Բուլղարիայի գիտությունների ակադեմիա

Բուլղարիայի գիտությունների ակադեմիա (բուլղար․՝ Българска академия на науките) գիտությունների ազգային ակադեմիա Բուլղարիայում։ Հիմնադրվել է 1869 թվականին։ Գտնվում է Սոֆիայում։ ԻՆքնուրույն կառույց է, ունի ակադեմիկոսներ, թղթակից անդամներ, արտասահմանյան անդամներ։ Հրատարակում և շրջանառության մեջ է դնում տարբեր գիտական աշխատանքներ, հանրագիտարաններ, բառարաններ, ամսագրեր և ունի սեփական հրատարակչատուն։

Բուլղարիայի գիտությունների ակադեմիա
Bulgarian-Academy-of-Sciences 4.jpg
ՀապավումBAS[1]
Տեսակգիտությունների ակադեմիա, ազատ հասանելիության հրատարակություն, ազգային ակադեմիա, կազմակերպություն և դպրոց
Հիմնադրվել է1869
Անդամ էInternational Federation for Information Processing?[2], Consortium of European Taxonomic Facilities?[3], Միջազգային գիտական խորհուրդ[1], Science Europe?[4], InterAcademy Partnership?[5] և All European Academies?[6]
ԵրկիրFlag of Bulgaria.svg Բուլղարիա[7]
ՏեղագրությունՍոֆիա և Սոֆիայի համայնք
Կայքbas.bg(բուլղ.)(անգլ.)
##Բուլղարիայի գիտությունների ակադեմիա (Բուլղարիա)
Red pog.png
Բուլղարիայի գիտությունների ակադեմիա, Բուլղարիա
Commons-logo.svg Bulgarian Academy of Sciences Վիքիպահեստում

2012 թվականից ԲԳԱ նախագահում է Ստեֆան Վոդենիչարովը։

ՊատմությունԽմբագրել

Քանի որ Բուլղարիան եղել է Օսմանյան Կայսրության մի մասը, 1869 թվականի սեպտեմբերի 26-ին բուլղարացի էմիգրանտները Բրաիլայում, Ռումինական թագավորությունում հիմնադրել են Բուլղարական գրական ընկերություն, որի առաջին կանոնադիրներն են եղել՝

Հոգաբարձուների խորհուրդ

  • Նիկոլայ Ծենով, նախագահ
  • Վասիլակի Միհալիդի
  • Պետրակի Սիմով
  • Կոստակի Պոպովիչ
  • Ստեֆան Բերոն

Գործող անդամներ

  • Մարին Դրինով (1838-1906), նախագահ
  • Վասիլ Դրումև (1840-1901), անդամ
  • Վասիլ Ստոյանով (1839-1910), քարտուղար

Ստեղծման հաջորդ տարվանից սկսած Գրական հասարակությունը սկսեց թողարկել իր պարբերականը, 1871 թվականին ընտրեց իր առաջին պատվավոր անդամին՝ Գավրիլ Կրաստևիչին։

1878 թվականին Օսմանյան կայսրությունից Բուլղարիայի ազատականացումից հետո Գերագույն խորհրդի որոշմամբ Հասարակության նստավայրը Բրաիլայից տեղափոխվեց Սոֆիա։ 1893 թվականի մարտի 1-ին Բուլղարական գրական հասաարակութունը տեղափոխվեց իր սեփական կառույցը՝ Բուլղարիայի Գերագույն խորհրդի շենքի հարևանությմաբ։ Շենքի ճարտարապետն է եղել Հերման Մեյերը[8] and was expanded during the 1920s.[9]

Բուլղարական գրական հասարակությունը իր ներկայիս անվանումը ձեռք է բերել 1911 թվականին և Իվան Գեշովը դարձել է Ակադեմիայի առաջին նախագահը։ 1913 թվականին Բուլղարիայի գիտությունների ակադեմիան դարձել է Սլավոնական ակադեմիաների և գիտական համայնքների միության անդամ, 1931 թվականին ընդունվել է Գիտական միությունների միջազգային խորհրդի կազմում։

ԲաժիններԽմբագրել

ԲԳԱ ունի 9 հիմնական բաժիններ, որոնք դասակարգված են 3 խոշոր ճյուղերով. «Բնական, մաթեմատիկական, ճարտարագիտական գիտություններ», «Կենսաբանական, բժշկական և ագրարային գիտություններ» և «Սոցիալական և հումանիտար գիտություններ ու արվեստ», որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է անկախ գիտական ինստիտուտներից, լաբորատորիաներից ու այլ բաժիններից։

Մաթեմատիկական գիտություններԽմբագրել

ՖիզիկաԽմբագրել

Քիմիական գիտություններԽմբագրել

Կենսաբանական գիտություններԽմբագրել

ԵրկրաբանությունԽմբագրել

ՃարտարագիտությունԽմբագրել

Հումանիտար բաժիններ (Պատմա-մշակութային ժառանգություն և ազգային ինքնություն)Խմբագրել

Սոցիալական գիտություններ («Մարդ և հասարակություն» բաժին)Խմբագրել

Մասնագիտացված և աջակցող միավորներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 https://council.science/members/online-directory/
  2. http://ifip.org/index.php?option=com_content&task=view&id=125&Itemid=441&ref=6
  3. https://cetaf.org/members/cetaf-members
  4. https://www.scienceeurope.org/about-us/members/
  5. https://www.interacademies.org/network/member-academies
  6. https://allea.org/members
  7. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  8. Михайлова Милена (2007-06-21)։ «Отново за историческата среда около храм-паметника "Св. Александър Невски"» (Bulgarian)։ Арх & Арт։ Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 30 
  9. Иванов Емил։ «КУЛТУРНО-ИСТОРИЧЕСКОТО НАСЛЕДСТВО НА БЪЛГАРИЯ – ОПИТ ЗА КАТЕГОРИЗАЦИЯ НА КОНКУРСНОТО ДЕЛО В АРХИТЕКТУРАТА (1878-1944)» (Bulgarian)։ СУ „Св. Климент Охридски” – Богословски факултет։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-26-ին։ Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 30 

Արտաքին հղումներԽմբագրել