Ռաշիդ Բեհբութով
Ռաշիդ Մեջիդ օղլու Բեհբութով (ադրբ.՝ Rəşid Məcid oğlu Behbudov, դեկտեմբերի 1 (14), 1915[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2] - հունիսի 9, 1989[3], Մոսկվա, ԽՍՀՄ)), խորհրդային ադրբեջանցի էստրադային և օպերային երգիչ (լիրիկական տենոր), դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1959), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1980)։
Ռաշիդ Բեհբութով | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | ադրբ.՝ Rəşid Məcid oğlu Behbudov |
Ծնվել է | դեկտեմբերի 1 (14), 1915[1] Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2] |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | հունիսի 9, 1989[3] (73 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Ժանրեր | ժամանակակից ժողովրդական երաժշտություն |
Մասնագիտություն | երգիչ, օպերային երգիչ, կինոդերասան, դերասան և քաղաքական գործիչ |
Երգչաձայն | տենոր և տենոր-կոնտրալտինո |
Գործիքներ | դաշնամուր, թառ, վոկալ և ֆորտեպիանո |
Պարգևներ | Ստալինյան մրցանակ, Լենինի շքանշան, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, Ժողովուրդների բարեկամության շքանշան, Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակ, Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ, Լենինի շքանշան, Honored Artist of the Georgian SSR? և Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ |
Rashid Behbudov Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ռաշիդ Բեհբութովը ծնվել է 1915 թվականի դեկտեմբերի 14-ին Թիֆլիսում (այժմ՝ Թբիլիսի, Վրաստան)։ Նրա հայրը, Մեջիդ Բեհբութովըը հայտնի երգիչ-խանենդե էր Շուշիից, իսկ մայրը՝ Ֆիրուզա Վեքիլովան, ռուսերենի դասախոս էր և Թիֆլիսի ակումբի դրամատիկական խմբակի ղեկավարը։
1933 թվականին Ռաշիդ Բեհբութովը ընդունվում է երկաթուղային տեխնիկում, որտեղ դառնում է ուսնողական ինքնագործ երգչախմբի կազմակերպիչ։ Հետո ծառայել է Բանվորական-գյուղացիական կարմիր բանակում, որտեղ եղել է բանակային անսամբլի մենակատարը։
Ծառայութոյւնից հետո կարճ ժամանակ երգում է Թբիլիսիի էստրադային կոլեկտիվներից մեկում։ 1934 թվականից Երևանի ֆիլհարմոնիայի մենակատարն է։ 1938-1944 թվականներին եղել է երգահան Արտեմի Այվազյանի ղեկավարության տակ Հայաստանի պետական ջազային երգչախմբի մենակատարը, շրջագայել է երգչախմբի հետ ամբողջ երկրով։ Զուգահեռ սկսում է երգել ԵրևանիԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հանդես է գալիս Ղրիմի ճակատում։
Նկարահանվել է մի քանի գեղարվեստական ֆիլմերում։
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 7-11 գումարումների պատգամավոր էր։
Կինը՝ Ջեյրան խանում Բեհբութովան։ 1965 թվականին ծնվել է դուստրը՝ Ռաշիդա Բեհբութովան, ով շարունակել է հոր գործը։ Այժմ Ռաշդին երգիչ է, Ադրբեջանի վաստակավոր արտիստուհի։
Ռաշիդ Բեհբութովը մահացել է 1989 թվականի հունիսի 9-ին Մոսկվայում անհաջող վիրահատությունից հետո։ Թաղված է Բաքվի պատվավոր թաղման պուրակում։
ԿինոարվեստումԽմբագրել
Դերերը կինոյումԽմբագրել
- 1945, «Արշին Մալ Ալան » — Ասքեր
- 1954, «Հարազատ ժողովրդիս»
- 1955, «Սիրած երգը» (այլ անվանումը՝ «Բահթիյար») — Բահթիյար Մուրադով
- 1956, «К счастью» (վավերագրական ֆիլմ)
- 1959, «Այս տոնական երեկոյին»
- 1959, «Ադրբեջանական մշակույթի գարունը»
- 1970, «Ապշերոնի ռիթմերը» (ֆիլմ-համերգ)
- 1970, «Հանդիպում հարսանիքին» (վավերագրական ֆիլմ)
- 1970, «Սրտից սիրտ» (վավերագրական ֆիլմ)
- 1974, «Հազար ու մեկ գաստրոլ» — Էլդար
- 1975, «Ռաշիդ Բեհբութով» (վավերագրական ֆիլմ)
- 1981, «Երգող երկիր»
- 1985, «Ռաշիդ Բեհբութով» (վավերագրական ֆիլմ)
- 1989, «Սրտի երգը» (վավերագրական ֆիլմ)
ՎոկալԽմբագրել
Պարգևներ և կոչումներԽմբագրել
- Սոցիալիստական աշխատանքի հերոս (1980)
- Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
- Դաղստանի ԻԽՍՀ ժողովրդական արտիստ
- Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստներ (1951)[4]
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1959)
- Երկրորդ աստիճանի Ստալինի մրցանակ (1946) — «Արշին մալ ալան» ֆիլմում Ասքերի դերի համար (1945)
- Ադրբեջանական ԽՍՀ Պետական մրցանակ (1978)
- Լենինի շքանշաններ (1976, 1980)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1966)
- Ժողովուրդների բարեկամության շքանշան (1985)
- Բազմաթիվ մեդալներ
ՀիշատակԽմբագրել
- Բաքվի կենտրոնական փողոցներից մեկը կրում է Ռաշիդ Բեհբութովի անունը։ Նույն փողոցում Բեհբութովին պատվին են անվանվել թիվ 2 երաժշտական դպրոցը և Երգի պետական թատրոնը։
- 1996 թվականին Բեհբութովին պատվին Ադրբեջանում նամականիշ է թողարկվել
- 2010 թվականի դեկտեմբերի 14—ին «FLASHMOB Azerbaijan [OFFICIAL]» խումբը ֆլեշմոբ է անցկացրել[5] Ռաշիդ Բեհբութովի պատվին, այդպիսով հարգանքի տուրքը տալով և նշելով երգչի 95-ամյակը[6]։
ՏեսագրություններԽմբագրել
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Музыкальная энциклопедия (ռուս.) / под ред. Ю. В. Келдыш — М.: Советская энциклопедия, Советский композитор, 1973. — Т. 1.
- ↑ 2,0 2,1 2,2 Бейбутов Рашид Маджид оглы // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Թատերական հանրագիտարան
- ↑ Ֆլեշմոբ Ռաշիդ Բեհբութովի ծննդյան օրվա կապակցությամբ (տեսագրություն)
- ↑ Երիտասարդությունը Ռաշիդ Բեհբութովին ֆլեշմոբ է նվիրել Բաքվի կենտրոնում
Արտաքին հղումներԽմբագրել
- Ռաշիդ Բեհբութով «Երկրի հերոսներ» կայքում
- Ռաշիդ Բեհբութով (անգլ.) Internet Movie Database կայքում
- Յուրի Սոսուդին. Անմոռաց երգիչներ
- Beniz.az՝ Ռաշիդ Բեհբութովի կենսագրությունը և ձայներիզները Archived 2010-09-24 at the Wayback Machine.