Մարտունիի պաշտպանական շրջան

Մարտունիի պաշտպանական շրջան (ՄՊՇ), Պաշտպանության բանակի ստորաբաժանում։

Պատմություն

խմբագրել

Կազմավորվել է 1991 թվականի սեպտեմբերին՝ Արցախի Հանրապետության ԻՊԿ նախագահի 1988 թվականի օգոստոսի 14-ի հրամանազրով՝ շրջանում գործող ինքնապաշտպանական ջոկատների, վաշտերի հիմքի վրա։ Կազմավորվել են 21-րդ (Կարմիր Շուկա, հրամանատար՝ Ն. Բաբայան), 22-րդ (Մաճկալաշեն՝ Ա. Մելքումյան), 23-րդ (ճարտար՝ Մ. Հակոբյան), 24-րդ (ճարտար՝ Կ. Թովմասյան), 25-րդ (Մարտունի՝ Մ. Օհանյան), 26-րդ (Մարտունի՝ Մ. Մոսիյան) մոտոհրաձգային գումարտակները։

1992-1994 թվականներին Մարտունիի պաշտպանական շրջան մասնակցել է Արցախի Հանրապետության Մարտունիի (Ղարադաղլու, Վերին Վեյսալու, Մոսլանլու, Ամիրանլար, Կորոոպատկինո և այլն), Մարտակերտի («Պուշկենյալ» բարձունք, Ձարեքտար, Նարեշտար, Արմոպլու, Յարմջա, Կարմիրավան), Աղդամի (Ավդալ-Գյուլափլու, Մարղիլու, Բաղմանլար, Աայբալու), Ֆիզուլիի («Խազազ» բարձունք, Ներրին Վեյսալու, Վերին ու Ներքին Դիլղարդա, Զագյուր, Ղարվենդ), Քելբաջարի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ռազմական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Մոնթե Մելքոնյանը (հետմահու արժանացել է Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս բարձրագույն կոչումների, պարգևատրվել «Հայրենիք», «Ոսկե արծիվ» և Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով), Մ. Հակոբյանը (արժանացել է Արցախի հերոս բարձոսգույն կոչման, պարգևատրվել «Ոսկե արծիվ» և Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով)։

Մարտունիի պաշտպանական շրջանից Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1ին աստիճանի շքանշանով պարգևատրվել են Հ. Հակոբջանյանը, է. Դադայանը, Գ. Կարապետյանը, Ա. Մելքոնյանը, Կ. Ավետիսյանը, Ս. Գասպարյանը, Հ. Հարությունյանը, Ա. Ղահոոմանյանը, Ա. Պողոսյանը, Մ. Հովհաննիսյանը, Կ. Ավանեսյանը և ուրիշներ։ Մարտունիի պաշտպանական շրջանից զոհվել է 350 ազատամարտիկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։