանալով դիմանալ հսկայական մրցակցությանը, արդեն զիջել է դիրքերը:

Կարևոր է նշել, որ Զոլոթուռնի կանտոնում՝ Դենիկեն բնակավայրի մերձակայքում է գործում Շվեյցարիայի ատոմային չորս էլեկտրակայաններից մեկը՝ Գյոսգենի ԱԷԿ-ը (սկսել է էլեկտրաէներգիա արտադրել 1979 թվականից): Այս ԱԷԿ-ը տալիս է երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտավորապես տասը տոկոսը (արտադրվածի մի մասն արտահանվում է):

ՊատմությունԽմբագրել

Զոլոթուռնը սկզբնական շրջանում եղել է հին հռոմեական վիկուս: 1344 թվականին դարձել է քաղաք-պետություն, այնուհետև աստիճանաբար ընդարձակել իր տարածքները: 1481 թվականին շվեյցարական համադաշնության մաս է կազմել: 17—18-րդ դարերում այստեղ գերիշխել է արիստոկրատական կառավարման ձևը, որի անկումից հետո՝ 1798-ից 1830 թվականներին աստիճանաբար անցում է կատարվել կառավարման ժողովրդավարական, ազատական համակարգին: Ներկայումս կանտոնում գործում է 1986 թվականին համաժողովրդական հանրաքվեով ընդունված և 1987 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած սահմանադրությունը:

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Bilanz der ständigen Wohnbevölkerung nach Kanton, definitive Jahresergebnisse, 2018FSO.
  2. Bestand der ständigen ausländischen Wohnbevölkerung nach Wohnkanton und Ausländergruppe Ende August 2012 Արխիվացված է Մայիս 15, 2013 Wayback Machine-ի միջոցով: (PDF; 11 kB). Abgerufen am 17. Dezember 2012.
  3. Federal Department of Statistics (2008)։ «Ständige Wohnbevölkerung nach Staatsangehörigkeit, Geschlecht und Kantonen» (Microsoft Excel)։ Արխիվացված է օրիգինալից December 15, 2008-ին։ Վերցված է November 5, 2008 
  4. Federal Department of Statistics (2004)։ «Wohnbevölkerung nach Religion» (Interactive Map)։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-24-ին։ Վերցված է 2009-01-15 
  5. Die Lage auf dem Arbeitsmarkt – November 2012 Արխիվացված է Նոյեմբեր 4, 2013 Wayback Machine-ի միջոցով: (PDF). Vom 6. Dezember 2012. Abgerufen am 17. Dezember 2012.
  6. «Liste officielle des communes de la Suisse - 01.01.2008»։ Office fédéral de la statistique։ Արխիվացված է օրիգինալից 12 June 2009-ին։ Վերցված է 15 December 2008 

Արտաքին հղումներԽմբագրել