Աբրահամ Լինքոլն (դիմանկար)

Ջորջ Հիլի նկարը

«Աբրահամ Լինքոլն» դիմանկար (անգլ.՝ Abraham Lincoln), ամերիկացի նկարիչ Ջորջ Հիլիի նկարներից, որը նկարվել է 1869 թվականին։ Դիմանկարը նվիրվել է ԱՄՆ-ի 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնին։ Այն այժմ գտնվում է ԱՄՆ-ում՝ Սպիտակ տան հանդիսությունների սրահում։

Աբրահամ Լինքոլն
տեսակգեղանկար
նկարիչՋորջ Հիլի
տարի1869
բարձրություն1,9 մետր
լայնություն1,4 մետր
ստեղծման երկիր ԱՄՆ
ժանրդիմապատկեր
նյություղաներկ և կտավ
գտնվում էճակատային ճաշասենյակ
հավաքածուճակատային ճաշասենյակ
հիմնական թեմաԱբրահամ Լինքոլն
Ծանոթագրություններ
 Abraham Lincoln (Healy) Վիքիպահեստում

Դիմանկարի պատմություն խմբագրել

Հիլին ծագումով Բոստոնից էր, բայց որպես պրոֆեսիոնալ դիմանկարիչ ճանաչում է ձեռք բերել Փարիզում։ Մի քանի կարևոր հանձնաժողովներ անցնելուց և եվրոպական էլիտայի հովանավորությունից օգտվելուց հետո նա վերադառնում է հայրենիք, ապա ստանում ԱՄՆ Կոնգրեսի հանձնարարականներ՝ ստեղծել ամերիկյան կառավարության և ռազմական գործիչների դիմանկարներ, այդ թվում՝ նախագահ Աբրահամ Լինքոլնինը։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ Հիլին հաճախ էր այցելում Վաշինգտոն, որտեղ նախագահին առաջարկել էր ապագա դիմանկարի համար փորձնական նկարվել։ Լինկոլնի որդու՝ Ռոբերտ Թոդի օգնությամբ Հիլին մի փոքր շեղվում է դիմանկարի աշխատանքից՝ 1868 թվականին ստեղծելով «Խաղաղարարներ» նկարը, որտեղ պատկերված են Ուիլյամ Շերմանը, Ուլիսես Գրանթը, Դեյվիդ Փորթերը և ինքը՝ Լինքոլնը։ 1869 թվականին Փարիզում Հիլին վերջապես ավարտում է նախագահի դիմանկարը, որտեղ նա ամբողջությամբ կրկնում էր Լինքոլնի դիրքը ՝ «Խաղաղարարներ» նկարի կրկնօրինակմամբ։ Կոնգրեսի որոշմամբ դիմանկարը պետք է փոխանցվեր Սպիտակ տուն, սակայն արդեն նախագահ ընտրված Ուլիսես Գրանթը այլ աշխատանք է ընտրում։ Հիլիի՝ պահանջարկ չստացած դիմանկարը գնել է Ռոբերտ Թոդ Լինքոլնը, Ռոբերտը մահացել է 1926 թվականին, իսկ 1939-ին մահացել է Լինքոլնի այրին` Մերի Լինքոլնը։ Նրա կտակի համաձայն դիմանկարը տեղափոխվել է Սպիտակ տուն։ Նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի կարգադրությամբ դիմանկարը կախվել է հանդիսություննեի ճաշասենյակի պատին, որտեղ էլ գտնվում է մինչ այժմ։

Աբրահամ Լինքոլնի կենսագրություն խմբագրել

 
Աբրահամ Լինքոլն

Աբրահամ Լինքոլնը ծնվել է 1809 թվականի փետրվարի 12-ին՝ Հարդին շրջանում (ԿենտուկիՎիրջինիայից տեղափոխված գաղութաբնակի ընտանիքում։ Տղան ութ տարեկան է եղել, երբ ընտանիքը տեղափոխվել է Ինդիանա, իսկ դրանից երկու տարի անց Աբրահամը կորցրել է իր մորը։ Նա ուսում չի ստացել և ինչ-որ հրաշքով սովորել է կարդալ, գրել և հաշվել՝ միշտ ցանկանալով և ձգտելով գիտելիք ստանալ, չնայած իր մշտական աշխատանքին ֆերմայում, սղոցարանում ինչպես նաև Նյու Սեյլեմում գտնվող խանութում։ Իլինոյիս նահանգի հնդկացիների ապստամբության ժամանակ միացել է ոստիկանությանը, ընտրվել կապիտան, բայց չի մասնակցել մարտական գործողություններին։ Այնուհետև 8 տարի անց է կացրել Ներկայացուցիչների պալատում՝ իրավունքի պետի պաշտոնում։ Այդ ժամանակ Աբրահամն ամուսնացել է Մերի Թոդդի հետ և ունեցել 4 տղա։ 1858 թվականին եղել է ԱՄՆ-ի սենատորի թեկնածու, սակայն պարտվել է ընտրություններում։ Աբրահամ Լինքոլնը ընտրվել է ԱՄՆ-ի 16-րդ նախագահ ՝ իր անդրանիկ ելույթի ժամանակ երդվելով օգնել, սատարել, պաշտպանել կառավարությանը։ Նա անմիջապես զբաղվում է հանրապետականների ազգային կազմակերպությունների ամրապնդմամբ՝ միաժամանակ կոչ անելով հյուսիսային դեմոկրատների մեծամասնությանը միասին աշխատելու Միության օգտին։ Լինկոլն անձամբ է ղեկավարում պատերազմական գործողությունները, որոնք էլ հաղթանակ են բերում Կոնֆեդերացիայի դեմ պայքարում 1861-1865 թվականների Քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Նրա նախագահական գործունեությունը ամրապնդել է գործադիր իշխանությունը և վերացրել է ստրկությունը ԱՄՆ-ի տարածքում։ Լինքոլնը կառավարության մեջ է ընդգրկում նաև իր հակառակորդներին և կարողանում է նրանց ներգրավել ընդհանուր նպատակի մշակման մեջ։ Նրա նախագահության տարիներին կառուցվել է միջցամաքային երկաթգիծը։ Լինկոլն աչքի ընկնող հռետոր էր, նրա ելույթները ոգեշնչել են բոլորին և կարևոր ժառանգություն են համարվում մինչև հիմա։ Պատերազմի ավարտից հետո առաջարկել է չափավոր վերակառուցման պլան՝ կապված ազգային համաձայնության և վրեժից հրաժարվելու հետ։ Հանդիսացել է ամերիկյան հասարակության՝ սևամորթների ինտեգրման կողմնակիցը։ Պատերազմի ավարտից հինգ օր անց, Չարչարանաց ուրբաթ օրը, 1865-ի ապրիլի 14-ին, «Իմ ամերիկացի զարմիկը» ներկայացման ժամանակ (Ֆորդի թատրոնում) «հարավցիների» կողմնակից դերասան Ջոն Ուիլքս Բութը մտնում է նախագահական օթյակ և կրակում Լինքոլնի գլխին։ Հաջորդ առավոտյան, գիտակցության չգալով, Աբրահամ Լինքոլնը վախճանվում է և պատմության մեջ մտնում որպես ԱՄՆ-ի առաջին սպանված նախագահ[1]։ Համաձայն համընդհանուր տեսակետի և սոցհարցումների՝ նա առաջվա պես մնում է Ամերիկայի ամենալավ և ամենասիրված նախագահներից մեկը, չնայած իր նախագահության տարիներին ենթարկվել է սուր քննադատության։ Լինքոլնի ողբերգական մահը նրան բերել է այնպիսի մարդու համբավ, որն իր կյանքը տվեց հանուն իր երկրի վերամիավորման և սևամորթ ստրուկների ազատագրման։

Ջորջ Հիլիի կենսագրություն խմբագրել

 
Ջորջ Հիլի

Ջորջ Հիլին (1813—1894) եղել է XIX դարի ամենահայտնի ամերիկյան դիմանկարիչներից մեկը։ Նա վաղ տարիքում զգացել է իր գեղարվեստական տաղանդը և աջակցություն ստացել այնպիսի դիմանկարիչներից, ինչպիսիք են Ջեյն Ստյուարտը և Թոմաս Սալլին։ 1834 թվականին Հիլին մեկնում է Փարիզ։ Այնտեղ դառնում է ֆրանսիացի նկարիչներ Անտուան Ժան Գրոյի և Տոմա Կուտուրի աշակերտը։ Փարիզում հաճախակի հանդես գալով նոր ցուցադրություններով՝ արագորեն հասնում է հանրային ճանաչման և եվրոպական էլիտայի ներկայացուցիչների աջակցության։ 1835-ի վերջում Հիլին մեկնում է Իտալիա, իսկ հաջորդ տարի տեղափոխվում է Լոնդոն ՝ շարունակելով նկարչությամբ զբաղվել։ 1839 թվականին ամուսնանում է Լուիզ Ֆիպսսի հետ, և ընտանիքը բնակություն է հաստատում Փարիզում։ 1840 թվականին Ֆրանսիայի թագավոր Լուի-Ֆիլիպը Հիլիին հանձնարարում է Վերսալի պալատում պատմական հավաքածուի համար ստեղծել արքայական ընտանիքների և եվրոպական ու ամերիկյան պետական գործիչների անդամների դիմանկարներ։ Ի մի բերելով իր օրիգինալ և օրիգինալի պատճե ստեղծագործությունները, ավելի վաղ վարպետների դիմանկարների օրինակները, այդ թվում ` Վինձոր ամրոցը, որոնց համար նա անձնական թույլտվություն է ստացել բրիտանական թագուհի Վիկտորիայից։ Հիլին իր նկարներում ներկայացրել է ավելի քան 40 պատմական գործիչների, ինչպիսիք են Եղիսաբեթ I-ը, Ջորջ III-ը, Շարլոտա Սոֆյան, Ջորջ Վաշինգտոնը, Ջոն Ադամսը, Թոմաս Ջեֆերսոնը, Ալեքսանդր Համիլթոնը, Բենջամին Ֆրանկլինը, Ջոն Պոլ Ջոնսը, Հորացիո Նելսոնը, Ուիլյամ Փիթը և Դենիել Ուեբստերը։ Այս ժամանակաշրջանում նրա ստեղծագործական հմտությունները հարստացել են մեծ նկարիչներ Թոմաս Գեյնսբորոյի, Թոմաս Լոուրենսի և Ջոշուա Ռեյնոլդսի դիմանկարները կերտելիս։ 1848 թվականի հեղափոխության ժամանակ Լուի-Ֆիլիպը պարտվում է, որից հետո նա վերադառնում է Ամերիկա։ Այնտեղ նկարում է Էնդրյու Ջեքսոնի, Ջոն Ադամսի և Հենրի Քլեյի դիմանկարները։ 1851 թվականին Հիլին ավարտում է իր պատմական կտավը, որը կոչվում էր «Ուեբստեր հայտնի պատասխանը», որտեղ պատկերել է ավելի քան 130 մարդու, որոնք ներկա էին 1830 թվականի Միության սահմանադրական բնույթի մասին Կոնգրեսի բանավեճին։ 1855 թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին «Ֆրանկլինը մատուցում է ամերիկյան գաղութների պահանջները Լուի XVI-ին» նկարի համար նա արժանանում է ոսկե մեդալի։ 1856 թվականին նա ընտանիքի հետ բնակություն է հաստատում արագ զարգացող Չիկագոյում (Իլինոյս)։ 1857-ին Կոնգրեսը հանձնարանում է նրան, որ Սպիտակ տան համար ամերիկյան կառավարության և ռազմական գործիչների մի շարք դիմանկարներ ստեղծվեն, որոնց թվում են Ջեյմս Մեդիսոնը, Ջոն Ջեյը, Ջոն Մարշալը, Մարտին Վան Բուրնը, Ջոն Թայլերը, Ջեյմս Փոլը, Ֆրանկլին Պիրսը, Ջեյմս Բյուխնենը, Աբրահամ Լինքոլնը, Զաքարի Թեյլորը, Ուլիսես Գրանթը և Ուիլյամ Շերմանը[2][3][4][5]։

Նկարի ստեղծման պատմություն խմբագրել

 
Հիլիի «Խաղաղարարները» նկարը

Քաղաքացիական պատերազմի ժամանակ Հիլին հաճախ գնում է Վաշինգտոն՝ նախագահ Լինքոլնի գրասենյակի անդամներին նկարելու համար[3]։ 1864 թվականի օգոստոսին Լինքոլնը ինքն է առաջարկել Հիլիին, որ մի քանի էսքիզներ կատարի նախագահական դիմանկարի համար։ 1865 թվականի ապրիլին՝ Լինքոլնի սպանությունից հետո, նկարիչը որոշում է շեղվել թեմայից և նկարել «Խաղաղարարները» նկարը, որն ավարտել է 1868 թվականի վերջին՝ նվիրելով այն 1865 թվականի մարտի 28-ին քաղաքի «Գետի թագուհի» նավի վրա տեղի ունեցած միության բարձրագույն հրամանատարության պատմական հանդիպմանը Վիրջինիա նահանգում՝ քաղաքացիական պատերազմի վերջին օրերին Վիլյամ Շերմանի, Ուլիսես Գրանթի, Դեյվիդ Պորտերի և Լինքոլնի մասնակցությամբ։ Այս կտավի վրա նախագահը պատկերված է առաջ թեքված և ուշադրությամբ լսում է Շերմանին` իր առաջարկները ներկայացնելու կարևոր որոշումներ կայացնելու համար։ Մեկ տարի անց՝ 1869 թվականին, Հիլին Փարիզում նկարում է նոր՝ «Խաղաղարարների» վրա հիմնված նկար, սակայն առանց Լինքոլնի հրամանատարության անդամների։ Նկարիչը կենտրոնացել է միայն Լինքոլն գործչի վրա և ամբողջությամբ կրկնում էր Լինքոլնի դիրքը[6][7][8]։ Հատկանշական է, որ Հիլին Լինքոլնին նկարել է Լեոնարդ Սվիթերի հետ՝ նախագահի որդի Ռոբերտ Տոդդի առաջարկով[7][9]՝ Մեթյու Բրեդիի լուսանկարներով։ Դեռ ստուդիայում կախված՝ դիմանկարը բարձր է գնահատվել ֆրանսիացի արվեստաբան Ջուլ Լեմեյթրի կողմից։ Նա նայելով բացականչել է՝ հիանալի է, հիանալի է[10]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Abraham Lincoln». Белый дом. Վերցված է 28 января 2017-ին.
  2. Cecilia Peterson (30 октября 2013). «George Peter Alexander Healy (1813–1894), Cosmopolitan Artist». Смитсоновский институт. Վերցված է 28 января 2017-ին.
  3. 3,0 3,1 «Healy, George Peter Alexander». Национальная галерея искусства. Վերցված է 28 января 2017-ին.
  4. «George Peter Alexander Healy». Oxford University Press. Վերցված է 28 января 2017-ին.
  5. Phoebe Metz (7 июля 2016). «Pieces of "The Peacemakers"». Библиотека Ньюберри. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 28 января 2017-ին.
  6. «Treasures of the White House: Abraham Lincoln». Историческая ассоциация Белого дома. Վերցված է 9 января 2017-ին.
  7. 7,0 7,1 Emerson, 2012, էջ 279
  8. Kloss, Bolger, 1992, էջ 156
  9. Hannavy, 2008, էջ 1044
  10. De Mare, 1954, էջ 5

Գրականություն խմբագրել

  • Marie De Mare G.P.A. Healy. American artist. An intimate chronicle of the nineteenth century. — David McKay & Company, Inc., 1954. — 304 с.(անգլ.)
  • William Kloss, Doreen Bolger Art in the White House: A Nation's Pride. — White House Historical Association in cooperation with the National Geographic Society, 1992. — 375 с. — ISBN 9780810939653(անգլ.)
  • Ann Liberman Governors' Mansions of the Midwest. — University of Missouri Press, 2003. — 172 с. — ISBN 9780826214782(անգլ.)
  • James H. S. McGregor Washington from the Ground Up. — Harvard University Press, 2007. — 325 с. — ISBN 9780674026049(անգլ.)
  • John Hannavy Encyclopedia of nineteenth-century photography: A-I. — Taylor & Francis, 2008. — Т. 1. — 1521 с. — ISBN 9780415972352(անգլ.)
  • Jason Emerson Giant in the Shadows: The Life of Robert T. Lincoln. — SIU Press, 2012. — 600 с. — ISBN 9780809330553(անգլ.)
  • Patrick Phillips-Schrock The Nixon White House Redecoration and Acquisition Program: An Illustrated History. — McFarland, 2016. — 288 с. — ISBN 9781476622385(անգլ.)
  • Mark Washburne A Biography of Elihu Benjamin Washburne Congressman, Secretary of State, Envoy Extraordinary. Volume Six: Remaining Years in France as American Minister. — Xlibris Corporation, 2016. — 464 с. — ISBN 9781524542832(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել