Դմիտրի Գուլիա
Գուլիա Դմիտրի Իոսիֆի փետրվարի (9(21) 1874 թ., գյուղ Ուարչա (այժմ՝ Աբխազական ԻՍՍՀ Սուխումի շրջանում) — ապրիլի 7 1960 թ., Աբխազական ԻՍՍՀ, գյուղ Ագուձերա), աբխազ սովետական գրող։ Աբխազական գրականության և գրական լեզվի սկզբնավորողը։ Աբխազակաև ԻՍՍՀ ժողովրդական բանաստեղծ (1937)։ ԽՄԿԿ անդամ՝ 1955 թվականից։
Դմիտրի Գուլիա աբխ.՝ Дырмит Иосиф-иԥа Гәлиа | |
---|---|
Ծննդյան անուն | աբխ.՝ Гач Урыс-иԥа Гәлиа |
Ծնվել է | փետրվարի 21, 1874[1] |
Ծննդավայր | Վարչա, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | ապրիլի 7, 1960[2][1] (86 տարեկան) |
Վախճանի վայր | Ագուդսերա, Վրացական ԽՍՀ[3] |
Մասնագիտություն | գրող |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Dmitry Gulia Վիքիպահեստում |
1892 թվականին կազմել է (Կ․ Մաճավարիանիի հետ) աբխազական այբուբենը։ 1912 թվականին լույս են ընծայել բանաստեղծությունների առաջին ժողովածուն։ 1921 թվականին կազմակերպել ու գլխավորել է աբխազական առաջին թատերախումբը, խմբագրել «Ապսնի» («Աբխազիա») թերթը։ 1934 թվականին լույս է տեսել Գուլիասի «Ընտիր երկեր»-ը, այնուհետև՝ «Երգ Աբխազիայի մասին» (1940), «Աշունը գյուղում» (1946) պոեմները։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ Гулиа Дмитрий Иосифович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Ռուսերեն Վիքիպեդիա (ռուս.) — 2001.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Գուլիա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 246)։ |