Բացել գլխավոր ցանկը

Անդրեյ Բաբաև (Անդրեյ Հովհաննեսի Բաբայան, դեկտեմբերի 27, 1923(1923-12-27), Լեռնային Ղարաբաղ, Արցախ - հոկտեմբերի 21, 1964(1964-10-21), Մոսկվա, ԽՍՀՄ[1]), հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Արծվաբերդ» օպերայի (1957 թ.), «Պաղդասար աղբար» (Հակոբ Պարոնյանի համանուն պիեսի, 1964 թ.), սիմֆոնիկ և դաշնամուրային ստեղծագործությունների, թատրոնի և կինոյի երաժշտությունների և այլ երգերի հեղինակ։

Անդրեյ Բաբաև
Ծնվել է1923 դեկտեմբերի 27
Լեռնային Ղարաբաղ, Արցախ
ԵրկիրFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 21, 1964(1964-10-21) (տարիքը 40)
Մոսկվա, ԽՍՀՄ[1]
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԿրթությունԲաքվի երաժշտական ակադեմիա
ՊարգևներՀայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Արցախի Մսմնա գյուղում։ Երաժշտական կրթությունն ստացել է Բաքվում: 1950 թվականին ավարտել է Բաքվի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, մեկնել Մոսկվա, կատարելագործել մասնագիտությունը Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում։ Վերադառնալով Բաքու, ամբողջովին նվիրվել է ստեղծագործական աշխատանքի, գրել մի շարք երկեր (սիմֆոնիաներ, կանտատներ, սիմֆոնիկ սյուիտներ, երգեր, խմբերգեր և այլն)։

Նրա «Արծվաբերդ» օպերան մեծ հաջողությամբ բեմադրվել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում, Սվերդլովսկում և այլ քաղաքներում։ Վերջին ծավալուն ստեղծագործությունը «Պաղդասար աղբար» օպերան է[2]։

 
Անդրեյ Բաբաևի գերեզմանը Մոսկվայի Հայկական գերեզմանատանը:

ԱղբյուրներԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #133467872 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ էջ 164