Վալերիա (երգչուհի)

ռուս երգչուհի

Վալերիա (Ալլա) Յուրիի Պերֆիլովա (ապրիլի 17, 1968(1968-04-17)[1], Ատկարսկ, Սարատովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսական էստրադային երգչուհի՝ հայտնի որպես Վալերիա։ Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի[2][3] (2013

Վալերիա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունռուս.՝ Валерия և ռուս.՝ Алла Юрьевна Перфилова
Ի ծնե անունՎալերիա (Ալլա) Յուրիի Պերֆիլովա
Ծնվել էապրիլի 17, 1968 (55 տարեկան)
Ատկարսկ, ՌԴ, Ռուսաստան Ռուսաստան
Երկիր{{{2}}} ԽՍՀՄ Ռուսաստան
Ժանրերփոփ
ՄասնագիտությունԵրգչուհի
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներդաշնամուր և վոկալ
Գործունեություն1992-ներկա
ԱշխատավայրՅՈՒՆԻՍԵՖ
ԼեյբլNOX Music
ԿրթությունՌուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա
ԱմուսինLeonid Yaroshevsky?, Alexander Shulgin? և Iosif Prigozhin?
Պարգևներ
Կայքvaleriya.net
 Valeriya Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1968 թվականի ապրիլի 17-ին Սարատովի մարզի Ատկարսկ քաղաքում։ Հայրը՝ Յուրի Իվանի Պերֆիլով (1945 - 22 նոյեմբեր 2009, մահացել է սրտի ստենդավորումից հետո[4][5])՝ մշակույթի վաստակավոր աշխատող, եղել է Ատկարսկի երաժշտական դպրոցի տնօրենը։ Մայրը՝ Գալինա Նիկոլայի Պերֆիլովա (Նիկիտինա) (ծնվ. ապրիլի 27, 1938)՝ մշակույթի վաստակավոր աշխատող, դասավանդել է նույն դպրոցում[6]։ Տատը՝ Վալենտինա Դմիտրիի Նիկիտինան (հոկտեմբերի 24, 1913 - ապրիլի 28, 2014) մահացել է 101 տարեկան հասակում։

Ավարտել է Ատկարսկի երաժշտական դպրոցը։ 1985 թվականին մեկնել է Մոսկվա և ընդունվել Գնեսինների անվան պետական երաժշտական-մանկավարժական ինստիտուտի էստրադային վոկալի դասարան, որն ավարտել է 1990 թվականին։ Վալերիային էստրադային վարպետություն էին սովորեցնում ԽՍՀՄ-ի վաստակավոր արտիստ Իոսիֆ Կոբզոնը և Ռուսաստանի ազգային վաստակավոր արտիստուհի Գելենա Վելիկանովան։

1992 թվականին Վալերիան ձայնագրում է իր առաջին անգլալեզու ալբոմը «The Taiga Symphony» , որի երաժշտության հեղինակն է Վիտալի Բոնդարչուկը, իսկ տեքստի հեղինակը՝ Ռիչարդ Նայլսը։ Այս ալբոմի ձայնագրությանը զուգահեռ «Olympia disk» ընկերության պատվերով ձայնագրվում է նաև ռուսական ռոմանսների «Մնա ինձ հետ» խորագրով ալբոմը։

Իր ստեղծագործական կյանքի սկզբին մասնակցել է սկսնակ կատարողների մի շարք մրցույթների։ 1992 թվականին դարձել է «Առավոտյան աստղեր» հեռուստատեսային մրցույթի, «Братиславская лира» միջազգային մրցույթի հաղթող և շահել է հանդիսատեսի համակրանք մրցանակը «Յուրմալա-92» մրցույթին։

1993 թվականին ստացել է «Տարվա մարդ» կոչումը Ռուսաստանում։

1993 թվականին Ալեքսանդր Շուլգինի (նրա 2-րդ ամուսինը, պրոդյուսերը և երգերի հեղինակը) ինչպես նաև «СВ» երաժշտական խմբի հետ համատեղ սկսվում են նոր ալբոմի ձայնագրման աշխատանքները։ 1995 թվականի դեկտեմբերի վերջին Վալերիան թողարկում է իր «Իմ Մոսկվա» սինգլը։ 1997 թվականին ավարտում է «Фамилия, часть 1» ալբոմի աշխատանքները։ 1996-1998 թվականներին դասավանդել է Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայում։ Հետագայում թողարկվում են նաև «Լավագույնը», «Երկնագույն աչքեր» ալբոմները, «Ձյունահողմ» և «Ռիգա-Մոսկվա» մակսի-սինգլները, ինչպես նաև լույս է տեսնում «Առաջին INTERNET ալբոմը»։

2002 թվականի սկզբին Վալերիան լքում է շոու բիզնեսը իր պրոդյուսերի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով և վերադառնում է Ատկարսկ՝ ծնողների բնակարան։ 2003 թվականի ապրիլին դատարանի որոշմամբ չեղյալ է համարվում Վալերիայի և Ալեքսանդր Շուլգինի միջև կնքված համաձայնագիրը։ 2003 թվականի ապրիլի 7-ին համաձայնագիր է կնքում պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինի և նրա «Нокс Мьюзик» խմբի հետ։ Հունիսի 5-ին Ազգային մրցանակաբաշխության հանձման արարողության ժամանակ «Муз-ТВ 2003» լավագույն երգ անվանակարգում և «Օլիմպիական» սպորտկոմպլեքսի ժամանակ վերադառնում է բեմ[7]։ Նույն թվականի հոկտեմբերի 8-ին դուրս է գալիս նրա «Страна любви» նոր ալբոմը, որը գրանցում է վաճառքի առավելագույն վարկանիշը՝ նախորդ ալբոմների համեմատությամբ։ 2004 թվականին Վալերիան մրցանակ է ստանում ռուսական երկու երաժշտական ալիքներից՝ «Муз-ТВ» և «MTV Russia Music Awards» ՝ «Լավագույն կատարող» անվանակարգում։ Հետագայում ստանում է 4 մրցանակ «Золотой граммофон»-ից և «MTV RMA»-ից «Լավագույն երգ» անվանակարգում։ 2005 թվականին Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրով հոկտեմբերի 25-ից Վալերիային տրվում է ՌԴ-ի վաստակավոր արտիստուհու կոչում։ «Forbes» ամսագրում 50 ամենալավ վարձատրվող ռուս դերասանների, սպորտսմենների, գրականագետների և երաժիշտների վարկանշային ցանկում Վալերիան զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը։

Վալերիան եղել է միջազգային գովազդային գործակալությունների դեմքը։ Նա ուներ նաև իր սեփական բիզնեսը՝ «De Leri» օծանելիքի և թանկարժեք զարդերի արտադրությամբ։

2006 թվականի ապրիլին դուրս է գալիս նրա «Нежность моя» ալբոմը։ Սեպտեմբերին դուրս է գալիս շրջագայության։ Համերգներ է տալիս և՛ ՌԴ-ում, և՛ նրա սահմաններից դուրս։ Հենց այդ տարի էլ հրապարակվում է նրա «И жизнь, и слёзы, и любовь» ինքնակենսագրական գիրքը՝ 200 հազար տպաքանակով։

2008 թվականի մարտին թողարկում է իր նոր՝ «Out of Control» «Боль! (Счастье на части)» («Неподконтрольно») ալբոմը։ Ալբոմի ստեղծման գործում իրենց մասնակցությունն են ունեցել Ռեյ Սենտ-Ջոնը («Smooth Operator» ստեղցագործության հեղինակ), Դեյվիդ Ռիչարդսը (Queen-ի մի քանի ալբեմների պրոդյուսեր ), Շանտալ Կրեվյազուկը (Ավրիլ Լավինի, Գվեն Ստեֆանիի և Քելլի Քլարքսոի մի քանի հիթերի հեղինակ), ինչպես նաև Ֆրանչեսկա Էշլիմանը, Ջորջ դե Անջելիսը և Սերգեյ Գալոյանը, որոնք գրել են մի քանի հայտնի հիթեր группы «Тату» խմբի համար։ 2008 թվականի աշնանը տեղի ունեցավ «Боль! (Счастье на части)» երգի տեսահոլովակի պրեմիերան (անգլերեն անվանումը՝ «Wild»), որի նկարահանումները տեղի են ունեցել 2007 թվականի ձմռանը (ռեժիսոր՝ Ալան Բադոև

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Указ Президента Российской Федерации от 8 апреля 2013 года № 340 «О присвоении почётного звания „Народный артист Российской Федерации“»
  3. «Путин присвоил Валерии звание народной артистки РФ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  4. [1] Արխիվացված 2010-10-25 Wayback Machine // сайт «Валерия». Новости
  5. Валерия потеряла отца Արխիվացված 2010-11-15 Wayback Machine // people.passion.ru
  6. Маме Валерии присвоили звание «Заслуженный работник культуры» // newsmusic.ru - Новости шоу-бизнеса
  7. Певица Валерия: «Мы никогда не должны терять веру в добро и в любовь!» Արխիվացված 2012-03-07 Wayback Machine // сайт «Валерия»