Բացել գլխավոր ցանկը

Ռոբերտ Լինքոլն (անգլ.՝ Robert Todd Lincoln, օգոստոսի 1, 1843(1843-08-01)[1][2][3], Սփրինգֆիլդ, ԱՄՆ[4] - հուլիսի 26, 1926(1926-07-26)[5][1][2] կամ հուլիսի 25, 1926(1926-07-25)[6], Manchester, Վերմոնտ, ԱՄՆ), ամերիկացի իրավաբան և ռազմական նախարար: Նախագահ Աբրահամ Լինքոլնի ավագ որդին: Չորս եղբայրներից միայն նա է կարողացել հաղթահարել չափահասության տարիքը։

Ռոբերտ Լինքոլն
Robert Todd Lincoln, Brady-Handy bw photo portrait, ca1870-1880.jpg
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Հարվարդի իրավունքի դպրոց, Չիկագոյի համալսարան, Ֆիլիպսի ակադեմիան Էքսետերում և Հյուսիսարևմտյան համալսարան
Մասնագիտություն՝ փաստաբան, դիվանագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր օգոստոսի 1, 1843(1843-08-01)[1][2][3]
Ծննդավայր Սփրինգֆիլդ, ԱՄՆ[4]
Վախճանի օր հուլիսի 26, 1926(1926-07-26)[5][1][2] (82 տարեկանում) կամ հուլիսի 25, 1926(1926-07-25)[6] (82 տարեկանում)
Վախճանի վայր Manchester, Վերմոնտ, ԱՄՆ
Գերեզման Arlington National Cemetery[7]
Թաղված Arlington National Cemetery[7]
Քաղաքացիություն Flag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
Հայր Աբրահամ Լինքոլն
Մայր Մարի Թոդ Լինքոլն
Ամուսին Mary Eunice Harlan?
Զավակներ Jessie Harlan Lincoln?, Mamie Lincoln? և Abraham Lincoln II?
 
Ինքնագիր Robert lincoln signature.svg

ԿենսագրությունԽմբագրել

Նա սովորել է Հարվարդի համալսարանում, ԱՄՆ-ում Քաղաքացիական պատերազմի ավարտին ծառայել է Ուլիսես Սիմփսոն Գրանթի շտաբում, որպես Դաշնային բանակի կապիտան:

Դժբախտ պատահարԽմբագրել

Երկաթգծում տեղի ունեցած դժբախտ դեպքի ժամանակ փրկվել է Էդվին Բուտի՝ իր հոր սպանողի եղբոր շնորհիվ[8]: Միջադեպը տեղի է ունեցել Նյու Ջերսի նահանգի Ջերսի Սիթի երկաթգծում: Միջադեպի ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ, սակայն, ամենայն հավանականությամբ, դեպքը տեղի է ունեցել 1864 թվականի վերջին կամ 1865 թվականի սկզբին՝ մինչ Ջոն Բուտի կողմից Աբրահամ Լինքոլի սպանությունը:

Ռոբերտ Լինքոլնը հիշատակել է այս միջադեպի մասին 1909 թվականին, «Սենչուրի Մեգեզին» ամսագրի խմբագիր Ռիչարդ Ուսթոն Գիլդերին ուղղված նամակում:

  Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ գիշերը մի խումբ ուղևորներ վագոնավարից գնեցին գնացքի տոմսեր, ով գտնվում էր վագոնի մուտքի հարթակում: Հարթակը ավելի բարձր էր, քան վագոնի մուտքի մակարդակը, և իհարկե հարթակի և վագոնի մեջ կարճ տարածություն կար: Ամբոխը գալիս էր և սկսեցին ինձ ճնշել: Միևնույն ժամանակ, գնացքը սկսեց շարժվել, և ես ընկա հարթակից, ոտքերով դեպի ներքև՝ բաց տարածք, բոլորովին չկարողանալով որևէ կերպ ինձ օգնել. այդ պահին ես կտրուկ բռնեցի իմ բաճկոնի օձիքից և դուրս եկա հարթակի անվտանգ հատված: Շրջվելով, որպեսզի շնորհակալություն հայտնեմ ինձ փրկողին, ես տեսա Էդվին Բուտի դեմքը, իհարկե, ես նրան լավ գիտեի, և շնորհակալություն հայտնեցի՝ տալով նրա անունը:  


Ռազմական նախարար (1881-1885)Խմբագրել

1877 թվականին Լինքոլնը մերժեց նախագահ Ռատերֆորդ Հեյզի առաջարկը պետության ղեկավարի օգնական դառնալու համար և 1881 թվականին ընդունեց Ջեյմս Գարֆիլդի առաջարկը ռազմական նախարարի պաշտոնը զբաղեցնելու մասին: Լինքոլնը զբաղեցրել է այս պաշտոնը, մինչև 1885 թվականը: Իր պաշտոնավարման ժամանակահատվածում՝ 1884 թվականից սկսած խռովություններ բարձրացան Ցինցինատիում: Երեք օրվա անկարգությունների ընթացքում 45 մարդ զոհվեց, նախքան Լինքոլնի ուղղարկած ամերիկյան զորքերի կողմից հանդարտության վերականգնումը[9]:

ՄահԽմբագրել

Մահացել է 1926 թվականի հուլիսի 26-ին Վերմոնտ նահանգում գտնվող իր տանը, քնած ժամանակ: Մեկ շաբաթից քիչ ժամանակ էր մնացել նրա 83 տարեկան դառնալուն: Մահվան պատճառը եղել է աթերոսկլերոզը:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #1024820939 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 http://www.nndb.com/cemetery/609/000207985/
  6. 6,0 6,1 6,2 Person Profile // Internet Movie Database — 1990.
  7. 7,0 7,1 https://ancexplorer.army.mil/publicwmv/index.html#/arlington-national/
  8. Robert Todd Lincoln: A Man In His Own Right by John S. Goff, с. 70-71
  9. «Cincinnati Courthouse Riot»։ Ohio History Central։ Ohio Historical Society։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-16-ին։ Վերցված է 2010-10-23 

Արտաքին հղումներԽմբագրել