Նորշեն (Մարտունու շրջան)

գյուղ ԼՂՀ Մարտունու շրջանում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորշեն (այլ կիրառումներ)

Նորշեն համայնքը ԼՂՀ հարավարևելյան հատվածում է։ Մարտունի շրջկենտրոնից գտնվում է 26 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 47 կմ հեռավորության վրա։

Համայնք
Նորշեն
ադրբ.՝ Yenikənd
անգլ.՝ Yenikend
անգլ.՝ Norshen
անգլ.՝ Yengija
ռուս.՝ Енгиджа
ռուս.՝ Норшен
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտունի
Մակերես1878.1 կմ²
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն354 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Նորշեն (Մարտունու շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Նորշեն (Մարտունու շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Աշխարհագրություն խմբագրել

Համայնքը լեռնային է, ունի 1878.1 հա տարածք, որից 1163.28 հա գյուղատնտեսական նշանակության, 653.52 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 5 աղբյուրներ` «Շենին», «Վերին քյահրիզ», «Շռշռան», «Ներքե քյահրիզ» և «Սփարանց ջուր»։ Նորշեն համայնքում կան 2 ջրահավաք սրահներ, 1-ը գործող։

Առկա են մարմարացած կրաքարի (շահագործվում էր) և կավի հանքային պաշարներ։

Բնակչություն խմբագրել

2015 թվականին Նորշեն համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 354 մարդ, կա 86 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[1].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 375 349 338

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Համայնքի պատմամշակույթային հուշարձաններն են՝ Սբ. Հովհաննես եկեղեցի (19–րդ դ.), կամուրջ (1912 թ.)։

Հասարարակական կառույցներ խմբագրել

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 53 աշակերտներ[2]։

Արտաքին հղումներ խմբագրել

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  2. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 257.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)