Վիրավորանք (մուլտֆիլմ)
Վիրավորանք (ռուս.՝ Обида), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է 1962 թվականին, Ռոման Կաչանովի կողմից։ Մուլտֆիլմում օգտագործվել են հարթ ֆակտուրային տիկնիկներ[1]։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Ռոման Կաչանով |
Սցենարիստ | Անատոլի Սազոնով |
Հնչյունավորում | Միխայիլ Յանշին և Մարգարիտա Կորաբելնիկովա |
Երաժշտություն | Անդրեյ Բաբաև |
Օպերատոր | Իոսիֆ Գոլոմբ |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1962 |
Սյուժե
խմբագրելՄուլտֆիլմը մի փոքրիկ աղջկա մասին է։ Նա շատ հաճախ էր փոխում իր ընկերներին։ Նախ նա ընկերություն էր անում տիկնիկի, հետո` աքաղաղի հետո` հավի, հետո էլ` շան հետ։ Բայց տիկնիկը գալիս է շան մոտ և նրան պատմում է աղջկա վարքի մասին։ Շունը հասկանում է, որ նման աղջկա հետ չի կարելի շփվել և հեռանում է։ Եվ այսպես աղջիկը մենակ է մնում։
Նկարահանվող խումբ
խմբագրելՍցենարի հեղինակ | Ս. Բելյակովսկայա, Անատոլի Սազոնով |
Ռեժիսոր | Ռ. Կաչանով |
Երգի հեղինակ | Յ. Ակիմ |
Նկարիչ | Ն. Սերեբրյակով |
Օպերատոր | Ի. Գոլոմբ |
Կոմպոզիտոր | Անդրեյ Բաբաև |
Հնչյունային օպերատոր | Գ. Մարտինյուկ |
Մոնտաժողի օգնական | Վ. Գոկկե |
Տիկնիկավարներ | Վյաչեսլավ Շիլոբրեև, Յու. Կլեպացկի |
Տիկնիկները պատրաստվել են | Վ. Կալաշնիկովա, Վ. Կուրանով, Մ. Չեսնոկովա, Վ. Աբակումով, Գ. Գետտինգեր, Վ. Պետրով, Ի. Մաքսիմովա, Ռոման Գուրովի ղեկավարությամբ |
Խմբագիր | Բորիս Վորոնով |
Տնօրեն | Ն. Բիտման |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Георгий Бородин. «Киностудия „Союзмультфильм“» Արխիվացված 2016-03-05 Wayback Machine. Краткий исторический обзор. Эксперименты рубежа 1950-60-х годов. new.souzmult.ru.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Обида» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում