Նոննա Գրիշաևա

ռուս դերասանուհի

Նոննա Վալենտինովնա Գրիշաևա (ռուս.՝ Но́нна Валенти́новна Гриша́ева, հուլիսի 21, 1971(1971-07-21), Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի, կինոյի, հեռուստատեսության ռուս դերասանուհի, կատակերգու, հեռուստահաղորդավարուհի, երգչուհի, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (2006)[1], Մոսկվայի պատանի հանդիսատեսի մարզային պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար (2014 թվականի հունիսի 26-ից)։

Նոննա Գրիշաևա
Ծննդյան թիվ՝հուլիսի 21, 1971(1971-07-21) (53 տարեկան)
Ծննդավայր՝Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
 Ռուսաստան
Մասնագիտություն՝երգչուհի, դերասանուհի, կատակերգու, հաղորդավար, գրող, հեռուստահաղորդավարուհի, ռադիոհաղորդավար և նմանակող
Պարգևներ՝
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ
և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ
IMDb։ID 0342574
nonnagrishaeva.ru

Կենսագրություն

խմբագրել

Նոննա Գրիշաևան ծնվել է 1971 թվականի հուլիսի 21-ին Օդեսայում։

Հայրը՝ Վալենտին Գավրիլովիչ Գրիշաևան (1940-1996), նավաստի է եղել «Սլավսկ» չորաբեռների նավում, այնուհետև շինարարությունում աշխատել է որպես աշխղեկ[2]։

Մայրը՝ Մարգարիտա Եվգենևնան (ի ծնե՝ Կազանսկայա, ծնվել է 1946 թվականին), անգլերենի ուսուցչուհի է[3]։

Մայրական գծով նախապապը՝ Պյոտր Եվգենևիչ Կազանսկին (1866-1947), եղել է ազնվական, Օդեսայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան, Ղուրանի առաջին թարգմանչի՝ Կազանի աստվածաբանական ակադեմիայի պրոֆեսոր Գորդիյ Սաբլուկովի ժառանգը։

Մայրական տատը՝ Վալենտինա Լեոնիդովնա Խարտուլյարի-Գիլևիչը, եղել է Լեոնիդ Իգնատևիչ Գիլլևիչի (շլյախտայի սերունդ) և Ալեքսանդրա Նիկոլաևնա Խարտուլյարի (բյուզանդական ծագում ունեցող Խարտուլարի ազնվական ընտանիք) դուստրը։ Նրանք երկուսն էլ քիչ հայտնի օպերային երգիչներ էին։

Առաջին անգամ Նոննան նկարահանվել է 5 տարեկանում «Լուսանկարները պատին» ֆիլմում[4]։

Իր առաջին գլխավոր դերը խաղացել է 10 տարեկանում Օդեսայի օպերետայի թատրոնում։

Սովորել է Օդեսայի բալետի դպրոցում և երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանում։

1994 թվականին Գրիշաևան ավարտել է Բ. Վ. Շուկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարանը (Վ. Վ. Իվանովի դասընթացը)[5]։ Այդ ժամանակ նա աշխատանքի առաջարկ է ստացել Մոսկվայի միանգամից երեք թատրոններում՝ «Լենկոմ թատրոնում», «Սատիրիկոնում» և Ե․ Վախթանգովի անվան թատրոնում[6]։

1994 թվականից Գրիշաևան աշխատել է Ե․ Վախթանգովի անվան թատրոնի թատերախմբում։ Թատրոնից հեռանալուց հետո նա շարունակել է այնտեղ աշխատել որպես հրավիրված դերասանուհի «Օրիորդ Նիտուշ», «Լյուսյա։ Սիրո խոստովանություն» ներկայացումներում, ինչպես նաև փորձել է Կլարայի նոր դերը «Ծղոտե գլխարկ» ներկայացման մեջ։ Մոսկվայի Պատանի հանդիսատեսի մարզային թատրոնում աշխատելուց բացի նա խաղացել է Նադեժդա Բաբկինայի «12 աթոռ» ներկայացման մեջ և շարունակել համագործակցել «Կվարտետ Ի» թատրոնի հետ։

1996 թվականին Ջեկի Չանի հետ նկարահանվել է «Առաջին հարվածը» ֆիլմում։

1990-ական թվականների վերջից մինչև 2000-ական թվականների սկիզբը մասնակցել է Վասիլի Անտոնովի և Ալեքսանդր Տոլկոննիկովի «Բիս» հումորային ծրագրին։

2004 թվականին առաջին անգամ գլխավոր դեր է ստացել «Օրիորդ Նիտուշ» ներկայացման մեջ[6]։ Նույն թվականին դերասանուհին փորձել է «Իմ հիանալի դայակ» սիթքոմի գլխավոր դերը, բայց մասնակցությունից հրաժարվել է «Օրիորդ Նիտուշ» ներկայացման մեջ խաղալու համար, չնայած որ դրվագներից մեկում խաղացել է որպես հրավիրված աստղ՝ կատարելով գլխավոր հերոսուհու քրոջ դերը։

2005-2006 թվականներին երկրորդ պլանի դեր է խաղացել Տատյանա Դոգիլևայի «Լյուբա, երեխաներ և գործարան» սիթքոմում։ Դրա փակումից հետո դեր է ստացել ՍՏՍ հեռուստաընկերության մեկ այլ՝ «Ո՞վ է տանտերը»։

2008 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2013 թվականի ապրիլի 30-ը ՍՏՍ ալիքի հանրաճանաչ «Հայրիկի դուստրերը» սիթքոմում խաղացել է գլխավոր դերերից մեկը։

2006 թվականին արժանացել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստուհու կոչման[1]։

2008 թվականին Նոննա Գրիշաևան «Մեծ տարբերություն» նախագծի պրոդյուսր Ալեքսանդր Ցեկալոյի հրավերով դարձել է այդ նախագծի թատերախմբի մշտական դերասանուհի։

2009 թվականին Նոննա Գրիշաևան երգիչ և կոմպոզիտոր Մարկ Տիշմանի հետ դարձել է Ռուսաստանի Առաջին ալիքի «Երկու աստղ» երաժշտական մրցույթի երրորդ եթերաշրջանի հաղթող։

2010 թվականի մարտի 3-ին «Մոսկվայի գրքերի տանը» ներկայացրել է իր «Խորհուրդներ դուստրերին» գիրքը։ Գիրքն ունեցել է երկու վերահրատարակություն, իսկ նրա ընդհանուր տպաքանակը կազմել է 25000 օրինակ։ Ըստ «РБК» ամսագրի գնահատականի՝ այս նախագծից Գրիշաևայի եկամուտը կարող է կազմել մոտ 250 հազար ռուբլի[6]։

2011 թվականին հնչյունավորել է «Կարմիր գլխարկն ընդդեմ չարի» ամերիկյան մուլտֆիլմի գլխավոր հերոսուհուն։

2011 թվականի սեպտեմբերի 4-ից մինչև 2012 թվականի հունվարի 6-ը Ռուսաստանի առաջին ալիքով թողարկվել է նրա սեփական կատակերգական շոուն՝ «Нонна, давай!»[7]:

2011 թվականին նաև «Անձև» հեռուստաալիքով կատարել է «Տանգո» իր նոր երգը։ Դրանից առաջ Նոննան արդեն թողարկել էր իր երգերը («նորից գիշեր», «Ամառային», «Ցած եմ ընկնում», «Սոսու դրաժտ», «Comme toi»):

2012 թվականի հուլիսի 21-ին թողարկել է իր առաջին անհատական ալբոմը[8]։

2012 թվականի փետրվարին սկսվել է «Երկու աստղ-3» նախագիծը, որտեղ Նոննա Գրիշաևան Դմիտրի Նագիևի հետ դարձել է հաղորդավար։

 
Նոննա Գրիշաևան ամուսնու՝ Ալեքսանդր Նեստերովի հետ Muz-TV մրցանակաբաշխության ժամանակ (հունիսի 3, 2011)

2012 թվականին Նոննա Գրիշաևան ներառվել է հեռուստատեսության ամենապահանջված ծաղրերգական արտիստների ցանկում։ Նրա տարեկան եկամուտը գնահատվում է ավելի քան 1 միլիոն դոլար։ Դերասանուհու վարձավճարը չորսժամյա միջոցառումներ անցկացնելու համարկազմում է 600-ից մինչև 800 հազար ռուբլի[6]։

2013 թվականին Ալեքսանդր Օլեշկոյի հետ վարել է Ռուսաստանի Առաջին ալիքի «Один в один!» շոուի առաջին եթերաշրջանը[9], 2015 թվականին դարձել է «Ռոսիա 1» ալիքի այդ շոուի ժյուրիի հրավիրված անդամ։

2013 թվականի նոյեմբերից մինչև 2014 թվականի հունվարը մասնակցել է «Կրկնի՛ր» ծաղրերգական շոուին։

2014 թվականի հունիսի 26-ին Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը Նոննա Գրիշաևային նշանակել է Մոսկվայի պատանի հանդիսատեսի մարզային թատրոնի գեղարվեստական ղեկավար[10]։

2016 թվականի սեպտեմբերից մինչև 2017 թվականի սեպտեմբերը Նիկոլայ Բասկովի հետ վարել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Շաբաթ երեկոյան» ծրագիրը։

2017 թվականի հուլիսի 19-ին եղել է «Արտեկ» մանկական միջազգային կենտրոնում (Գուրզուֆ, Ղրիմ)։ Այդ կապակցությամբ նրան արգելվել է Ուկրաինա մուտք գործելը։

2019 թվականի սեպտեմբերի 1-ից եղել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի էստրադայի ֆակուլտետի գեղարվեստական ղեկավար։

Անձնական կյանք

խմբագրել
  • Առաջին ամուսինը՝ Անտոն Դյորով (ծնվել է 1968 թվականի մայիսի 13-ին), դերասան և երաժիշտ։
  • Դուստրը՝ Անաստասիա (ծնվել է 1996 թվականի հունիսի 19-ին)[11]։
  • Որդին՝ Իլյա (ծնվել է 2006 թվականի դեկտեմբերի 12-ին)[13]։

Պարգևներ և անվանակարգեր

խմբագրել
  • Անդրեյ Միրոնովի անվան դերասանական երգերի մրցույթի դափնեկիր։
  • «Պետերբուրգյան անգաժեմենտ» միջազգային մրցույթի դափնեկիր։
  • ՄԿ թատերական մրցանակի դափնեկիր «Կանացի լավագույն տանդեմի համար» (2005 թվականին «Օրիորդ Նիտուշ» ներկայացման մեջ խաղացած Դենիզայի դերի համար)։
  • Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի (2006)[1]։
  • Սուրբ Սերգեյ Ռադոնեժիի նշան (Մոսկվայի շրջանի մրցանակ, 2016)[14]։
  • «Տարվա կին 2009» մրցանակի դափնեկիր «Տարվա ժպիտ» անվանակարգում «Հայրիկի դուստրերը» սերիալում խաղացած դերի համար։
  • «Ոսկե արծիվ 2009» մրցանակի դափնեկիր ««Հեռուստատեսության կանացի լավագույն դեր» անվանակարգում («Հայրիկի դուստրերը»)։
  • «Հեռուստաաստղ» ժողովրդական մրցանակի դափնեկիր (փետրվարի 27, 2011, Ուկրաինա) «Սիրված դերասանուհի» անվանակարգում («Հայրիկի դուստրերը» սիթքոմի համար)։
  • Հինգ անգամ առաջադրվել է «Ժորժ» ժողովրդական կինոմրցանակի (2008, 2009, 2011, 2012, 2013) և մեկ անգամ արժանացել է մրցանակի (2011) որպես «Ռուս լավագույն դերասանուհի»։
  • 2011 թվականի դեկտեմբերի 23-ին ճանաչվել է Ռուսաստանի ամենագեղեցիկ կինը և արժանացել «Փայլ։ Շուք։ Գեղեցկություն» հատուկ մրցանակի։
  • 2019 թվականի ապրիլի 29-ին արժանացել է «Հայրենիքի համար մատուցած ծառայությունների» 2-րդ աստիճանի շքանշանի հայրենական մշակույթի և արվեստի զարգացման գործում տարիներ շարունակ ունեցած մեծ ներդրման, բեղմնավոր գործունեության համար[15]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 «Указ Президента РФ от 28 декабря 2006 г. № 1471 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 5-ին.
  2. «Нонна Гришаева: "В Москве мне не хватает моря"». LB.ua. Վերցված է 2020 թ․ մարտի 24-ին.
  3. «Нонна Гришаева биография». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
  4. Анна БАЛУЕВА (2011 թ․ հոկտեմբերի 20). «Нонна Гришаева получала гонорары с пяти лет, а Чулпан Хаматова сочиняла триллеры». KP.RU - сайт «Комсомольской правды». Վերցված է 2020 թ․ մարտի 24-ին.
  5. «Нонна Гришаева». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 20-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Рябова Е.  Пародистка КЭТ // РБК. — 2012. — № 8. — С. 76—79. — ISSN 1818—2356.
  7. «Телепрограмма на неделю с 2 января по 8 января 2012 года. Первый канал» (ռուսերեն). 1tv.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 24-ին.
  8. «Нонна Гришаева записала первый сольный альбом | StarHit.ru» (ռուսերեն). www.starhit.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 24-ին.
  9. «Один в один. Первый канал» (ռուսերեն). 1tv.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 24-ին.
  10. «Новости». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
  11. «Нонна Гришаева: «Мой бывший муж отказался от дочери!»».
  12. «Нонна Гришаева OFFICIAL в Instagram: «12 лет назад)) спасибо за то, что ты рядом)❤️😍🌈#деньсвадьбы❤️ #моясемья❤»» (ռուսերեն). Instagram. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 6-ին.
  13. «Нонна Гришаева: «Это колоссальное материнское счастье — наблюдать за развитием ребенка»». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 11-ին.
  14. «Нонну Гришаеву наградили знаком Преподобного Сергия Радонежского». 2016 թ․ հունիսի 28.
  15. Указ Президента Российской Федерации от 29 апреля 2019 года № 199 «О награждении государственными наградами Российской Федерации»

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոննա Գրիշաևա» հոդվածին։