War Thunder (համակարգչային խաղ)

War Thunder, War Thunder համակարգչային խաղը նվիրված է Երկրորդ համաշխարհային Պատերազմի ռազմական ավիացիային, զրահապատ տեխնիկային և նավատորմին։

War Thunder
ՄշակողGaijin Entertainment
ՀրատարակիչGaijin Entertainment
ԴիստրիբյուտորSteam, Microsoft Store և PlayStation Store
Միջերեսի լեզուռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, պորտուգալերեն, լեհերեն, չեխերեն, հունգարերեն, սերբերեն, ռումիներեն, բելառուսերեն, ուկրաիներեն, թուրքերեն, չինարեն, կորեերեն և ճապոներեն
ՎայրԽՍՀՄ
Թողարկման թվականնոյեմբերի 1, 2012
ՊլատֆորմներWindows, մաքՕՍ[1], PlayStation 4, Լինուքս[1], Xbox One, Xbox Series X and Series S? և PlayStation 5
ՇարժիչDagor Engine?
Վերջին տարբերակ2.15.0.29 (մարտի 30, 2022)[2]
Ժանրէքշն, զանգվածային բազմաօգտատեր առցանց խաղ, tank simulation game? և flight simulation?
Խաղի ռեժիմբազմակառավարելի խաղ[1], միակառավարելի խաղ[1] և կոոպերատիվ ռեժիմ[1]
ESRBESRB T[3]
Կրիչթվային բաշխում
Կառավարումմկնիկ, ստեղնաշար, ջոյսթիկ և գեյմփադ
🌐warthunder.com(անգլ.)(լեհ.)(գերմ.)(չեխ.)(ֆր.)(իսպ.)(պորտ.)(կոր.)(չին.) և warthunder.ru(ռուս.)
 War Thunder Վիքիպահեստում

Այս խաղում ներկայացված է բանակի 3 տեսակ, որը կարող է մասնակցել ինչպես մեկ մարտում, այնպես էլ ` առաաանձին-առանձին մարտերում։ Ռազմական տեխնիկայի փոփոխումն իրականացվում է խաղի գլխավոր մենյույում` երեկ կետի համաձայն։ Դրանք են՝ «Ավիաացիան», «Բանակը» և «Նավատորմը»։ Սրանք ներկայացված են խաղի բետա տարբերակում։ Հետաքրքիրն այն է, որ կետերից մեկն անվանել են «Բանակ» և ոչ թե «Զրահապատ տեխնիկա», կամ «Տանկեր»։ Դա նշանակում է, որ «տեխնիկա» ասվածը չի բավարարվելու միայն զրահապատ բանակով։

Խաղում մասնակցում է մոտ 200 ինքնաթիռ, սակայն խաղի թողարկիչները մտադիր են ավելացնել դրանց քանակը։ Ոչ բոլոր ինքնաթիռներն են հագեցած մանրակրկիտ ներկայացված նավախցիկներով։ Հետագայում նախատեսվում է այդ նավախցիկներով ապահովել բոլոր թռչող սարքերը, որոնք հասանելի են խաղում։

Խաղում ներկայացված են Ռուսաստանի, Գերմանիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ճապոնիայի և Մեծ Բրիտանիայի արտադրության ինքնաթիռներ։ Այստեղ կարելի է տեսնել նաև բացառիկ ինքնաթիռներ, որոնք պատրաստված են եզակի օրինակով։ Առկա են նաև 30ական 50-ական թվականների ինքնաթիռներ, տարբեր տեսակի ռմբակոծիչներ, հարձակվող ինքնաթիռներ ու կործանիչներ…

War Thunder խաղն առաջարկում է մարտեր, որոնք տարվում են աշխարհով մեկ։ Այն խաղում ենք իրական խաղացողների հետ. աշխարհի ամենակարևոր պատերազմական գոտիներում։ Որոշ խաղային ռեժիմներում ցամաքային զորքերը կռվում են իրար դեմ, ինչպես և եղել է իրականում։

Խաղն առանձնանում է իրականությամբ։ Այնպիսի տպավորւթյուն է, որ մարտերն իրականում տեղի են ունենում, և մենք իրականում մասնակցում ենք այդ ամենին։ Դա իհարկե մեծագույն հաճույք է պատճառում բոլոր խաղացողներին, և դա խաղի առավելությունն է։

Այստեղ մենք ենք ընտրում, թե ինչ կարգավիճակում ենք ուզում հանդես գալ խաղում. որպես միայնակ հերոս, թե թիմի մասնիկ։ Խաղում մեծ ուշադրություն է դարձված իհարկե տեխնիկային, խաղացողի զարգացմանն ու հնարավորություններին։ Դուք կարող եք փորձարկել ինքնաթիռներ, իսկ հայտնվելով նավախցիկում՝ զգալ մարտերի իրական վիճակը։ Խաղում հետաքրքիր են պատմական ու դինամիկ կամպանիաները, առանձին առաքելությունները։ Տպավորիչ է իհարկե՝ խաղի գրաֆիկան, ձայնային էֆեկտները և նվագախմբային երաժշտությունը։

Ծանոթագրություններ խմբագրել