Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարաև (այլ կիրառումներ)

Կարաև Կարա Աբդուլֆազ օղլի, (ադրբ.՝ Qara Əbülfəz oğlu Qarayev, փետրվարի 5, 1918(1918-02-05)[6][3][7][…], Բաքու, Բաքվի գավառ[6] - մայիսի 13, 1982(1982-05-13)[3][4][5], Մոսկվա, ԽՍՀՄ[8][9][10][…]), ադրբեջանցի խորհրդային կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։ Ադրբեջանի ԳԱ ակադեմիկոս։ Սոցիալիստական աշխատանքի հերոս։ 1949 թվականից ԽՄԿԿ անդամ։

Կարա Կարաև
Բնօրինակ անունQara Əbülfəz oğlu Qarayev
Ի ծնե անունադրբ.՝ Qara Əbülfəz oğlu Qarayev
Ծնվել է1918 փետրվարի 5
Բաքու
Երկիր Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և  ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 13, 1982(1982-05-13) (տարիքը 64)
Մոսկվա
ԳերեզմանՊատվո հուղարկավորության պուրակ
Ժանրերօպերա, սիմֆոնիա և բալետ
Մասնագիտությունկոմպոզիտոր, դաշնակահար, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, երաժշտության ուսուցիչ, պատգամավոր և համալսարանի դասախոս
Գործիքներդաշնամուր
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա (1946) և Բաքվի երաժշտական ակադեմիա (1938)
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն և ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն
Պարգևներ
Կայքqara-qarayev.musigi-dunya.az/index_ru.html
Ստորագրություն
Ստորագրություն
 Gara Garayev Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

1946 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան, նույն թվականից դասավանդել է Ադրբեջանի կոնսերվատորիայում (1959 թվականից՝ պրոֆեսոր, 1949-1953 թվականներին՝ տնօրեն)։ 1953 թվականից եղել է Ադրբեջանի ԽՍՀ կոմպոզիտորների միության նախագահ, 1962 թվականից՝ ԽՍՀՄ կոմպոզիտորների միության քարտուղար։ Խորհրդային երաժշտության նվաճումներից են նրա «Յոթ գեղեցկուհի» (1952 թվականին բեմադրվել է Բաքվում), և «Ամպրոպի արահետով» (1958 թվականին բեմադրվել է Լենինգրադի Սերգեյ Կիրովի անվան օպերայի և բալետի թատրոնում, որը 1967 թվականին արժանացել է Լենինյան մրցանակի) բալետները։ Կարաևի ճանաչված այլ գործերից են՝ «Վաթան» («Հայրենիք», համահեղինակ՝ Ջովդեթ Հաջիևին, 1945 թվական, 1946 թվականին ԽՍՀՄ պետական մրցանակ) օպերան, երեք սիմֆոնիաները (1943, 1946 և 1965 թվականներ), «Յոթ գեղեցկուհի» և «Ամպրոպի արահետով» բալետների սյուիտները, «Լեյլի և Մեջնուն» սիմֆոնիկ պոեմը (1947, 1948 թվականին ԽՍՀՄ պետական մրցանակ), «Դոն Կիխոտ» սիմֆոնիկ գրավյուրան։ Գրել է նաև կանտատներ, օրատորիաներ, սոնատներ, ռոմանսներ։

Հիմնական ստեղծագործություններ

խմբագրել

Օպերաներ

խմբագրել
  • «Հայրենիք» (1945)
  • «Վայելչություն» (1972)

բալետներ

խմբագրել
  • «Յոթ գեղեցկուհի» (1952)
  • «Ամպրոպի արահետով» (1958)
  • «Լեյլի և Մեջնուն» (1969)- խորոկրաֆիկ պոեմա
  • «Դոն Կիխոտ» սիմֆոնիկ գրավյուրա[11]

Սիմֆոնիկ ստեղծագործություններ

խմբագրել
  • «Սիրտ երգը» կանտատան (1938)
  • «Ուրախ երգը» կանտատան (1947)
  • Ջազ նվագախմբի համար 3 Նոկտուրեն (1958)
  • «Մեր կուսակցությունը» կանտատան (1959)
  • «Ընկերության օրհներգ» (1972)[12]

Կոչումներ ու պարգևներ

խմբագրել
  • Ստալինի մրցանակը (1946)
  • Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1955)
  • Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1958)
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1959)
  • Աշխատանքային կարմիր դրոշ (1961)
  • Լենինի մրցանակը (1967)
  • երկու Լենինի օրդեն (1967, 1978)
  • Հոկտեմբերյան հեղափոխության (1971)
  • Սոցիալիստական աշխատանքի հերոս (1978)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Երկրի հերոսներ (ռուս.) — 2000.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 Երաժշտություն (ֆր.)
  5. 5,0 5,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  6. 6,0 6,1 6,2 Караев Кара Абульфаз оглы // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  7. filmportal.de — 2005.
  8. 8,0 8,1 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  9. 9,0 9,1 Discogs — 2000.
  10. 10,0 10,1 Internet Movie Database — 1990.
  11. «Կարա Կարաև». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
  12. «ԿԱՐԱԵՒ երաժշտության հանրագիտարանում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարա Կարաև» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 293