Յուրի Ալեքսանդրովիչ Շապորին (հոկտեմբերի 27 (նոյեմբերի 8), 1887[1], Գլուխով, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - դեկտեմբերի 9, 1966(1966-12-09)[2][1][3], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), խորհրդային կոմպոզիտոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1954

Յուրի Շապորին
Ծնվել էհոկտեմբերի 27 (նոյեմբերի 8), 1887[1]
Գլուխով, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն[2]
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 9, 1966(1966-12-09)[2][1][3] (79 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր, համալսարանի դասախոս, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, երաժշտության ուսուցիչ և երաժշտական քննադատ
ԱշխատավայրԳ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոն, Ալեքսանդրինյան թատրոն, Մոսկվայի կոնսերվատորիա և Q4463217?
ԿրթությունՇևչենկոյի անվան համալսարան, Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1918)
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն, Association for Contemporary Music? և Խաղաղության պաշտպանության սովետական կոմիտե
ԱմուսինLyubov Shaporina?
Պարգևներ

ԿենսագրությունԽմբագրել

1918 թվականին ավարտել է Պետերբուրգի կոնսերվատորիան։ 1919-1934 թվականներին եղել է Լենինգրադի թատրոնների երաժշտական մասի վարիչ։ 1936 թվականից ապրել է Մոսկվայում, 1939 թվականից դասավանդել Մոսկվայի կոնսերվատորիայում (1940 թվականից՝ պրոֆեսոր)։

Աշակերտներից են Եվգենի Սվետլանովը, Ալեքսանդր Ֆլյարկովսկին, Ռոդիոն Շչեդրինը։ 1952 թվականից՝ ԽՍՀՄ կոմպոզիտորների միության քարտուղար։

Իր լավագույն երկերում Շապորինը զարգացրել է ռուսական դասական երաժշտության ավանդույթները։ Գրել է «Դեկաբրիստներ» օպերան (1953), «Կուլիկովո դաշտում» սիմֆոնիա-կանտատը (1939), օրատորիաներ (այդ թվում՝ «Ասք ռուսական հողի համար մղված ճակատամարտի մասին»), սիմֆոնիա (1932), «Լու» սյուիտը (1926), վոկալ շարքեր («Հեռավոր պատանեկություն», 1939 և այլն), վոկալ-սիմֆոնիկ բալլադներ, ռոմանսներ, դաշնամուրի 2 սոնատ, խմբերգեր, երաժշտություն դրամատիկական ներկայացումների և կինոնկարների համար, կատարել ժողովրդական երգերի մշակումներ։ ԽՍՀՄ պետական մրցանակներ (1941, 1946, 1952)։ Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Шапорин Юрий Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 454