Գեորգի Ձիձարիա
Գևորգի Ալեքսեյի Ձիձարիա (1914), աբխազ պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1958), պրոֆեսոր (1961), ՎԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1974)։ ՎԽՍՀ (1961) և Աբխազական ԻԽՍՀ (1964) գիտությունների վաստակավոր գործիչ։
Գեորգի Ձիձարիա | |
---|---|
Ծնվել է | 1914 |
Կրթություն | Մոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտ |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Մասնագիտություն | պատմաբան |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Մոսկվայի պատմության, փիլիսոփայության և գրականության ինստիտուտը (1936)։ 1939 թվականից աշխատել է ՎԽՍՀ ԳԱ Դ. Գուլիայի անվան լեզվի, գրականության և պատմության աբխազական ինստիտում, 1966 թվականից՝ տնօրեն։
1957-1966 թվականներին եղել է Սուխումի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր։ Զիձարիայի աշխատությունները հիմնականում ընդգրկում են Աբխազիայի պատմության նոր և նորագույն շրջանների, մասամբ նաև Վրաստանի և Կովկասի 19-20-րդ դարերում պատմության հարցերը «Աբխազիան 1917-1918 թվականներ» (1946), «Ժողովրդական տնտեսությունը և սոցիալական հարաբերությունները Աբխազիայում 19-րդ դարերում» (1958)։
Անդրադարձել է նաև Թուրքիայից Աբխազիա գաղթած հայերի բնակեցման, զբաղմունքի ու սոցիալ-քաղաքական շարժումներին նրանց մասնակցության հարցերին։ Եղել է նաև Աբխազական ԻԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահը, ՎԽՍՀ Կենտկոմի Աբխազական մարզկոմի անդամ։
Պարգևներ
խմբագրելՊարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 2, «Պատվո նշան» շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 705)։ |