Տոմա Կուտուր

ֆրանսիացի նկարիչ

Տոմա Կուտուր (ֆր.՝ Thomas Couture, դեկտեմբերի 21, 1815(1815-12-21)[1][2][3][…], Սանլիս - մարտի 30, 1879(1879-03-30)[4], Վիլե լե Բել), ֆրանսիացի նկարիչ, ակադեմիզմի ներկայացուցիչ։

Տոմա Կուտուր
ֆր.՝ Thomas Couture
Ծնվել էդեկտեմբերի 21, 1815(1815-12-21)[1][2][3][…]
ԾննդավայրՍանլիս
Վախճանվել էմարտի 30, 1879(1879-03-30)[4] (63 տարեկան)
Մահվան վայրՎիլե լե Բել
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԱրվեստների և արհեստների ազգային բարձրագույն դպրոց և Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Մասնագիտություննկարիչ և ուսուցիչ
Ոճակադեմիզմ
Ժանրպատմական գեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներՀռոմեացիների անկումը
ՈւսուցիչԱնտուան Ժան Գրո և Պոլ Դելարոշ
ԱշակերտներԷդուարդ Մանե, François-Alfred Delobbe?, Hippolyte Ribbrol?, Անրի Ֆանտեն Լատուր, Պիեռ Պյուվի դը Շավան, Louis Dauvergne?, Joseph-Auguste Rousselin?, André Bressin?, Չարլզ Դումարեսկ, Charles-Alexandre Coëssin de la Fosse?, Gustave Colin?, Auguste Aristide Fernand Constantin?, Charles Monginot?, Achille-Louis-Joseph Sirouy?, Christian Karl Magnussen?, Auguste Boulard?, Jules Chardigny?[5], Édouard Charles Hugot?, Édouard Lièvre? և Auguste Bachelin?[6]
Պարգևներ
Համատեղ ապրողԱլիս Օզի
 Thomas Couture Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Տոմա Կուտուրը եղել է Անտուան Ժան Գրոյի և Պոլ Դելարոշի աշակերտը։ 1840-ականների սկզբին մեծ հեղինակություն էր վայելում ի շնորհիվ նկարելու էլեգանտ ոճի, ֆրանսիական դասական դպրոցի բնորոշ գծի, որի հետ կապված են գույների նուրբ զգացողությունը և երևակայության թռիչքը. շատ ֆրանսիացիների կողմից կոչվում էր Վերոնեզե։ Մի ժամանակ Էդուարդ Մանեի ուսուցիչն էր։ Սակայն Կուտուրի հետ վերջին ընդհարման պատճառով Մանեն թողեց ուսումը և դարձավ նոր միտման՝ իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը։ Նկարչի աշակերտների շարքում էին՝ ամերիկացի Էդվարդ Հարիսոն Մեյ Կրտսերը և գերմանացի Օտտո Քնիլլեն։

Ստեղծագործություններ

խմբագրել

Մեծ ճանաչում ձեռք բերեց նրա «Հռոմեացիներն անկման ժամանակ» նկարը (1847 թվական, Փարիզ, Օրսե թանգարան), որի օրինակով կարելի է տեսնել, թե ինչպիսի էվոլյուցիա է ապրել դասականությունը Դավիդի դարաշրջանից, երբ անտիկ աշխարհի հերոսները բարոյականության և քաղաքացիության իդեալներ էին ծառայում մինչև Հռոմի պատկերումը ընկղմված հաճույքների և շքեղության մեջ։

Անտիկ աշխարհը ձեռք էր բերում հետաքրքրաշարժության հատկանիշներ։ Կուտուրն աշխատել է նաև մոնումենտալ որմնանկարների վրա։ Նկարել է դիմանկարներ։ Առավել հայտնի են նրա էտյուդները (Խելագարը, Ռուան, Գեղեցիկ արվեստների թանգարան, Ռուան)։ Այստեղ ի տարբերություն մեծ կտավների՝ նկարված է չոր ակադեմիական ձևով ու ավելի պատկերավոր է և անկեղծ։

Գրականություն

խմբագրել
  • Европейское искусство: Живопись. Скульптура. Графика: Энциклопедия: В 3 т. — М.: Белый город, 2006.

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոմա Կուտուր» հոդվածին։