Անդրեյ Գրաբար

արվեստի պատմաբան

Անդրեյ Գրաբար (ֆր.՝ André Grabar, ռուս.՝ Андрей Николаевич Грабар, հուլիսի 26, 1896(1896-07-26)[1][2][3][…], Կիև, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 5, 1990(1990-10-05)[4], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ[4]), միջնադարյան և բյուզանդական արվեստի պատմաբան։ Ծնվելով Ուկրաինայում և կրթություն ստանալով Ռուսական կայսրությունում` իր կյանքի մեծ մասն անց է կացրել Ֆրանսիայում և ԱՄՆ-ում և նրա բոլոր աշխատությունները գրված են ֆրանսերեն։ Գրաբարը համարվում է 12-րդ դարի բյուզանդական արվեստի և սրբապատկերների ուսումնասիրության հիմնադիրներից մեկը։ Ֆրանսիայի բանասիրության, վայելչագրության և վիմագրության Ակադեմիայի (1955), Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի (1969) և այլ ակադեմիաների անդամ է։ Նրա որդին` Օլեգ Գրաբարը, նույնպես ճանաչված պատմաբան է, միջնադարյան իսլամական արվեստի պատմության մասնագետ։

Անդրեյ Գրաբար
ֆր.՝ André Grabar և ուկրաիներեն՝ Андрій Миколайович Грабар
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 26, 1896(1896-07-26)[1][2][3][…]
ԾննդավայրԿիև, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 5, 1990(1990-10-05)[4] (94 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 16-րդ շրջան, Փարիզ[4]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Ֆրանսիա
ԿրթությունՍտրասբուրգի համալսարան
Մասնագիտությունարվեստագետ, պրոֆեսոր, բյուզանդագետ, հնագետ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՀարվարդի համալսարան, Կոլեժ դե Ֆրանս[5] և Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոց
Զբաղեցրած պաշտոններպրոֆեսոր
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԲուլղարիայի գիտությունների ակադեմիա, Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[7], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, ԱՄՆ միջնադարի պատմության ակադեմիա[6] և Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա
ԵրեխաներOleg Grabar?

Կենսագրություն խմբագրել

Անդրեյ Գրաբարը ծնվել է 1896 թվականի հուլիսի 26-ին (օգոստոսի 8-ին)[8] իրավաբան և սենատոր Նիկոլայ Ստեպանովիչ Գրաբարի ընտանիքում։ Նրա մայրը` Ելիզավետա Իվանովնան, ծագումով Պրիտվիցի բարոնների ընտանիքից է եղել։ 1914 թվականին, կիևյան գիմնազիան ավարտելուց հետո, Գրաբարը կամավոր մեկնում է Գալիցիայի ռազմաճակատ, սակայն շուտով զորացրվում է հիվանդության պատճառով։ Ընդունվելով Կիևի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետ, մեկ տարի հետո փոխադրվում է Պետրոգրադի համալսարան, որտեղ տեղափոխվել էր ընտանիքը, այն բանից հետո, երբ հայրը նոր նշանակում էր ստացել։ Այնտեղ նա հարում էր Ն. Պ. Կոնդակովի դպրոցին, մասնակցում նրա ավագ աշակերտ Դ. Ն. Այնալովի սեմինար պարապմունքներին։ Փետրվարյան հեղափոխությունից հետո Գրաբարը լքեց Պետրոգրադը։ Սկզբում նա վերադարձավ Կիև, այնուհետև տեղափոխվեց Օդեսսա, որտեղ այդ ժամանակ դասավանդում էր Կոնդակովը և այնտեղ ավարտեց դասընթացը։ 1920 թվականի հունվարին նա հեռանում է քաղաքից և մոր հետ փոխադրվում Բուլղարիայի Վառնա քաղաք։ Բուլղարիայում Գրաբարն աշխատում է Սոֆիայի Հնագիտական թանգարանում, որի ղեկավարները` Անդրեյ Պրոտիչը և Բոգդան Ֆիլովը օժանդակում էին նրան երկրում շրջագայությունների ընթացքում։ Այնտեղ նա ծանոթանում է իր ապագա կնոջ` Յուլիա Իվանովայի հետ։ 1922 թվականի հոկտեմբերին Գրաբարը փոխադրվում է Ստրասբուրգ, որտեղ տեղի համալսարանում նրան առաջարկում են դասավանդել ռուսաց լեզու, այստեղ էլ նա պաշտպանում է դոկտորական դիսերտացիա։ 1928 թվականին ընտանիքը ստանում է ֆրանսիական քաղաքացիություն, իսկ 1929 և 1933 թվականներին ծնվում են որդիները` Օլեգը և Նիկոլայը։ Այդ ժամանակ գրվում է նրա «Կայսրը բյուզանդական արվեստում» գիրքը, որը լույս տեսավ 1936 թվականին։ Գիրքը մեծ տպավորություն թողեց գիտական հասարակության վրա։ Շուտով հեղինակը ֆրանսիական բյուզանդականության պատրիարք Գաբրիել Միլեից առաջարկություն է ստանում զբաղեցնել իր տեղը École pratique des hautes études-ում։

1938 թվականին Գրաբարը փոխադրվում է Փարիզ, որտեղ արդյունավետ ուսումնասիրություններ է իրականացրել Երկրորդ համաշխարհային պատերազմի հանկարծական փոփոխությունների վերաբերյալ։ Երկար տարիներ նա աշխատել է որպես Քոլեջ դե ֆրանսի բյուզանդական հնագիտության պրոֆեսոր, իսկ 1958 թվականին նա փոխադրվել է ԱՄՆ, որտեղ դարձել է Դումբարտոն-Օկսի կենտրոնական դեմքերից մեկը։

Աշխատություններ խմբագրել

  • La peinture religieuse en Bulgarie, Paris: P. Geuthner, 1928
  • Byzantine Painting: Historical and Critical Study, Geneva: Skira, 1953
  • Early Medieval Painting from the Fourth to the Eleventh Century: Mosaics and Mural Painting, New York: Skira, 1957
  • Ampoules de Terre Sainte (Monza, Bobbio), Paris, C. Klincksieck, 1958. Now the standard monograph, with 61 photographs and 70 pages of commentary. (See Leroy review, below.)
  • Romanesque Painting from the Eleventh to the Thirteenth Century, New York: Skira, 1958
  • Christian Iconography: a Study of its Origins, A.W. Mellon Lectures in the Fine Arts, 1961.
  • Byzantine and Early Medieval Painting, New York: Viking Press, 1965
  • The Beginnings of Christian Art, 200-395, Arts of Mankind 9. London: Thames & Hudson, 1967 Princeton, NJ: Princeton University Press, 1968
  • А. Грабар Император в византийском искусстве. — М.: Научно-издательский центр «Ладомир», 2000. — 328 с. — ISBN 5-86218-308-6 (с биографической справкой Э. Смирновой)

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • «Grabar, André [Nikolaevich]». A Biographical Dictionary of Historic Scholars, Museum Professionals and Academic Historians of Art (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 9-ին.
  • Suzy Dufrenne. «Nécrologie. André Grabar (1896—1990)» (pdf) (ֆրանսերեն). Վերցված է 2014 թ․ հունվարի 23-ին.
  • Смирнова Э. С. Киевлянин профессор Андре Грабар (1896—1990) — От киевских храмов к искусству Византии… // «Ассоциация европейских журналистов», 9 січня 2012

Գրականություն խմբագրել

  • Лосский Б. Н. Памяти Андрея Грабара // «Русская мысль». - 1990. - № 3853, 9 ноября
  • Казански Н. Витязь византийского искусства - Андрей Грабар (1896-1990) // «Русская газета в Болгарии». - 2004. - № 35(54)
  • Грабар Андрей Николаевич // Общество «Икона в Париже» Сост. Вздорнов Г. И., Залесская З. Е., Лелекова О. В. Т. 1. - М.: Прогресс-Традиция. - 2002. - С. 203-204
  • О. С. Бутырский. Грабар // Православная энциклопедия. - М. : Церковно-научный центр «Православная энциклопедия», 2006. - Т. XII. - С. 243-245. - 752 с. - 39 000 экз. ց ISBN 5-89572-017-Х.