Մսմնա, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի շրջանում, շրջկենտրոնից՝ 30 կմ, մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 33 կմ հեռավորության վրա։

Գյուղական համայնք
Մսմնա
Մսմնա
ԵրկիրԱրցախ Արցախ
ԳյուղապետԾատրյան Գավրուշա Մուխանի
Մակերես7,36 կմ²
ԲԾՄ776 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն100 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունմսմնեցի
Ժամային գոտիUTC+4
Մսմնա (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Մսմնա (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Աշխարհագրություն խմբագրել

Համայնքը լեռնային է, ունի 736 հա տարածք, որից 368 հա գյուղատնտեսական նշանակության, 342 հա՝ անտառային հողեր։ Մսմնա համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը։ Համայնքի տարածքում առկա են թվով 7 աղբյուրներ` «Շենին», «Սպիտակը», «Գյավալեն», «Տնջրեն տակ», «Կուճուր», «Մեծ» և «Կենուն»։

Առկա են բազալտի հանքային պաշարներ։

Բնակչություն խմբագրել

2015 թվականին բնակչությունը կազմում է 100 մարդ, կա 23 տնտեսություն։

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[1].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 105 105 84

Տեսարժան վայրեր խմբագրել

Մսմնայի տարածքում կան պատմամշակութային հուշարձաններ՝ Շոշկավանք (XVII դ.), Սբ. Աստվածածին եկեղեցի (XIX դ.)։

Հասարարակական կառույցներ խմբագրել

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, Կոլխոզաշենի հիմնական դպրոցի Մսմնայի մասնաճյուղը, որտեղ սովորում են 14 աշակերտ[2]։

Արտաքին հղում խմբագրել

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  2. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 252.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 252