Աբրամ Եֆրիմովիչ Արխիպով (ռուս.՝ Абрам Ефимович Архипов, իսկական ազգանունը՝ Պիրիկով (ռուս.՝ Пыриков), օգոստոսի 15 (27), 1862[1], Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 25, 1930(1930-09-25)[2][3][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս գեղանկարիչ, պերեդվիժնիկ։

Աբրամ Արխիպով
Абрам Архипов
Portrait of Arkhipov by Repin.jpg
Ծնվել էօգոստոսի 15 (27), 1862[1]
ԾննդավայրՌյազանի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էսեպտեմբերի 25, 1930(1930-09-25)[2][3][4][…] (68 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[2]
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1886)
Մասնագիտություննկարիչ
Ոճռեալիզմ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներQ17491128?
ՊարգևներՌՍՖՍՌ ժողովրդական նկարիչ
ԱնդամակցությունԳեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն
Abram Arkhipov Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

 
Կարմիր հագուստով կինը, շուրջ 1910 թվական

Աբրամ Արխիպովը ծնվել է 1862 թվականի օգոստոսի 15-ին (օգոստոսի 27-ին) Ռյազանի նահանգի Եգորովո գյուղում։ 1877-1883 և 1886-1888 թվականներին սովորել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում՝ աշակերտելով Վասիլի Պերովին, Վասիլի Պոլենովին, Իլարիոն Պրյանիշնիկովին, Ալեքսեյ Սավրասովին և Վլադիմիր Մակովսկուն։ 1884-1886 թվականներին սովորել է Գեղարվեստի կայսերական ակադեմիայում (Բոգդան Վիլեվալդեի արվեստանոց)։

1887 թվականին «Այցելություն հիվանդին» (ռուս.՝ «Посещение больной») նկարի համար Աբրամ Արխիպովն արժանացել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի մեծ արծաթե մեդալի և դասային նկարչի կոչման։

Աբրամ Արխիպովը 1891 թվականից եղել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ։ Այդ շրջանի շատ կտավներ, ինչպիսիք են՝ «Այցելություն հիվանդին», «Օկա գետով» (ռուս.՝ «По реке Оке»), «Փոքրավորը» (ռուս.՝ «Келейник»), Պավել Տրետյակովը գնել է սեփական հավաքածուի համար։

1896 և 1912 թվականներին Աբրամ Արխիպովն այցելել է Ֆրանսիա, Գերմանիա և Իտալիա։

Աբրամ Արխիպովը 1894 թվականից գլխավորել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի բնօրինակային դասարանը (մինչև 1918 թվականը)։

1898 թվականին ստացել է ակադեմիկոսի կոչում, իսկ 1916 թվականից դարձել է Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ։ 1904 թվականին մասնակցել է «Ռուս նկարիչների միության» հիմնադրմանը։

1912 թվականից հաճախ է եղել Ռուսաստանի հյուսիսում։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո մասնակցել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի վերակազմավորմանը, 1918-1920 թվականներին դասավանդել է Պետական նկարչական ազատ արվեստանոցում (ռուս.՝ Государственная свободная художественная мастерская), իսկ 1922-1924 թվականներին՝ Վխուտեմասում (ռուս.՝ ВХУТЕМАС, Высшие художественно-технические мастерские

1924 թվականին Աբրամ Արխիպովը դարձել է Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների միության անդամ, իսկ 1927 թվականին ստացել է Հանրապետության ժողովրդական նկարչի կոչում։

Աբրամ Արխիպովը մահացել է 1930 թվականի սեպտեմբերի 25-ին Մոսկվայում։ Թաղված է Վագանկովյան գերեզմանատանը։ Նա ամուսնացած չի եղել և երեխաներ չի ունեցել։

ՑուցահանդեսներԽմբագրել

2011 դեկտեմբերից մինչև 2012 թվականի մարտը Ռյազանի Ի․ Պոժալոստինի անվան կերպարվեստի մարզային թանգարանում Տրետյակովյան պատկերասրահի հետ համատեղ անցկացվել է Աբրամ Արխիպովի ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցահանդես[5]։

ՊատկերասրահԽմբագրել

  • Հարբեցողը (ռուս.՝ Пьяница), 1883, Տրետյակովյան պատկերասրահ,
  • Գյուղական սրբանկարիչը (ռուս.՝ Деревенский иконописец), 1889, Տրետյակովյան պատկերասրահ),
  • Լվացարարուհիները (ռուս.՝ Прачки), 1890-ականների և 1901 թվականի տարբերակները, Ռուսական պետական թագարան և Տրետյակովյան պատկերասրահ,
  • Օկա գետով (ռուս.՝ По реке Оке), 1890, Տրետյակովյան պատկերասրահ,
  • Обратный, 1896, Բելառուսի կերպարվեստի թանգարան, Մինսկ,
  • Հյուսիսային գյուղ (ռուս.՝ Северная деревня), 1902, Տրետյակովյան պատկերասրահ,
  • Հյուրեր (ռուս.՝ Гости), 1914, Տրետյակովյան պատկերասրահ,
  • Աղջիկը կժով (ռուս.՝ Девушка с кувшином), 1927, Տրետյակովյան պատկերասրահ։
«Վոլգայի վրա» «Հյուսիսային ծով» «Գարնան տոն» «Լվացարարուհիներ»

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Баршева И. Е. А. Е. Архипов. — Л., 1974.
  • Ненарокомова И. С. Солнечные полотна Абрама Архипова. — М.: Советский художник, 1982.
  • Живова О.А. Абрам Ефимович Архипов. М., 1959.
  • Выропаев А. Из Рязани — в Третьяковку // Утро : Литературно-художественный журнал для молодежи. — 2000.

Արտաքին հղումներԽմբագրել