Աշխարհազոր

քաղաքացիական աշխարհազոր

Աշխարհազոր, կամավորական հիմունքներով խաղաղ բնակչությունից կազմավորված ռազմական ստորաբաժանում[1]։

Աշխարհազորը ՀայաստանումԽմբագրել

2020 թվականի օգոստոսի 25-ին ՀՀ Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագծեր, որոնցով առաջարկվում է Հայաստանի ամբողջ տարածքում ստեղծել աշխարհազոր։ Ըստ նախագծի՝ աշխարհազորը ՀՀ վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում ՀՀ զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է: Նախատեսվում է ստեղծել առանձին ստորաբաժանումներ, որոնք ղեկավարելու են քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարի տեղակալները:[2] Ըստ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ ստեղծվելիք աշխարհազորի ուժերին զենք է բաժանվելու, կանոնակարգվելու է զենքի պահպանումն ու կիրառումը։[3]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Գագիկ Հարությունյան (պատմաբան), Սուրեն Մարտիկյան, Արտակ Մովսիսյան (պ.գ.թ.), Մեր հաղթանակները, հ. Ա (խմբ. Էդուարդ Լ.Դանիելյան), Երևան, ««Գասպրինտ» ՍՊԸ», 2010 — 259, էջեր 259 — 259 էջ. — 500 հատ։
  2. «Հայաստանի ողջ տարածքով աշխարհազոր կստեղծվի՝ հակառակորդի ցանկացած ոտնձգություններին արժանի և պատշաճ հակահարված տալու համար»։ Iravaban.net։ Վերցված է 2020-08-31 
  3. «Տոնոյան․ Նորաստեղծ աշխարհազորը զենք կստանա»։ PanARMENIAN.Net։ Վերցված է 2020-08-31