Վարդան Բալայան (գրող)

հայ արձակագիր, դրամատուրգ, ուսուցիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդան Բալայան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բալայան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վարդան Բալայան (մարտի 14, 1914(1914-03-14), Աշան, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ - նոյեմբերի 24, 1966(1966-11-24)), հայ արձակագիր, դրամատուրգ, մանկավարժ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1960 թվականից։

Վարդան Բալայան
Ծնվել էմարտի 14, 1914(1914-03-14)
ԾննդավայրԱշան, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ
Վախճանվել էնոյեմբերի 24, 1966(1966-11-24) (52 տարեկան)
Մասնագիտությունարձակագիր, դրամատուրգ և ուսուցիչ
ԿրթությունԱդրբեջանի պետական մանկավարժական համալսարան (1947)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Վարդան Բալայան Վիքիդարանում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Աշան (այժմ՝ ԼՂՀ Մարտունու շրջան) գյուղում։ 1936 թվականին ավարտել է Շուշիի մանկավարժական ուսումնարանը, 1947 թվականին՝ Ադրբեջանի Լենինի անվան մանկավարժական ինստիտուտը։ Որպես ուսուցիչ 1936-1938 թվականներին աշխատել է Մարտունու շրջանի Ղզղալա գյուղի միջնակարգ դպրոցը, 1938-1942 թվականներին՝ Աշանի միջնակարգ դպրոցում։ 1942 թվականին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ Ծանր վիրավորվել է Նալչիկի համար մղված մարտում ու զորացրվել։ 1942 թվականի ապրիլից մինչև սեպտեմբեր եղել է Մարտունու շրջանային ժողկրթբաժնի տեսուչ, ապա՝ ուսուցիչ Ղզղալայի դպրոցում։ 1945 թվականին նշանակվել է նյուն գյուղի դպրոցի տնօրեն։ 1964-1966 թվականներին եղել է Աշանի կոլտնտեսության նախագահը։ 1966 թվականին նորից վերադարձել է մանկավարժական աշխատանքի՝ որպես հայրենի գյուղի դպրոցի տնօրեն։

Պատմվածքներից բացի գրել է «Ալ դրոշի ներքո» մեկ գործողությամբ պիեսը՝ նվիրված Լևոն Միրզոյանի կյանքին ու գործունեությանը։ Բեմադրվել է նաև Բալայանի «Մոր կամքը» պիեսը[1]։

Վ. Բալայանի երկերի մատենագրություն

խմբագրել
  • Իմ կյանքի լուսաբացը (պատմվածքներ), Բաքու, Ազերնեշր, 1959, 84 էջ։
  • Լեռնային վտակ (ժողովածուում տեղ է գտել Վ. Բալայանի գործերից մի քանիսը), Բաքու, Ազերնեշր, 1963, 132 էջ։
  • Լեռնային վտակ (ժողովածուում տեղ է գտել Վ. Բալայանի գործերից մի քանիսը), Բաքու, Ազերնեշր, 1967, 196 էջ։
  • Պատմվածքներ, Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1968, 136 էջ։

Աղբյուրներ

խմբագրել
  1. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 92-93.