Դիլմանի ճակատամարտ (1915), տեղի է ունեցել ռուսական կայսրության և թուրքական զորքերի միջև, ապրիլի 17—18-ին, Ուրմիա լճի շրջանում, Դիլման գյուղաքաղաքի մոտ (Իրան), Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Թուրքական հրամանատարությունը Իրանի, ապա և Աֆղանստանի վրա ճնշում գործադրելու, նրանց Ռուսաստանի և Անգլիայի դեմ պատերազմի մեջ ներքաշելու նպատակով ապրիլի սկզբներին ռազմական մեծ ուժեր շարժեց դեպի թուրք-իրանական սահմանը։ Հաջողության դեպքում թուրքերը մտադիր էին գրավել Ատրպատականը, ապա Նախիջևանի վրայով շարժվել Սիսիան-Գորիս-Շուշի և դուրս գալ Գանձակ՝ կազմալուծելով Կովկասյան ռազմաճակատի թիկունքը։ Խալիլ բեյը իր հրամանատարության ներքո ունենալով 3-րդ հավաքական դիվիզիան, ոստիկանական և սահմանապահ զորախմբեր, ինչպես նաև քրդակաև հեծյալ գնդեր, 12 հրանոթ, հարձակում ձեռնարկեց Դիլմանի ուղղությամբ, որի շրջակայքում էին տեղավորված ռուսական 4-րդ կորպուսի զորամասերը գեներալ Չեռնոզուբովի հրամանատարությամբ։ Դիլմանի պաշտպանությունը ուժեղացնելու համար ռուսական, հրամանատարությունը այնտեղ ուղարկեց 5-րդ, 6-րդ Կովկասյան հրաձգային և 1-իև Սունժեն-Վլադիկավկազյան կոզակային գնդերը և գեներալ Թովմաս Նազարբեկյանին նշանակևց Դիլմանի շրջանում գործող զորամասերի ընդհանուր հրամանատար։ Մինչ ռուսական զորամասերը զբաղված էին իրենց ուժերի կենտրոնացումով, թուրքական զորքերն անցան հարձակման և գրավեցին Դիլմանը (ապրիլի 16-ին)։ Առաջինը թուրքերի հետ ընդհարվեց ռուսական բանակում գործող հայկական կամավորական ջոկատը Անդրանիկ Օզանյանի հրամանատարությամբ։ Խալիլ բեյը Անդրանիկից պահանջեց առանց կռվի ճանապարհ տալ դեպի Խոյ, բայց վճռական մերժում ստացավ։ Ապրիլի 18-ի առավոտյան թուրքերը անցան հարձակման, և սկսվեց ճակատամարտը։ Թեև ուժերը անհավասար էին (հայերը շուրջ 1300 զինվոր, թուրքերը՝ 1600 սվին), կամավորները կռվեցին հերոսաբար և դիմադրեցին՝ մինչև վրա հասած ռուսական զորքերի հետ մտան Դիլման։ Ապրիլի 19-ին ռուսական զորքերը անցան հակահարձակման, սկսվեցին թուրքական նահանջող բանակի երկարատև հետապնդումները։ Դիլմանի ճակատամարտում Անդրանիկի և նրա կամավորների քաջագործության մասին գովեստով են գրել գեներալներ Չեռնոզուբովը, Տրուխինը և ուրիշներ, իսկ գեներալ Նազարբեկյանը նշել է․ «Դիլմանի համբավավոր ճակատամարտը շահողը զորավար Անդրանիկն էր»։ Դիլմանի ճակատամարտում թուրքերի կրած պարտությամբ ձախողվեցին Անդրկովկաս ներխուժելու և Իրանն ու Աֆղանստանը Անտանտի դեմ հանելու գերմանաթուրքական ռազմաքաղաքական պլանները։

Դիլմանի ճակատամարտ
Թվականապրիլի 15, 1915
Մասն էԱռաջին համաշխարհային պատերազմ
ՎայրԻրան Իրան Դիլման (ներկայիս Սալմաստ)
ԱրդյունքՌուսական կայսրության հաղթանակ
Հակառակորդներ
Ռուսական կայսրություն Ռուսական կայսրությունՕսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Հրամանատարներ
Թովմաս Նազարբեկյան
Անդրանիկ Օզանյան[1]
Խալիլ
Կողմերի ուժեր
10 գումարտակ Կովկասյան բանակից;
1 գումարտակ Հայ ֆիդայիներ
248 սպա
10,920 հոգի զորք
12,000 քրդական հեծելազոր
Ռազմական կորուստներ
3500 հոգի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bryce, James (2000). The Treatment of Armenians in the Ottoman Empire, 1915-1916. էջ 109.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 387