Բացել գլխավոր ցանկը

Հոկսեն Միրզոյան

հայ ծանրամարտիկ

Հոկսեն Առաքելի Միրզոյան (ծնվ. 11 հունիսի 1961 թ., գ. Անգեղակոթ, Հայկական ԽՍՀ), խորհրդային հայ ծանրամարտիկ, մարզիչ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ։

Հոկսեն Առաքելի Միրզոյան
Oksen Mirzoyan 2012 Armenia stamp.jpg
Հոկսեն Միրզոյանին նվիրված ՀՀ 2012 թվականի փոստային նամականիշ
Ծնվել էհունիսի 11, 1961 (58 տարեկան)
ԾննդավայրԱնգեղակոթ, Հայկական ԽՍՀ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԱզգությունՀայ
ԿրոնՔրիստոնյա
Մասնագիտությունծանրամարտիկ
ԱշխատանքԾանրամարտիկ
Պարգևներ և
մրցանակներ

«Հայրենիքին մատուցած
ծառայությունների համար»

1-ին աստիճանի մեդալակիր
ԵրեխաներԱռաքել Միրզոյան

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Սիսիանի շրջանի Անգեղակոթ գյուղում։ 1965 թ. ընտանիքով տեղափոխվել է Էջմիածնի շրջանի Բաղրամյան գյուղ։ 1977 թ. սկսել է պարապել ծանրամարտ մարզիչ Աշոտ Վիլասյանի ղեկավարությամբ և 1978 թ. լրացրել է ԽՍՀՄ սպորտի վարպետի նորման։ 1981 թ. նա հաղթեց երիտասարդների աշխարհի առաջնությունում և հրավիրվեց ԽՍՀՄ հավաքական։

1982 թ. նա նվաճեց ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը։ Այդ հաջողությունը նա կրկնեց նաև 1983, 1988 և 1991 թվականներին։

1983 թ. նա հաղթեց մեծահասակների աշխարհի առաջնությունում՝ սահմանելով նոր համաշխարհային ռեկորդներ հրում վարժությունում և ընդհանուր հաշվարկում։

Համարվում էր 1984 թ. Լոս Անջելեսում կայանալիք օլիմպիական խաղերի ֆավորիտ, սակայն չկարողացավ մասնակցել խաղերին, քանի որ խորհրդային մարզիկները ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի որոշմամբ բոյկոտեցին խաղերը։ Փոխարենը նրանք մասնակցեցին Բարեկամություն-84 միջազգային մրցաշարին, ուր Միրզոյանը երկու անգամ բարելավեց համաշխարհային ռեկորդը պոկում վարժությունում։

1988 թ. Սեուլում անցկացված օլիմպիական խաղերում երկրորդն էր, սակայն հաղթող ճանաչված բուլղարացի ծանրորդ Միտկո Գրաբլևը օգտագործել էր արգելված խթանիչներ, և ոսկե մեդալը փոխանցվեց Միրզոյանին։

1991 թ. նա ավարտեց իր ելույթները և անցավ մարզչական աշխատանքի։ 1998-2004 թթ. եղել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ և ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։

2004 թ. ընտրվել և մինչ այժմ հանդիսանում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ։ Երևանի ծանրամարտի մարզադպրոցի տնօրենն է։ Մարզում է իր որդուն՝ Առաքել Միրզոյանին և եղբորորդուն՝ Արայիկ Միրզոյանին։

Պարգևներ և կոչումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել