5-րդ դար

Դար
(Վերահղված է V դարից)

5–րդ դարը կոչվել է Ոսկեդար։ Այդ ժամանակահատվածում զարգացում է ապրում պատմագրությունը, փիլիսոփայությունը, թարգմանական և կրոնական գրականությունը, քերականությունը, ճարտախոսությունը և վարքագիտությունը։ Առաջին հերթին դա հայոց գրերի գյուտն էր՝ 405թ֊ին։ 5րդ դարում ազգային դպրությունը, հայ հին գրականությունը հասել են շատ բարձր մակարդակի, ստեղծվել են հին գրականության դասական նմուշներ՝ Ագաթանգեղոսի, Կորյունի, Եղիշեի, Փավստոս Բուզանդի, Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու պատմությունները, Եզնիկ Կողբացու աստվածաբանափիլիսոփայական երկը, որոնք մեծ ազդեցություն են ունեցել հին և միջին դարերի գրականության ընթացքի վրա։