Ադրբեջանի պետական ակադեմիական ֆիլհարմոնիա

Ադրբեջանի Պետական Ակադեմիական Ֆիլհարմոնիա (ադրբ.՝  Azərbaycan Dövlət Akademik Filarmoniyası), Ադրբեջանական պետական ֆիլհարմոնիա, երաժշտական համերգային կազմակերպություն։ Ստեղծվել է 1912 թվականին, Բաքվում։ Ֆիլհարմոնիայի շենքը կառուցվել է 1910-1912 թվականներին։ Բայց Պետական ֆիլհարմոնիան հիմնադրվել է 1936 թ. մայիսի 25-ին[1]։

Ադրբեջանի Պետական Ակադեմիական Ֆիլհարմոնիա
Azərbaycan Dövlət Akademik Filarmoniyası
Շենքի արտաքին տեսքը Իստիկլալիյյաթի փողոցից
Տեսակհամերգասրահ և Ֆիլհարմոնիա
Երկիր Ադրբեջան
Գտնվելու վայրըԻստիկլալիյյաթի փողոց 2, Բաքու, Ադրբեջան
Հիմնադրման ամսաթիվ1910-1912
ՃարտարապետԳաբրիել Տեր-Միքելյան
Կայքfilarmoniya.az
 Azerbaijan State Philharmonic Hall Վիքիպահեստում

Ֆիլհարմոնիայի մասին խմբագրել

 
20-րդ դարի սկզբին

Շենքի նախագիծը վստահված է ինժեներ Գավրիլ Տեր-Միկելովային։ Նա պատրաստում է մի կառույցի նախագիծը, որը նման է Մոնտե Կառլո ֆիլհարմոնիան։ Մոնտե Կառլո ֆիլհարմոնիկը համարվում էր Եվրոպայի լավագույն համերգասրահներից մեկը իր գեղեցկությամբ։ Նախագիծը պատրաստվում է 1910 թվականին։ Շենքի շինարարությունը սկսվել է 1911 թվականին։ Այդ ժամանակ ծովի ափին գտնվում էր բուլվարը։ Շենքի շինարարությունը ավարտվել է 1912 թվականին։ 20-րդ դարում Ադրբեջանում խորհրդային իշխանության հաստատումից հետո, երաժշտասերները, տարբեր նվագախմբերը և համույթները սկսեցին հավաքվել այստեղ։ 1936 թ. մայիսի 25-ին ստեղծվեց Ադրբեջանի Պետական Ֆիլհարմոնիան[2][3]։ 1996-2004 թվականներին Ադրբեջանի Հանրապետության հիմնադրվելուց հետո ֆիլհարմոնիայի շենքում իրականացվել են կապիտալ վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ։ 2004 թվականի հունվարի 27-ին կայացավ ֆիլհարմոնիայի շենքի բացման արարողությունը։ Բացման արարողությանը ներկա էին նախագահ Իլհամ Ալիևը, մշակույթի նախարար Պոլադ Բյուլբյուլօղլին, հայտնի ջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչը, պրոֆեսոր Ֆարհադ Բադալբեկլին։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Фатуллаев-Фигаров Ш. С. Архитектурная энциклопедия Баку. — Баку: Шарг-Гарб, 2013. — С. 146, 151.
  2. Сулейманов, Манаф (1990). Дни минувшие (Исторические очерки). Баку: Азернешр, 340.
  3. «Государственная Филармония им. Муслима Магомаева». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 25-ին.