Բաքվի երաժշտական ակադեմիա

(Վերահղված է Բաքվի կոնսերվատորիաից)

Բաքվի երաժշտական ակադեմիա (ադրբ.՝ Üzeyir Hacıbəyov adına Bakı Musiqi Akademiyası, նախկին անվանումը՝ Ադրբեջանի պետական կոնսերվատորիա) երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատություն Բաքվում։ Հիմնադրվել է 1920 թվականին։

Բաքվի երաժշտական ակադեմիա
ադրբ.՝ Azərbaycan Dövlət Konservatoriyası և իսպ.՝ Conservatorio Estatal de Azerbaiyán
Տեսակհամալսարան և Կոնսերվատորիա
Միջազգային անվանումBaku Academy of Music
Հիմնադրված է1920
Անվանված էՈւզեիր Աբդուլ Հուսեյն օղլի Հաջիբեկով
Տիպկոնսերվատորիա
ՌեկտորՖարհատ Բադալբեյլի
Երկիր Ադրբեջան
ՀասցեAZ1000, Բաքու, Շամսի Բադալբեյլի փողոց 98
Կայքmusicacademy.edu.az(ադրբ.)
Բաքվի երաժշտական ակադեմիա (Ադրբեջան)##
Բաքվի երաժշտական ակադեմիա (Ադրբեջան)
Բաքվի երաժշտական ակադեմիա, Ադրբեջան
 Baku Academy of Music Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

1919 թվականին կոմպոզիտոր Հաջիբեկովը Ադրբեջանի կրթության ժողովրդական կոմիսարիատում առաջ է քաշում Ադրբեջանում կոնսերվատորիա բացելու հարցը։ 1920 թվականի մայիսի 25-ին հիմնադրվում է Ադրբեջանի պետական կոնսերվատորիան։ 1939 թվականին Հաջիբեկովը դառնում է կոնսերվատորիայի ռեկտոր։ 1991 թվականին կոնսերվատորիան անվանափոխվում է Հաջիբեկովի անվան երաժշտական ակադեմիայի։

1930 թվականին Բաքվի հայկական Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճարը քանդել և տեղում կառուցել են կոնսերվատորիայի նոր շենքը[1][2]։

Ակադեմիան ունի 3 ֆակուլտետ, 18 ամբիոն։

Ակադեմիային կից գործում են՝

  • Բյուլբյուլի անվան երաժշտական դպրոցը (1931)
  • Երաժշտական դպրոց-ստուդիա (1980)
  • Մամեդովի անվան օպերային ստուդիա (1984)

Գործում են նաև 2 գիտական լաբորատորիա։ 2002 թվականի տվյալներով ակադեմիայի գրադարանն ունեցել է 235.000 կտոր գրականություն[3]։

Հայտնի շրջանավարտներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Baku Academy of Music: History (1920-1939) Արխիվացված 2007-03-21 Wayback Machine Musakademiya.musigi-dunya.az. Retrieved 30 December 2006
  2. Baku Academy of Music: History (1939-1956) Արխիվացված 2004-11-21 Wayback Machine Musakademiya.musigi-dunya.az. Retrieved 30 December 2006
  3. Baku Academy of Music: Divisions Արխիվացված 2007-02-21 Wayback Machine. Musakademiya.musigi-dunya.az. Retrieved 30 December 2006

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաքվի երաժշտական ակադեմիա» հոդվածին։