Աշան, գյուղ Արցախի Մարտունիի շրջանում՝ շրջկենտրոնից 25 կմ հյուսիս-արևմուտք՝ 700 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 1344 հեկտար։ Հիմնադրվել է 13-րդ դարի կեսին։ Սողանքների պատճառով բնակիչները 1965-1968 թթ.-ին տեղափոխվել են և գյուղից 3 կմ հեռավորության վրա հիմնել Աշանը։ Զբաղվում են այգեգործությամբ, բանջարաբոստանային և հացահատիկային բույսերի մշակությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց (Արմեն Ավագյանի անվան), մշակույթի տուն, մանկապարտեզ, բուժկետ։

Գյուղ
Աշան
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտունու
ԲԾՄ745 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն588 մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Աշան (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Աշանում և շրջակայքում (նաև հին Աշանում) են Մեծ նահատակ (12-րդ դար), Սուրբ Աստվածածին (19-րդ դար) եկեղեցիները, Պիծի կամ Նալբադանց սուրբ, Ավետարան ուխտատեղիները, խաչքարեր, հին բնակավայրերի ավերակներ։

2012 թ.-ին Աշանում նոր բուժկետ է բացվել[1]։

Աշանը Արցախյան ազատամարտի ժամանակԽմբագրել

1988 թ.-ին Աշանում կազմավորվել են ինքնապաշտպանական խմբեր, 1989 թ.-ին՝ կամավորական ջոկատ (հիմնադիր-հրամանատար՝ Արմեն Ավագյան)։

1989-1994 թթ.-ին Աշանի ջոկատը կամ նրա առանձին ազատամարտիկներ, համագործակցելով այլ կամավորական ջոկատների հետ, մասնակցել են Աշանի և շրջանի գյուղերի ինքնապաշտպանական, իսկ Մարտունիի պաշտպանական շրջանի ինքնապաշտպանական ստորաբաժանումների կազմում՝ Քաշաթաղի, Մարտակերտի, Աղդամի շրջանների ազատագրական մարտերին։ Աշանից հետմահու ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատևվել է Արմեն Ավագյանը[2]։

Հայտնի աշանցիներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Աշան գյուղում նոր բուժկետ է բացվել
  2. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988-1994). հանրագիտարան, Ե., 2004։