Աբխազիայի հուշադրամներ

դրամագիտական և հավաքորդական նշանակության մետաղադրամներ

Հիշատակային և հոբելյանական մետաղադրամները (կամ պարզապես՝ հուշադրամներ), ինչպես նաև՝ ներդրումային մետաղադրամները, թողարկվում են մասամբ ճանաչված Աբխազիայի Հանրապետության Ազգային բանկի կողմից՝ սկսած 2008 թվականից։ Դրանք թողարկվել են ի հիշատակ պատմական և ժամանակակից նշանակալից իրադարձությունների, ունեն հավաքորդական և ներդրումային նշանակություն[ն 1]:

Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (հունվարի 9, 2017) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)
Աբխազիայի զինանշան
Աբխազիայի զինանշան

Նշված մետաղադրամները պատրաստված են թանկարժեք (999 հարգի ոսկի, 925 հարգի արծաթ) և ոչ թանկարժեք (արույրապատ պողպատ) մետաղներից։ Ոսկե մետաղադրամները թողարկվել են 25 և 50 աբխազական ափսար անվանական արժեքով, արծաթե դրամները՝ 10 և 100 ափսար, արույրապատ պողպատից՝ 1 ափսար։ Մետաղադրամները հատվել են UNC, proof-like և antiproof որակներով։

Աբխազիայի Ազգային բանկի կողմից թողարկված առաջին մետաղադրամներն են «Վլադիսլավ Արձինբա» և «Աբխազիայի ժողովրդի հայրենական պատերազմում հաղթանակի 15-ամյակ» արծաթե ու ոսկե դրամները։ Ամենափոքրը «Աբխազիայի վանքեր» շարքի արույրապատ պողպատից մետաղադրամներն են՝ ընդամենը 5.00 գ քաշով, իսկ ամենամեծը «Նոր Աֆոնի վանք» 100 ափսար անվանական արժեքով արծաթե հուշադրամն է՝ 168.1 գ քաշով։

Աբխազիայում պետական դրամահատարանի բացակայության պայմաններում Աբխազիայի Ազգային բանկի կողմից թողարկված հուշադրամներն ու ներդրումային դրամները հատվում են Ռուսաստանի Դաշնությունում՝

Աբխազիայի հուշադրամների էսքիզների հեղինակներն են գլխավորապես աբխազ նկարիչ-դիզայներները՝ Ռուսլան Գաբլիա, Բատալ Ջապուա, Թիմուր Կաիտան, Վիկտոր Իվանբա, Իրակլի Չերքեզիա, Բիսլան Բագատելիա, ինչպես նաև՝ ռուս նկարիչ-դիզայներ Վիկտոր Երոխինը։

Վիճակագրություն խմբագրել

2020 թվականի մայիսի դրությամբ թողարկվել են մետաղադրամների 72 տեսակներ, այդ թվում 7-ը՝ արույրապատ պողպատից, 52-ը՝ արծաթից, 13-ը՝ ոսկուց։

Մետաղադրամների թողարկման ամփոփ աղյուսակ ըստ տարեթվի և նյութի
2008 2009 2010 2011 2012 2013 2014 2016 2017 2018 2019 2020 Ընդամենը
Արույրապատ պողպատ 7 7
Արծաթ-925 2 5 7 1 8 9 4 3 2 3 4 4 52
Ոսկի-999 2 1 10 13
Ընդամենը 4 6 7 1 8 19 4 10 2 3 4 4 72

Պետականություն և ազգային պատմություն խմբագրել

2008
[ն 2]
  
Վլադիսլավ Արձինբա

Դիմերեսը՝ Աբխազիայի Սահմանադրության գիրքը, ալաբաշա[ն 3], սուր, անվանական արժեքը (10 ҦСАРК), հատման տարեթիվը, եզրով՝ դրամահատարանի դրոշմակնիքն ու ապրանքանիշը, մետաղի հարգը (Ag925), թողարկող բանկի անվանումը (աբխ.՝ АҦСНЫ АБАНК
Դարձերեսը՝ Վլադիսլավ Արձինբայի դիմապատկերը, Աբխազիայի պետական դրոշը, եզրերով՝ գործչի անունը՝ աբխ.՝ «АРӠЫНБА В. Г.», պաշտոնը՝ աբխ.՝ «АҦСНЫ АХАДА», պաշտոնավարման տարեթվերը՝ «1991-2005»[ն 4]։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 ափսար։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 33.94 գ։ Տրամագիծը՝ 39.00 մմ։ Հատված քանակը՝ մինչև 2000 հատ։ Էսքիզները՝ Բատալ Ջապուայի և Վիկտոր Երոխինի։ Հատվել է Մոսկվայի դրամահատարանում proof-like որակով։

2008
  
Աբխազիայի ժողովրդի հայրենական պատերազմում հաղթանակի 15-ամյակ

Դիմերեսը՝ Աբխազիայի զինանշանը և թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АҦСНЫ АБАНК», ներքևում՝ հատման տարեթիվը՝ բանկի անվան՝ փոքր տառաչափով գրառումների ֆոնին, եզրով վերևում՝ անվանական արժեքը (10 ҦСАРК), մետաղի հարգը (Ag925), դրամահատարանի դրոշմակնիքն ու ապրանքանիշը։
Դարձերեսը՝ հաղթանակի դրոշը և այն պարզած ռազմիկի ուրվագիծը ոսկեզօծ պատվածքով, եզրով՝ աբխ.՝ «1992 • АИААИРА • 1993» գրառումը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 ափսար։ Նյութը՝ արծաթ-925 ոսկեզօծ պատվածքով։ Քաշը՝ 33.94 գ։ Տրամագիծը՝ 39.00 մմ։ Հատված քանակը՝ մինչև 2000 հատ։ Էսքիզները՝ Բատալ Ջապուայի և Վիկտոր Երոխինի։ Հատվել է Մոսկվայի դրամահատարանում proof-like/antiproof որակով։

2008
  
Վլադիսլավ Արձինբա

Դիմերեսը՝ Աբխազիայի Սահմանադրության գիրքը, ալաբաշա, սուր, անվանական արժեքը (50 ҦСАР), հատման տարեթիվը, եզրով՝ դրամահատարանի դրոշմակնիքն ու ապրանքանիշը, մետաղի հարգը (Au999), թողարկող բանկի անվանումը (աբխ.՝ АҦСНЫ АБАНК
Դարձերեսը՝ Վլադիսլավ Արձինբայի դիմապատկերը, Աբխազիայի պետական դրոշը, եզրերով՝ գործչի անունը՝ աբխ.՝ «АРӠЫНБА В. Г.», պաշտոնը՝ աբխ.՝ «АҦСНЫ АХАДА», պաշտոնավարման տարեթվերը՝ «1991-2005»[ն 4]։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 50 ափսար։ Նյութը՝ ոսկի-999։ Քաշը՝ 15.72 գ։ Տրամագիծը՝ 30.00 մմ։ Հատված քանակը՝ մինչև 1000 հատ։ Էսքիզները՝ Բատալ Ջապուայի և Վիկտոր Երոխինի։ Հատվել է Մոսկվայի դրամահատարանում proof-like որակով։

2008
  
Աբխազիայի ժողովրդի հայրենական պատերազմում հաղթանակի 15-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը և թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АҦСНЫ АБАНК», ներքևում՝ հատման տարեթիվը՝ բանկի անվան՝ փոքր տառաչափով գրառումների ֆոնին, եզրով վերևում՝ անվանական արժեքը (10 ҦСАРК), մետաղի հարգը (Au999), դրամահատարանի դրոշմակնիքն ու ապրանքանիշը։
Դարձերեսը՝ հաղթանակի դրոշը և այն պարզած ռազմիկի ուրվագիծը, եզրերով՝ աբխ.՝ «1992 • АИААИРА • 1993» գրառումը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 ափսար։ Նյութը՝ ոսկի-999։ Քաշը՝ 15.72 գ։ Տրամագիծը՝ 30.00 մմ։ Հատված քանակը՝ մինչև 1000 հատ։ Էսքիզները՝ Բատալ Ջապուայի և Վիկտոր Երոխինի։ Հատվել է Մոսկվայի դրամահատարանում proof-like/antiproof որակով։

2012
  
Գագրայի ազատագրման 20-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը և թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АҦСНЫ АБАНК», ներքևում՝ հատման տարեթիվը՝ բանկի անվան՝ փոքր տառաչափով գրառումների ֆոնին, եզրով վերևում՝ անվանական արժեքը (10 ҦСАРК), մետաղի հարգը (Ag925), դրամահատարանի դրոշմակնիքն ու ապրանքանիշը։
Դարձերեսը՝ հրացանը ձեռքին աշխարհազորայինը՝ Մամզիշխա լեռան ֆոնին, աբխ.՝ «XX ШЫҚӘСА» գրառումը, Գագրայի ազատագրման օպերացիայի պայմանական պլանը, ներքևում՝ ժապավենի և երկու խաչված սրերի համակցությամբ պատկեր՝ «06.10.1992», աբխ.՝ «ГАГРА», «06.10.2012» մակագրություններով, եզրով վերևում՝ աբխ.՝ «АФЫРХАЦӘА ХАШҬРА РЫКҚӘЫМ» գրառումը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 ափսար։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 33.94 գ։ Տրամագիծը՝ 39.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Բատալ Ջապուայի։ Հատվել է Մոսկվայի դրամահատարանում proof-like որակով։

2013
  
Հերոս քաղաք Տղվարչել

Դիմերեսը՝ պետական զինանշանը և թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АҦСНЫ АБАНК», ներքևում՝ հատման տարեթիվը՝ բանկի անվան՝ փոքր տառաչափով գրառումների ֆոնին, եզրով վերևում՝ անվանական արժեքը (10 ҦСАРК), աջ մասում քառակուսու մեջ՝ դրամահատարանի ապրանքանիշը և դրոշմակնիքը, մետաղի հարգը (Ag-925) և հուշադրամի քաշը։
Դարձերեսը․ վերևում՝ «Աբխազիայի հերոս» շքանշանը ոսկեզօծ պատվածքով և բարձրավոլտ Էլեկտրահաղորդման աշտարակը՝ Խոջալ լեռան ֆոնին, կենտրոնում՝ աբխ.՝ «АҚАЛАҚЬ-ФЫРХАҴА ТҞӘАРЧАЛ» գրառումը և քաղաքի շրջանների անվանումները՝ աբխ.՝ «АҟАРМАРА», «ЏЬАНҬОУ», «КӘАЗАН», ներքևում՝ աբխ.՝ «ИШЬАҬАРКУП 1942 ШЫҚӘСА РЗЫ» գրառումը և քաղաքի զինանշանը՝ դեկորատիվ շերտի ֆոնին։ Եզերվում է կետերից շրջագծով։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 ափսար։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 33.94 գ։ Տրամագիծը՝ 39.00 մմ։ Հատված քանակը՝ 499 հատ։ Էսքիզները՝ Բատալ Ջապուայի։ Հատվել է Սանկտ Պետերբուրգի դրամահատարանում proof-like/antiproof որակով։

2013
  
Հերոս քաղաք Գուդաութա

Դիմերեսը՝ պետական զինանշանը և թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АҦСНЫ АБАНК», ներքևում՝ հատման տարեթիվը՝ բանկի անվան՝ փոքր տառաչափով գրառումների ֆոնին, եզրով վերևում՝ անվանական արժեքը (10 ҦСАРК), աջ մասում քառակուսու մեջ՝ դրամահատարանի ապրանքանիշը և դրոշմակնիքը, մետաղի հարգը (Ag-925) և հուշադրամի քաշը։
Դարձերեսը՝ հեծյալ մարտիկ՝ լեռների ոճավորված պատկերի ֆոնին, Գուդաութայի զինանշանը և «Աբխազիայի հերոս» շքանշանը]] ոսկեզօծ պատվածքով, վերևում՝ աբխ.՝ «АҚАЛАҚЬ-ФЫРХАҴА» գրառումը, ներքևում՝ աբխ.՝ «ГӘДОУҬА» գրառումը և ծովը խորհրդանշող զարդանախշ, եզրերով աջից և ձախից՝ 15-ական աստղեր։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 ափսար։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 33.94 գ։ Տրամագիծը՝ 39.00 մմ։ Հատված քանակը՝ 499 հատ։ Էսքիզները՝ Բատալ Ջապուայի։ Հատվել է Սանկտ Պետերբուրգի դրամահատարանում proof-like/antiproof որակով։

«Աբխազիայի ժողովրդի հայրենական պատերազմում հաղթանակի 20-ամյակ» շարք խմբագրել

«Աբխազիայի ժողովրդի հայրենական պատերազմում հաղթանակի 20-ամյակ» շարքի մետաղադրամները թողարկվել են 2013 թվականին համանման դիզայնի երեք տարբերակով՝ 925 հարգի արծաթից ու ոսկեզօծ պատվածքով 925 հարգի արծաթից 10 ափսար անվանական արժեքով և 999 հարգի ոսկուց 50 ափսար անվանական արժեքով (proof-like որակով)։

Դիմերեսը՝ հոբելյանական տոնակատարության տարբերանշանը, ներքում՝ թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АҦСНЫ АБАНК», աջ մասում՝ պետական զինանշանը, եզրով վերևում՝ ներքևում՝ դրամահատարանի դրոշմակնիքն ու ապրանքանիշը, անվանական արժեքը, թողարկման տարեթիվը, մետաղի հարգը և քիմիապես մաքուր մետաղի քաշը, եզերվում է կետերից շրջագծով։ Ոսկե դրամների վրա նշված է նաև մետաղադրամի եզակի հերթական համարը։

Դարձերեսը․ կենտրոնում՝ ռազմական գործչի կիսադեմը և անվան գրառումը[ն 5], եզրով վերևում՝ պետության անվանումը՝ աբխ.՝ «АҦСНЫ АҲӘЫНҬҚАРРА», եզրով ներքում՝ աբխ.՝ «1993 • АИААИРА • 2013» գրառումը, աջ և ձախ մասերում՝ մեկական աստղեր։ Եզերվում է կետերից շրջագծով։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։

Տեխնիկական բնութագրեր․ արծաթե մետաղադրամների (այդ թվում՝ ոսկեզօծ պատվածքով) քաշը՝ 33.94 գ, տրամագիծը՝ 39.00 մմ, ոսկե մետաղադրամների քաշը՝ 15.72 գ, տրամագիծը՝ 30.00 մմ։ Յուրաքանչյուրի հատված քանակը․ արծաթե դրամներ՝ 999 հատ, ոսկեզօծ պատվածքով արծաթե դրամներ՝ 499 հատ, ոսկե դրամներ՝ 99 հատ։ «Վլադիսլավ Արձինբա» մետաղադրամների էսքիզները՝ Բատալ Ջապուայի, «Սերգեյ Դբար» մետաղադրամներինը՝ Բատալ Ջապուայի և Վիկտոր Իվանբայի, «Սուլթան Սոսնալիև» մետաղադրամներինը՝ Բատալ Ջապուայի և Թիմուր Կաիտանի։ Հատվել են Մոսկվայի դրամահատարանում։

Արծաթե մետաղադրամներ Արծաթե մետաղադրամներ
ոսկեզօծ պատվածքով
Ոսկե մետաղադրամներ
2013    2013    2013    Վլադիսլավ Արձինբա

[ն 5]

2013    2013    2013    Սերգեյ Դբար

աբխ.՝ Дбар С. П.

2013    2013    2013    Սուլթան Սոսնալիև

աբխ.՝ Сосналиев С. А.

Ճարտարապետական հուշարձաններ խմբագրել

2013
  
Նոր Աֆոնի վանք

Դիմերեսը․ վերին հատվածում՝ պետական զինանշանը, քրիստոնեական զարդանախշ, հավերժության երկու նշաններ, թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АҦСНЫ АБАНК», քառակուսու մեջ՝ դրամահատարանի ապրանքանիշը ու դրոշմակնիքը, մետաղի հարգը (Ag-925) և հուշադրամի քաշը (168,15 г.), ստորին հատվածում՝ բնակավայրի նախկին և ժամանակակից անվանումները՝ աբխ.՝ «АНАҞӘҦИА - АФОН ҾЫЦ», հատման տարեթիվը և անվանական արժեքը (100 ҦСАРК)։
Դարձերեսը․ կենտրոնում՝ Սուրբ Աստվածածնի Իվերական սրբապատկերը, վերևում՝ Նոր Աֆոնի վանքը և Բեթղեհեմյան աստղը, աջ և ձախ մասերում՝ Սուրբ Սիմոն Կանանացու և Սուրբ Պանտելեիմոն Բժշկողի կերպարները լուսապսակներով՝ աբխ.՝ «АЦ. СИМОН КАНАТӘИ» ու «АЦ. ПАНТЕЛЕИМОН» մակագրություններով, ներքում՝ վանքի անվան և հիմնադրման տարեթվի մասին ունցիալ գրառում, եզրերով՝ չորս հատվածներ վանքի խաչապատկերներից։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 100 ափսար։ Նյութը՝ արծաթ-925 ոսկեզօծ պատվածքով։ Քաշը՝ 168.1 գ։ Տրամագիծը՝ 60.00 մմ։ Հատված քանակը՝ 999 հատ։ Էսքիզները՝ Բատալ Ջապուայի։ Հատվել է Սանկտ Պետերբուրգի դրամահատարանում proof-like որակով։

2016
  
Սուխում

Դիմերեսը՝ պետական զինանշանը և թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АҦСНЫ АБАНК», ներքևում՝ հատման տարեթիվը՝ բանկի անվան՝ փոքր տառաչափով գրառումների ֆոնին, եզրով վերևում՝ անվանական արժեքը (10 ҦСАРК), մետաղի հարգը (Ag925), դրամահատարանի դրոշմակնիքը և ապրանքանիշը։
Դարձերեսը․ կենտրոնում՝ Սուխումի քաղաքպետարանի շենքի ռելիեֆային պատկերը՝ եզերվող «նեգատիվ» տարբերակով շարունակվող պատկերի օղակով, վերևում աջից՝ Դիոսկուրների գլխարկները, եզրով ներքևում՝ քաղաքի անվանումը՝ աբխ.՝ «АҞӘА», վերևում՝ հոբելյանական տարելիցը՝ «2500»: Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 ափսար։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 33.63 գ։ Տրամագիծը՝ 39.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Էսքիզները՝ Ռուսլան Գաբլիայի։ Հատվել է Մոսկվայի դրամահատարանում[ն 6] proof-like որակով։

2016
  
Սուխում

Դիմերեսը՝ պետական զինանշանը և թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АҦСНЫ АБАНК», ներքևում՝ հատման տարեթիվը՝ բանկի անվան՝ փոքր տառաչափով գրառումների ֆոնին, եզրով վերևում՝ անվանական արժեքը (10 ҦСАРК), մետաղի հարգը (Ag925), դրամահատարանի դրոշմակնիքը և ապրանքանիշը։
Դարձերեսը․ կենտրոնում՝ Սուխումի քաղաքպետարանի շենքի ռելիեֆային պատկերը՝ եզերվող «նեգատիվ» տարբերակով շարունակվող պատկերի ոսկեզօծ պատվածքով օղակով, վերևում աջից՝ Դիոսկուրների գլխարկները, եզրով ներքևում՝ քաղաքի անվանումը՝ աբխ.՝ «АҞӘА», վերևում՝ հոբելյանական տարելիցը՝ «2500»: Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 ափսար։ Նյութը՝ արծաթ-925 ոսկեզօծ պատվածքով։ Քաշը՝ 33.63 գ։ Տրամագիծը՝ 39.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Ռուսլան Գաբլիայի։ Հատվել է Մոսկվայի դրամահատարանում[ն 6] proof-like որակով։

«Աբխազիայի պատմական հուշարձաններ» շարք խմբագրել

«Աբխազիայի պատմական հուշարձաններ» շարքի մետաղադրամները թողարկվել են 2010-2013 թվականներին համանման դիզայնի երեք տարբերակով՝ 925 հարգի արծաթից ու ոսկեզօծ պատվածքով 925 հարգի արծաթից 10 ափսար անվանական արժեքով և 999 հարգի ոսկուց 50 ափսար անվանական արժեքով (proof-like որակով)։

Դիմերեսը՝ պետական զինանշանը և թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АҦСНЫ АБАНК», ներքևում՝ հատման տարեթիվը՝ բանկի անվան՝ փոքր տառաչափով գրառումների ֆոնին, եզրով վերևում՝ անվանական արժեքը, մետաղի հարգը, դրամահատարանի դրոշմակնիքն ու ապրանքանիշը։ Ոսկե դրամների վրա նշված է նաև մետաղադրամի եզակի հերթական համարը և քիմիապես մաքուր մետաղի քաշը։

Դարձերեսը՝ եկեղեցական կառույցի և նրա պաշտամունքային խորհրդանիշերի պատկերները, եզրով վերևում՝ կառույցի անվանումը աբխազերեն, եզրով ներքում՝ կառուցման ժամանակաշրջանը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։

Տեխնիկական բնութագրեր․ արծաթե մետաղադրամների (այդ թվում՝ ոսկեզօծ պատվածքով) քաշը՝ 33.94 գ, տրամագիծը՝ 39.00 մմ, ոսկե մետաղադրամների քաշը՝ 15.70 գ, տրամագիծը՝ 30.00 մմ։ Յուրաքանչյուրի հատված քանակը․ արծաթե դրամներ՝ 1000 հատ, ոսկեզօծ պատվածքով արծաթե դրամներ՝ 500 հատ, ոսկե դրամներ՝ 99 հատ։ Էսքիզները՝ Բատալ Ջապուայի, մետաղադրամները հատվել են Մոսկվայի դրամահատարանում[13][14][15]։

Արծաթե մետաղադրամներ Արծաթե մետաղադրամներ
ոսկեզօծ պատվածքով
Ոսկե մետաղադրամներ
2010    2012
[ն 2]
   2013    Դրանդայի Մայր տաճար

աբխ.՝ НАНҲӘА ИАЗКУ ДРАНДА-НЫХА
VI ашə.

Խորհրդանիշերը՝ Հուստինիանոս Մեծ կայսեր կերպարը լուսապսակով և խորանի խաչը։

2010    2012    2013    Պիցունդայի Մայր տաճար

աբխ.՝ АЦҚЬА АНДРЕИ АҦХЬАНАҦХЬАҨ ИЗКУ ПИЦУНДАТӘИ АНЫХА
IX ашə.

Խորհրդանիշերը՝ շարժական խաչը և Աբխազիայի կաթողիկոսի խույրը։

2010    2012    2013    Լիխնիի Վերափոխման եկեղեցի

աբխ.՝ НАНҲӘА ИАЗКУ ЛЫХ-НЫХА
IX-X ашə.

Խորհրդանիշերը՝ Չաչբաների իշխանական տոհմի զինանշանը՝ Դիոսկուրների գլխարկներ։

2010    2012    2013    Մոքվիի Մայր տաճար

աբխ.՝ НАНҲӘА ИАЗКУ МЫҚӘ-НЫХА
X ашə.

Խորհրդանիշերը՝ շարժական խաչը և արքեպիսկոպոսական աթոռի Ավետարանը։

2010    2012    2013    Նոր Աֆոնի վանք

աբխ.՝ АЦҚЬА СИМОН КАНАНИТ ИЗКУ АФОН ҾЫЦТӘИ АНЫХА
IX-X ашə.

Խորհրդանիշերը՝ Սիմոն Կանանացու խորհրդանիշը՝ խաչը և ջրի երեք անոթներ։

2010    2012    2013    Բեդիայի վանք

աբխ.՝ АЦҚЬА МАРИА НЦӘАДЗЫХШААЗ ИЛЫЗКУ БЕДИА НЫХА
X ашə.

Խորհրդանիշերը՝ Տիրոջ խաչը և ոսկե բաժակամանը։

2010    2012    2013    Իլորի Սուրբ Գեորգիի վանք

աբխ.՝ АЦҚЬА ГЬАРГЬ (АЕРГЬ) ИЗКУ ЕЛЫР-НЫХА
XI ашə.

Խորհրդանիշերը՝ զոհաբերական ցուլի պատկերը և «պատժող նետը» (աֆիրխի)։

«Աբխազիայի վանքեր» շարք խմբագրել

«Աբխազիայի վանքեր» շարքի մետաղադրամները թողարկվել են 2016 թվականին 1 ափսար անվանական արժեքով և պատրաստված են արույրապատ պողպատից UNC որակով։

«Աբխազիայի պատմական հուշարձաններ» շարքի մետաղադրամները թողարկվել են 2010-2013 թվականներին համանման դիզայնի երեք տարբերակով՝ 925 հարգի արծաթից ու ոսկեզօծ պատվածքով 925 հարգի արծաթից 10 ափսար անվանական արժեքով և 999 հարգի ոսկուց 50 ափսար անվանական արժեքով (proof-like որակով)։

Դիմերեսը՝ պետական զինանշանը, թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АҦСНЫ АБАНК» և դրամահատարանի ապրանքանիշը, ներքևում՝ հատման տարեթիվը՝ բանկի անվան՝ փոքր տառաչափով գրառումների ֆոնին, եզրով վերևում՝ անվանական արժեքը (1 ҦСАРК)։

Դարձերեսը՝ եկեղեցական կառույցի և նրա պաշտամունքային խորհրդանիշերի պատկերները, եզրով վերևում՝ կառույցի անվանումը աբխազերեն, եզրով ներքում՝ կառուցման ժամանակաշրջանը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։

Տեխնիկական բնութագրեր․ քաշը՝ 5.00 գ[16], տրամագիծը՝ 22.00 մմ[16]։ Յուրաքանչյուրի հատված քանակը՝ 2000 հատ[16]։ Էսքիզները՝ Բատալ Ջապուայի[16], մետաղադրամները հատվել են Մոսկվայի դրամահատարանում[17]։

2016    Դրանդայի Մայր տաճար

աբխ.՝ НАНҲӘА ИАЗКУ ДРАНДА-НЫХА
VI ашə.

Խորհրդանիշերը՝ Հուստինիանոս Մեծ կայսեր կերպարը լուսապսակով և խորանի խաչը։

2016    Նոր Աֆոնի վանք

աբխ.՝ АЦҚЬА СИМОН КАНАНИТ ИЗКУ АФОН ҾЫЦТӘИ АНЫХА
IX-X ашə.

Խորհրդանիշերը՝ Սիմոն Կանանացու խորհրդանիշը՝ խաչը և ջրի երեք անոթներ։

2016    Պիցունդայի Մայր տաճար

աբխ.՝ АЦҚЬА АНДРЕИ АҦХЬАНАҦХЬАҨ ИЗКУ ПИЦУНДАТӘИ АНЫХА
IX ашə.

Խորհրդանիշերը՝ շարժական խաչը և Աբխազիայի կաթողիկոսի խույրը։

2016    Բեդիայի վանք

աբխ.՝ АЦҚЬА МАРИА НЦӘАДЗЫХШААЗ ИЛЫЗКУ БЕДИА НЫХА
X ашə.

Խորհրդանիշերը՝ Տիրոջ խաչը և ոսկե բաժակամանը։

2016    Լիխնիի Վերափոխման եկեղեցի

աբխ.՝ НАНҲӘА ИАЗКУ ЛЫХ-НЫХА
IX-X ашə.

Խորհրդանիշերը՝ Չաչբաների իշխանական տոհմի զինանշանը՝ Դիոսկուրների գլխարկներ։

2016    Իլորի Սուրբ Գեորգիի վանք

աբխ.՝ АЦҚЬА ГЬАРГЬ (АЕРГЬ) ИЗКУ ЕЛЫР-НЫХА
XI ашə.

Խորհրդանիշերը՝ զոհաբերական ցուլի պատկերը և «պատժող նետը» (աֆիրխի)։

2016    Մոքվիի Մայր տաճար

աբխ.՝ НАНҲӘА ИАЗКУ МЫҚӘ-НЫХА
X ашə.

Խորհրդանիշերը՝ շարժական խաչը և արքեպիսկոպոսական աթոռի Ավետարանը։

Գրականություն և արվեստ խմբագրել

2009
  
Ֆազիլ Իսկանդեր

Դիմերեսը՝ պետական զինանշանը և թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АҦСНЫ АБАНК», ներքևում՝ հատման տարեթիվը՝ բանկի անվան՝ փոքր տառաչափով գրառումների ֆոնին, եզրով վերևում՝ անվանական արժեքը (10 ҦСАРК), մետաղի հարգը (Ag925) և քիմիապես մաքուր մետաղի քաշը (1 OZ), դրամահատարանի դրոշմակնիքն ու ապրանքանիշը։
Դարձերեսը՝ ծառի վրա փաթաթված խաղողի վազը՝ ծովափի ֆոնին, գրողի դիմագիծը՝ աբխ.՝ «ФАЗИЛЬ ИСКАНДЕР» և «80 ШЫҚӘСА» մակագրություններով։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 ափսար։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 33.94 գ։ Տրամագիծը՝ 39.00 մմ։ Հատված քանակը՝ մինչև 1000 հատ։ Էսքիզները՝ Բատալ Ջապուայի։ Հատվել է Մոսկվայի դրամահատարանում proof-like որակով։

2009
  
Դմիտրի Գուլիա

Դիմերեսը՝ պետական զինանշանը և թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АҦСНЫ АБАНК», ներքևում՝ հատման տարեթիվը՝ բանկի անվան՝ փոքր տառաչափով գրառումների ֆոնին, եզրով վերևում՝ անվանական արժեքը (10 ҦСАРК), մետաղի հարգը (Ag925) և քիմիապես մաքուր մետաղի քաշը (1 OZ), դրամահատարանի դրոշմակնիքն ու ապրանքանիշը։
Դարձերեսը՝ աբխազական գրականության հիմնադրի կիսադեմը, անվան գրառումը՝ աբխ.՝ «ДЫРМИТ ГӘЛИА», ծննդյան և մահվան տարեթվերը (1874-1960), առաջին աբխազական այբուբենի գրագիկական նիշերը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 ափսար։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 33.94 գ։ Տրամագիծը՝ 39.00 մմ։ Հատված քանակը՝ մինչև 1000 հատ։ Էսքիզները՝ Թիմուր Կաիտանի։ Հատվել է Մոսկվայի դրամահատարանում[18] proof-like որակով։

2009
  
Սամսոն Չանբա

Դիմերեսը՝ պետական զինանշանը և թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АҦСНЫ АБАНК», ներքևում՝ հատման տարեթիվը՝ բանկի անվան՝ փոքր տառաչափով գրառումների ֆոնին, եզրով վերևում՝ անվանական արժեքը (10 ҦСАРК), մետաղի հարգը (Ag925) և քիմիապես մաքուր մետաղի քաշը (1 OZ), դրամահատարանի դրոշմակնիքն ու ապրանքանիշը։
Դարձերեսը՝ գրողի դիմապատկերը, անվան գրառումը՝ աբխ.՝ «САМСОН ҶАНБА», ծննդյան և մահվան տարեթվերը՝ «1886» և «1937»: Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 ափսար։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 33.94 գ։ Տրամագիծը՝ 39.00 մմ։ Հատված քանակը՝ մինչև 1000 հատ։ Էսքիզները՝ Բատալ Ջապուայի։ Հատվել է Մոսկվայի դրամահատարանում[19] proof-like որակով։

2009
  
Բագրատ Շինկուբա

Դիմերեսը՝ պետական զինանշանը և թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АҦСНЫ АБАНК», ներքևում՝ հատման տարեթիվը՝ բանկի անվան՝ փոքր տառաչափով գրառումների ֆոնին, եզրով վերևում՝ անվանական արժեքը (10 ҦСАРК), մետաղի հարգը (Ag925) և քիմիապես մաքուր մետաղի քաշը (1 OZ), դրամահատարանի դրոշմակնիքն ու ապրանքանիշը։
Դարձերեսը՝ գրողի դիմապատկերը, անվան գրառումը՝ աբխ.՝ «БАГРАТ ШЬЫНҚӘБА», ծննդյան ու մահվան տարեթվերը՝ «1917» և «2004», Շինկուբայի հայտնի տողը՝ աբխ.՝ «жәлар рыбзиабара ҟьалан иаазом…»[20]: Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 ափսար։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 33.94 գ։ Տրամագիծը՝ 39.00 մմ։ Հատված քանակը՝ մինչև 1000 հատ։ Էսքիզները՝ Ռուսլան Գաբլիայի։ Հատվել է Մոսկվայի դրամահատարանում[21] proof-like որակով։

2009
  
Ալեքսանդր Չաչբա

Դիմերեսը՝ պետական զինանշանը և թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АҦСНЫ АБАНК», ներքևում՝ հատման տարեթիվը՝ բանկի անվան՝ փոքր տառաչափով գրառումների ֆոնին, եզրով վերևում՝ անվանական արժեքը (10 ҦСАРК), մետաղի հարգը (Ag925) և քիմիապես մաքուր մետաղի քաշը (1 OZ), դրամահատարանի դրոշմակնիքն ու ապրանքանիշը։
Դարձերեսը՝ նկարչի ոճավորված կիսադեմը, անվան գրառումը՝ աբխ.՝ «АЛЕКСАНДР ЧАЧБА», ծննդյան ու մահվան տարեթվերը՝ «1867-1968», Չաչբաների իշխանական տոհմի զինանշանը՝ Դիոսկուրների գլխարկները։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 ափսար։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 33.94 գ։ Տրամագիծը՝ 39.00 մմ։ Հատված քանակը՝ մինչև 1000 հատ։ Էսքիզները՝ Բատալ Ջապուայի։ Հատվել է Մոսկվայի դրամահատարանում[22] proof-like որակով։

2009
  
Նարտ

Դիմերեսը․ կենտրոնում՝ պետական զինանշանը, ներքևում՝ թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АҦСНЫ АБАНК», հատման տարեթիվը, դրամահատարանի դրոշմակնիքն ու ապրանքանիշը, մետաղի հարգը (Au999) և մետաղադրամի քաշը, եզրով վերևում՝ անվանական արժեքը՝ աբխ.՝ «ҨАЖӘИ ХӘБА ҦСАР»:
Դարձերեսը՝ նժույգ հեծած նարտի պատկերը՝ աբխ.՝ «НАРҬ» մակագրությամբ։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 25 ափսար։ Նյութը՝ ոսկի-999։ Քաշը՝ 7.80 գ։ Տրամագիծը՝ 22.60 մմ։ Հատված քանակը՝ մինչև 1000 հատ։ Էսքիզները՝ Ռուսլան Գաբլիայի։ Հատվել է Մոսկվայի դրամահատարանում[23] UNC որակով։ Ազգային բանկը բնորոշում է որպես ներդրումային մետաղադրամ[24]։

Գիտություն խմբագրել

2014
  
Խուխուտ Բղաժբա

Դիմերեսը՝ պետական զինանշանը և թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АҦСНЫ АБАНК», ներքևում՝ հատման տարեթիվը՝ բանկի անվան՝ փոքր տառաչափով գրառումների ֆոնին, եզրով վերևում՝ անվանական արժեքը (10 ҦСАРК), աջ մասում քառակուսու մեջ՝ դրամահատարանի ապրանքանիշը և դրոշմակնիքը, մետաղի հարգը (Ag-925) և հուշադրամի քաշը։
Դարձերեսը՝ Բղաժբայի դիմապատկերը՝ նրա ինքնագրով, անվան գրառումը՝ աբխ.՝ «ХӘЫХӘЫТ БҔАЖӘБА», ծննդյան ու մահվան տարեթվերը՝ «1914-2000»: Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 ափսար։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 33.63 գ։ Տրամագիծը՝ 39.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Թիմուր Կաիտանի։ Հատվել է Սանկտ Պետերբուրգի դրամահատարանում proof-like որակով։

2014
  
Յուրի Վորոնով

Դիմերեսը՝ պետական զինանշանը և թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АҦСНЫ АБАНК», ներքևում՝ հատման տարեթիվը՝ բանկի անվան՝ փոքր տառաչափով գրառումների ֆոնին, եզրով վերևում՝ անվանական արժեքը (10 ҦСАРК), աջ մասում քառակուսու մեջ՝ դրամահատարանի ապրանքանիշը և դրոշմակնիքը, մետաղի հարգը (Ag-925) և հուշադրամի քաշը։
Դարձերեսը՝ Վորոնովի դիմապատկերը, հնագիտական գտածոների պատկերներ, ներքևում՝ հնագետի անվան գրառումը՝ աբխ.՝ «ИУРИ ВОРОНОВ», ծննդյան ու մահվան տարեթվերը՝ «1941-1995»: Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 ափսար։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 33.63 գ։ Տրամագիծը՝ 39.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Ռուսլան Գաբլիայի։ Հատվել է Սանկտ Պետերբուրգի դրամահատարանում proof-like որակով։

2014
  
Գեորգի Ձիձարիա

Դիմերեսը՝ պետական զինանշանը և թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АҦСНЫ АБАНК», ներքևում՝ հատման տարեթիվը՝ բանկի անվան՝ փոքր տառաչափով գրառումների ֆոնին, եզրով վերևում՝ անվանական արժեքը (10 ҦСАРК), աջ մասում քառակուսու մեջ՝ դրամահատարանի ապրանքանիշը և դրոշմակնիքը, մետաղի հարգը (Ag-925) և հուշադրամի քաշը։
Դարձերեսը՝ Գեորգի Ձիձարիան՝ առափնյա լեռների և հայրենիքը նավերով լքող մուհաջիրների տեսարանի ֆոնին, ներքևում՝ պատմաբանի անվան գրառումը՝ աբխ.՝ «ГЬАРГЬ ӠИӠАРИА», ծննդյան ու մահվան տարեթվերը՝ «1914-1988», ծննդյան հոբելյանական տարելիցը՝ «100»: Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 ափսար։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 33.63 գ։ Տրամագիծը՝ 39.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Թիմուր Կաիտանի։ Հատվել է Սանկտ Պետերբուրգի դրամահատարանում proof-like որակով։

2014
  
Շալվա Ինալ-Իպա

Դիմերեսը՝ պետական զինանշանը և թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АҦСНЫ АБАНК», ներքևում՝ հատման տարեթիվը՝ բանկի անվան՝ փոքր տառաչափով գրառումների ֆոնին, եզրով վերևում՝ անվանական արժեքը (10 ҦСАРК), աջ մասում քառակուսու մեջ՝ դրամահատարանի ապրանքանիշը և դրոշմակնիքը, մետաղի հարգը (Ag-925) և հուշադրամի քաշը։
Դարձերեսը՝ գիտնականի կիսադեմը, անվան գրառումը՝ աբխ.՝ «ШЬАЛУА ИНАЛ-ИҦА», ծննդյան ու մահվան տարեթվերը՝ «1914-1995», ծննդյան հոբելյանական տարելիցը՝ «100»: Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 ափսար։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 33.63 գ։ Տրամագիծը՝ 39.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Բատալ Ջապուայի։ Հատվել է Սանկտ Պետերբուրգի դրամահատարանում proof-like որակով։

2017
  
Աբխազիայի պետական համալսարանի 85-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը (10 ҦСАРК) և ափսարի գրաֆիկական նշանը, եզրով՝ թողարկող բանկի անվանումը (աբխ.՝ АҦСНЫ АБАНК) և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ համալսարանի շինությունը` երկրագնդի սխեմատիկ պատկերի ֆոնին, պետական զինանշանը, դափնեճյուղ, պետական դրոշը բնորոշող յոթ աստղերը, հոբելյանական տարելիցը (85), եզրով՝ աբխ.՝ «АҦСНЫТӘИ АҲӘЫНҬҚАРРАТӘ УНИВЕРСИТЕТ» և «АҴАРЕИ ААӠАРЕИ» գրառումները։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 ափսար։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 33.94 գ։ Տրամագիծը՝ 39.00 մմ։ Հատված քանակը՝ 700 հատ։ Էսքիզները՝ Թիմուր Կաիտանի։ Հատվել է Մոսկվայի դրամահատարանում proof-like որակով։

2017
  
Աբխազիայի պետական համալսարանի 85-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը և անվանական արժեքը՝ ոսկեզօծ պատվածքով, ափսարի գրաֆիկական նշանը, եզրով՝ թողարկող բանկի անվանումը (աբխ.՝ АҦСНЫ АБАНК) և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը. կենտրոնում՝ ոսկեզօծ պատվածքով համալսարանի շինությունը, երկրագնդի սխեմատիկ պատկերը, պետական զինանշանը և դափնեճյուղ, ինչպես նաև՝ պետական դրոշը բնորոշող յոթ աստղերը և հոբելյանական տարելիցը (85), եզրով՝ աբխ.՝ «АҦСНЫТӘИ АҲӘЫНҬҚАРРАТӘ УНИВЕРСИТЕТ» և «АҴАРЕИ ААӠАРЕИ» գրառումները։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 ափսար։ Նյութը՝ արծաթ-925 ոսկեզօծ պատվածքով։ Քաշը՝ 33.94 գ։ Տրամագիծը՝ 39.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Թիմուր Կաիտանի։ Հատվել է Մոսկվայի դրամահատարանում proof-like որակով։

Սպորտ խմբագրել

2011
  
2011 թ․ դոմինոյի աշխարհի առաջնություն

Դիմերեսը՝ պետական զինանշանը և թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АҦСНЫ АБАНК», ներքևում՝ հատման տարեթիվը՝ բանկի անվան՝ փոքր տառաչափով գրառումների ֆոնին, եզրով վերևում՝ անվանական արժեքը (10 ҦСАРК), աջ մասում քառակուսու մեջ՝ դրամահատարանի ապրանքանիշը և դրոշմակնիքը, մետաղի հարգը (Ag-925) և հուշադրամի քաշը։
Դարձերեսը՝ դոմինոյի «3:5» խաղաքարի տեսքով առագաստով թիանավ, եզրով վերևում՝ աբխ.՝ «АДОМИНО АЗЫ АДУНЕИ VIII АЧЕМПИОНАТ» գրառումը, ներքևում՝ մրցաշարի հերթական համարը խորհրդանշող ութ աստղերից շարք, մրցաշարի անցկացման վայրը՝ աբխ.՝ «АҦСНЫ», ամիսն ու տարեթիվը՝ «10.2011»: Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 ափսար։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 33.63 գ։ Տրամագիծը՝ 39.00 մմ։ Հատված քանակը՝ մինչև 500 հատ։ Էսքիզները՝ Բատալ Ջապուայի։ Հատվել է Սանկտ Պետերբուրգի դրամահատարանում proof-like որակով։

2016
  
2016 թ․ ԿոնԻՖԱ-ի ֆուտբոլի աշխարհի առաջնություն

Դիմերեսը՝ պետական զինանշանը և թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АҦСНЫ АБАНК», ներքևում՝ հատման տարեթիվը՝ բանկի անվան՝ փոքր տառաչափով գրառումների ֆոնին, եզրով վերևում՝ անվանական արժեքը (10 ҦСАРК), մետաղի հարգը (Ag925), դրամահատարանի դրոշմակնիքը և ապրանքանիշը։
Դարձերեսը՝ մրցաշարի պատկերանիշը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 ափսար։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 33.63 գ։ Տրամագիծը՝ 39.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Իրակլի Չերքեզիայի և Բիսլան Բագատելիայի[25]։ Հատվել է Մոսկվայի դրամահատարանում[ն 6] proof-like որակով։

Տես նաև խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. Աբխազիայի Ազգային բանկի կողմից թողարկված հուշադրամները շրջանառության մեջ գործնականում չեն հանդիպում, սակայն օրինական վճարամիջոց են իրենց անվանական արժեքով, իսկ դրամաշրջանառության պահանջները հոգում է Աբխազիայի մյուս արժույթի՝ ռուսական ռուբլու կիրառումը[1][2][3]։ Աբխազիայի Ազգային բանկի կողմից թողարկված առաջին և առայժմ միակ ներդրումային մետաղադրամը «Նարտ» ոսկե դրամն է[1]։
  2. 2,0 2,1 Աբխազիայի Ազգային բանկի կողմից թսղարկված մետաղադրամների վրա նշված է ոչ թե թողարկման տարեթիվը, այլ դրանց հատման տարեթիվ։ Մասնավորապես, «Աբխազիայի պատմական հուշարձաններ» շարքի ոսկեզօծ պատվածքով արծաթե մետաղադրամները թողարկվել են 2012 թվականին, սակայն նշված է հատման տարեթիվը՝ 2011։
  3. Ալաբաշան աբխազական մարտական մահակ է՝ հեշտությամբ հողի մեջ մխրճվող երկաթե ծայրակալով և զենքի փողի համար որպես հենարան օգտագործվող երկժանիով, պատրաստված է սովորաբար եղևնու, թխկու կամ հոնի փայտից, հանդիսանում է Աբխազիայի նախագահի իշխանության պաշտոնական խորհրդանիշերից մեկը[4][5]։
  4. 4,0 4,1 Վլադիսլավ Արձինբան Աբխազիայի ղեկավար պաշտոնում հանդես է եկել որպես Աբխազական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ (1990-1992), Աբխազիայի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ (1992-1994), Աբխազիայի Հանրապետության նախագահ (1994-2005)[6][7][8]։
  5. 5,0 5,1 «Աբխազիայի ժողովրդի հայրենական պատերազմում հաղթանակի 20-ամյակ» շարքի «Վլադիսլավ Արձինբա» հուշադրամների վրա առկա չէ գործչի անվան գրառումը։
  6. 6,0 6,1 6,2 Աբխազիայի Ազգային բանկի կայքում որպես դրամահատարան նշված է Սանկտ Պետերբուրգի դրամահատարանը, սակայն իրականում «Սուխում» (արծաթե, ոսկեզօծ պատվածքով արծաթե) և «2016 թ․ ԿոնԻՖԱ-ի ֆուտբոլի աշխարհի առաջնություն» հուշադրամները հատվել են «Գոզնակ» միավորման Մոսկվայի դրամահատարանում[9], և դրամների վրա առկա է հենց այս դրամահատարանի ապրանքանիշը՝ «ММД»[10][11][12]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Апсары в рублевой зоне; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2017-08-06
  2. Абхазские монеты; abkhazia.travel (ռուս.)։ Վերցված է 2017-08-06
  3. Абхазский апсар; fx-currencies.ru (ռուս.)։ Վերցված է 2017-08-06
  4. Абхазский посох алабаша; azbuka.fondmit.ru (ռուս.)։ Վերցված է 2017-07-22
  5. Атрибуты президентской власти; presidentofabkhazia.org (ռուս.)։ Վերցված է 2017-07-22
  6. Владислав Григорьевич Ардзинба: Биография; ardzinba.com (ռուս.)։ Վերցված է 2017-07-29
  7. Владислав Григорьевич Ардзинба; hrono.ru (ռուս.)։ Վերցված է 2017-07-29
  8. Первый Президент Абхазии; abkhazia.ru (ռուս.)։ Վերցված է 2017-07-29
  9. Coins «Akua» (silver, gold plated silver), «CONIFA-2016»; numista.com (անգլ.)։ Վերցված է 2017-07-28
  10. Как определить монетный двор?; katalog-monet.ru (ռուս.)։ Վերցված է 2017-07-28
  11. Как определить монетный двор на монете; rus-coins.ru (ռուս.)։ Վերցված է 2017-07-28
  12. Московский монетный двор на монете (М или ММД); vitalya-mag-moneti.ru (ռուս.)։ Վերցված է 2017-07-28
  13. Монеты «Драндский успенский собор», «Пицундский собор Св. Андрея Первозванного», «Лыхненский успенский храм», «Мыкуский успенский собор», «Ново-Афонский храм Св. Симона Кананита», «Бедийский собор Св. Марии-богородицы», «Елырский храм Св. Георгия» (серебро); ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2017-07-22
  14. Монеты «Драндский успенский собор», «Пицундский собор Св. Андрея Первозванного», «Лыхненский успенский храм», «Мыкуский успенский собор», «Ново-Афонский храм Св. Симона Кананита», «Бедийский собор Св. Марии-богородицы», «Елырский храм Св. Георгия» (серебро с позолотой); ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2017-07-22
  15. Монеты «Драндский успенский собор», «Пицундский собор Св. Андрея Первозванного», «Лыхненский успенский храм», «Мыкуский успенский собор», «Ново-Афонский храм Св. Симона Кананита», «Бедийский собор Св. Марии-богородицы», «Елырский храм Св. Георгия» (золото); ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2017-07-22
  16. 16,0 16,1 16,2 16,3 Выпуск монет «Храмы Абхазии»; nb-ra.org (ռուս.)։ Վերցված է 2017-07-22
  17. Монеты «Драндский успенский собор», «Пицундский собор Св. Андрея Первозванного», «Лыхненский успенский храм», «Мыкуский успенский собор», «Ново-Афонский храм Св. Симона Кананита», «Бедийский собор Св. Марии-богородицы», «Елырский храм Св. Георгия» (сталь с латунным покрытием); ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2017-07-23
  18. Монета «Дмитрий Гулия»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2016-06-23
  19. Монета «Самсон Чанба»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2016-06-23
  20. Национальный герой. Кто он?; sputnik-abkhazia.ru (ռուս.)։ Վերցված է 2016-06-23
  21. Монета «Баграт Шинкуба»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2016-06-23
  22. Монета «Александр Чачба»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2016-06-24
  23. Монета «Нарт»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2016-06-23
  24. Монета «Нарт»; Աբխազիայի ԱԲ կայք (ռուս.)։ Վերցված է 2016-06-21
  25. Монета «CONIFA-2016»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2016-06-20

Արտաքին հղումներ խմբագրել

  • Աբխազիայի հիշատակային և ներդրումային մետաղադրամներ; Աբխազիայի ԱԲ կայք (ռուս.)
  • Աբխազիայի մետաղադրամների կատալոգ; ehobbex.com (ռուս.)