The Wall
The Wall (հայերեն՝ Պատը), բրիտանական Pink Floyd ռոք խմբի տասնմեկերորդ ստուդիական ալբոմը։ Թողարկվել է 1979 թվականի նոյեմբերի 30-ին, երկու սկավառակի վրա։ Սա խմբի վերջին աշխատանքն էր, կատարված հիմնական անդամների կողմից՝ Դեյվիդ Գիլմոր (կիթառ), Ռոջեր Ուոթերս (բաս), Նիք Մեյսոն (հարվածային), Ռիչարդ Ռայթ (ստեղնաշարային)։ Նրանք սկսել էին համաշխարհային տուր ալբոմի լուսաբանման համար, որոնք տեղի էին ունենում հասարակ թատրոնի դահլիճներում։ 1982 թվականին ալբոմին հաջորդում է «Պատը» գեղարվեստական ֆիլմը։
The Wall | ||||
---|---|---|---|---|
Փինկ Ֆլոյդի ստուդիական ալբոմ | ||||
Թողարկված | 1979 թվականի նոյեմբերի 30-ին | |||
Ձայնագրված | Britannia Row (Լոնդոն), Super Bear Studio, Studio Miraval (Ֆրանսիա), CBS 30th Street Studio (Նյու-Յորք), Producer’s Workshop (Լոս-Անջելես) 1979 թվական, ապրիլ-նոյեմբեր | |||
Ժանր | պրոգրեսիվ ռոք արտ ռոք ռոք-օպերա | |||
Տևողություն | 81 ր. 20 վ. | |||
Լեզու | անգլերեն | |||
Լեյբլ | Harvest/EMI, Sony/BMG | |||
Պրոդյուսեր | Բոբ Էզրին, Ջեյմս Գաթրի, Դեյվիդ Գիլմոր, Ռոջեր Ուոթերս | |||
Փինկ Ֆլոյդի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
Ինչպես խմբի նախորդ երեք ալբոմները, «The Wall»-ը նույնպես համարվում է կոնցեպտային ալբոմ, այն ընդգրկում էր օտարացման և մեկուսացման թեմաները։ Ըստ կառուցվածքի այն ռոք-օպերա է, որը պատմում էր Փինկի մասին (որտեղ գլխավոր հերոսը համարում է իրեն Ուոթերս[1], ինչպես նաև խմբի առաջնորդ՝ Սիդ Բարրեթ[2])։ Փինկի բարոյական անվանումը սկսվում է, հոր կորստի, ով զոհվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ոտնձգությունները շարունակվում է դպրոցի ուսուցիչների և չափից շատ խնամակալ, բռնատիրական մայրերի, և իր ամուսնության փլուզմամբ՝ բոլոր այս գործոններն են պատճառը հասարակությունից մեկուսացման, որոնք փոխաբերական իմաստով նրանք անվանել են «պատը»։ Ըստ Ուոթերսի ալբոմը ստեղծելու միտքը առաջացել է իրենց In the Flesh Tour (1977) համերգային շրջագայության ժամանակ, երբ նա բեմի վրա տանել չէր կարողանում իրենց երկրպագուներից մեկի դեմքը, թքում է նրա դեմքին։ Արդյունքում նա անհանգստացած էր իր արարքի համար, որը ստեղծեց կապը երևակայական պատի և լսարանի միջև։
Տարբերությունը Փինկ Ֆլոյդի նախորդ ձայնագրությունների, The Wall-ը ավելի կտրուկ է, և բավականին թատերական ոճում։ Րայթը դուրս եկա խմբից ալբոմի ձայնագրման ընթացքում, այնումենայնիվ, նա ելույթ է ունեցել Փինկ Ֆլոյդի շրջագայության ժամանակ որպես՝ երաժիշտ։ The Wall-ը համարվում է 1980-ական թվականների ամենահաջողված ձայնագրություններից մեկը (զբաղեցրել է բարձր հորիզոնականներ մի քանի չարթերում, այդ թվում նաև՝ Billboard), 1999 թվականին ալբոմի վաճառքը ԱՄՆ-ում կազմում է ավելին քան 23 միլիոն օրինակ, հատուցում այս ամենին The Wall-ը գրավում է երրորդ տեղը, որպես ԱՄՆ-ում ամենավաճառվող ալբոմներից մեկը։ Ըստ Rolling Stones ամսագրի, այն իր ցանկում «500 մեծագույն ալբոմները բոլոր ժամանակներում» զբաղեցրել է 87-րդ հորիզոնականը։
Նախապատմություն
խմբագրելIn the Flesh Tour համերգային շրջագայության ժամանակ Փինք Ֆլոյդ խումբը առաջին անգամ հանդես եկավ մեծ բեմերում։ 1977 թվականին վերջնական համերգի ժամանակ, որը տեղի էր ունենում Մոնրեալի Օլիմպիական ստադիոնում, երկրպագուների մի աղմկոտ խումբ հունից հանում է Ուոթերսին, նա այնքան բարկացավ որ թքեց նրանցից մեկի վրա[3]։ Ռոջերը միակը չէր, ով կուտակել էր զգացած անհարմարությունը համերգային շրջագայության ժամանակ, կիթառահար Դեյվիդ Գիլմորը ընդհանրապես հրաժարվեց ելույթ ունենալ(այդ ժամանակ հնչում էին «Money» և «Us and Them» երգերը)[4], և այդ պատճառով երաժիշտները կատարեցին իմպրովիզացիա, օգտագործելով՝ մինորային տասներկուերորդ տակտային բլյուզը, պահեստային կիթառահար՝ Սնոուի Ուայթի օգնությամբ։ Ուոթերսը նկարագրեց այս տխուր մեղեդին՝ «մի փոքր երաժշտություն, հանուն որի կարելի է վերադառնալ»[5][6]։ Այդ գիշեր Ուոթերսը ոտքի վնասվածքով տեղափոխվեց հիվանդանոց, որը նա ստացել էր Սթիվ Օրուկի հետ չար կատակի ժամանակ։ Տուն վերադառնալու ժամանակ, երկու ուղևորների, պրոդյուսեր Բոբ Էզրինոմի և իր հոգեբույժ ընկերոջ հետ Ուոթերսը խոսեց օտարացմացն զգացողության մասին, որը նա զգացել էր ամբողջ շրջագայության ժամանակ։ Նա ընդգծեց իր ինքնամեկուսացման ցանկությունը, դարձնել պատը ավելի դյուրին լսարանի և բեմի միջև[7]։ Տարիներ հետո Ուոթերսը հիշեց՝. «Ես ատում եմ ելույթը ստադիոնոններում… Հյուրախաղերի ժամանակ կրկին և կրկին ես զգուշացրեցի մարդկանց դրա մասին, ես դրանով չեմ բավարարվում… Այդ ամենի մեջ կա ինչ-որ սխալ բան»[8]։ Գիլմորը և Րայթտ զբաղվում էին իրենց սոլո ալբոմով Ֆրանսիայում, իսկ Նիք Մեյսոնը աշխատում էր Սթիվ Հիլիջի Green ալբոմի վրա, Ուոթերսը սկսեց գրել ալբոմը նոր նյութը[9]։ Թքելու հետ կապված միջադեպը դարձավ հաջորդ ալբոմի հիմնական հիմքը, որը նվիրված էր բնության հետազոտման կամավոր մաքրությանը։ Գլխավոր հերոսը իր շուրջ ստեղծեց փոխաբերական պատը, որի համար որպես հումք ծառայում էր արխետիպ ճնշումը, ինչպես նաև, վաղ տարիքում հոր կորուստը։ Ալբոմի հայեցակարգը իրենից ներկայացնում է հասկանալ հանդիսատեսի և կատարողի մեջ եղած հոգեբանական կապվածությունը, օգտագործելով իր ֆիզիկական ընկերոջը փոխաբերական և բեմական կերպարի համար[6]։
Իհարկե ես կարող եմ վախեցնել նրան ում ուզեմ։ Այդ ժամանակ ինձ բավարար էր մատ ցույց տալ, և ես պատրաստ էի հարձակվել մարդու վրա - Ռոջեր Ուոթերսը Մոնրեալի դեպքի մասին[10]
|
1978 թվականին խումբը կրկին հավաքվում են Britannia Row Studios-ում, որտեղ Ուոթերսը գործընկերների հետ կիսվում է երկու կոնցեպտային սկավառակների մտքը։ Առաջինը եղել է 90 րոպե տևողությամբ դեմո ձայնագրություն, անվանված՝ «Աղյուսները պատի վրա» (անգլ.՝ Bricks in the Wall)[11]: Երկրորդ նախագիծը մարդու երազանքներն էր երկար գիշերվա մեջ, ում անհանգստացնում էր ամուսնությունը, սեքսը, և միայնության դրական և բացասական կողմերը[12]։ Խումբը իր նախագծի առաջի տարբերակը ընտրեց որպես՝ հիմք, իսկ երկրորդը՝ գաղափար արդյունքում ձայնագրվեց Ուոթերսի The Pros and Cons of Hitch Hiking սոլո ձայնասկավառակը[11]։
Սեպտեմբերին երաժիշտները սկսեցին զգալ ֆինանսական աջակցության կարիք[13]։ Norton Warburg Group(ֆինանսական նախագիծ) կազմակերպության ներկայացուցիչներից մեկը ներդնում է 3,3 միլիոն ֆունտ(ներկա դրությամբ 16,9 միլիոն ֆունտ) Փինք Ֆլոյդի վենչուրային կապիտալ զարգացման համար, որպեսզի նվազեցնի երաժիշտները ֆինանսական բեռը։ Սակայն, ստրատեգիան ձախողվեց, քանի որ շատ ընկերություններ, որոնք գումար էին ներդրել, արել էին առանց շահերի, այսպիսով խումբը պարտավորվում է վճարել տոկոսադրույք, ընդհանուր ներդրումների 83%-ը։ Երաժիշտները խզում են NWG-ի հետ կնքած պայմանագիրը, պահանջելով վերադարձնել ներդրման միջոցները և սպառնում դատական նիստ[14]։ Այսպիսով խմբին անհրաժեշտ էր թողարկել նոր ալբոմ, որպեսզի գումար աշխատի, և կարողանա շարունակել հետագա գործունեությունը։ Քանի որ՝ սկավառակի 26 թրեքները իրենցից ներկայացնում էին ամենա մասշտաբային նախագիծը Pink Floyd-ի ամբողջ պատմության մեջ, Ուոթերսը որոշեց ապահովագրել և գործին կցեց պրոդյուսեր։ Հետագայում նա հիշում է՝ «Ինձ անհրաժեշտ է օգնական, ով կլինի մաքսիմալ հարազատ հոգով, երաժշտական ճաշակով, և ինտելեկտով»[15]։
Երաժիշտները ընտրում են Բոբ Էզրինին։ Մինչ Փինք Ֆլոյդի հետ աշխատելը, Էզրինը աշխատել էր՝ Էլիս Քուփերի, Լու Րիդայի և Kiss խմբի հետ, նաև ընդունել է առաջարկը աշխատել Փիթեր Գաբրիելայի սոլո դեբյութային ալբոմի համար[16]։ Տիկին Քերոլայն Քրիստիի առաջարկով, խումբը Էզրինին առաջարկում է լինել համապրոդյուսեր, այն ժամանակ Քրիստին եղել է Ուոթերսի օրինական կինը, և Էրզրինի քարտուղարուհին[13]։ Ի սկզբանե Ուոթերսը նախանշում է՝ «Դու կարող էս գրել այն ինչ Ձեզ դուր կգա։ Բայց հաշվի մի առ իմ գովասանքը», ասում է նա նոր համապրոդյուսերին[17]։ Էզրինը, Գիլմորը, և Ուոթերսը ուսումնասիրում են ալբոմը և հեռացնում այն ամենը ինչ ավելորդ էր։ Դրանից հետո Ուոթերսն ու Էզրինը լրացուցիչ աշխատում են The Wall-ի սյուժեի վրա և շարունակում բարելավել կառուցվածքը[18]։ Վերջնական 40 էջից բաղկացած սցենարը հանձնվում է խմբի մյուս անդամների դատին, ովքեր գոհ մնացին՝ «Հաջորդ առավոտյան ստուդիայում մեզ համար կարդացին ալբոմի սյուժեն, այն նման էր պիեսի։ Խմբի բոլոր անդամների աչքերը այրվում էին, արդեն բոլորը կարող էին պատկերացնել նոր ալբոմը»[15]։
Էզրինը հաստատեց վերջնական սյուժեն, ազատվեց ինքնակենսագրական մասերից, որը նկարագրում էր Ուոթերսի սկզբնական աշխատանքը։ Այս ամենի հետ մեկտեղ սյուժեն կենտրոնացված էր գեշտալտ հոգեբանություն վրա, Փինք անունով[19]։ Տարիներ անց Նիք Գրիֆֆիտսը մեկնաբանում է պրոդյուսերի դերը՝ «Էզրինի ներդրումը տպավորիչ էր, նա իրոք կարողացավ համախմբել այս ամենը միասին։ Նա շատ նպատակասլաց տղա է։ Ռոջորի և Դեյվի միջև եղել են բազմաթիվ վեճեր, թե ինչպես պետք է հնչի նոր ալբոմը, բայց Էզրինը նրանց միջև կամուրջներ կառուցեց»։ Ուոթերսը գրեց հումքի մեծ մասը, Գիլմորը գրեց «Comfortably Numb», «Run Like Hell» և «Young Lust» երգերը, իսկ Էզրինը «The Trial» երգում[18]։
Ալբոմի հասկացությունը
խմբագրելԱլբոմի կառուցվածքը նման է ռոք օպերայի, բայց նրանում չկա հերոսի կողմից արտահայտված պատմություն, բացի «The Trial» ստեղծագործությունից[20]։ Գլխավոր թեման՝ մարդու տեղը ժամանակակից շրջապատում։ Պատը, դա մարդկանց միջև եղած խոչընդոտների խորհրդանիշն է, ինչը ըստ հեղինակների նրանք պետք է ոչնչացնեն։ Գլխավոր դերում Փինք Ֆլոյդն(հերոսի անունը ծնված օրվանից՝ Ֆլոյդ Փինքերթոն) է։ Ծնված օրվանից նա մեծանում է առանց հայր, և հոգեկան շեղումների ունեցող մոր խնամակալության տակ։ Արդեն դպրոցում նա հանդիպում է դաժանության, ոչ ոք չի վերահսկվում աշխարհում անգամ ուսուցիչների կողմից, մանկական եսը ակնհայտ ճնշվում է։ Այս բոլոր հոգեկան տրավմաները փոխաբերական իմաստով դառնում են «աղյուսներ պատի վրա», զարգացնելով հերոսի օտարացումը արտաքին աշխարհից։ Փինքը մեծանում է և դառնում է ռոք աստղ, բայց նրա հոգեվիճակ խախտվում է չստացված ամուսնության, թմրանյութերի օգտագործման, և զայրույթի անվերահսկելի պոռթկումների պատճառով։ Փինքը այդպես էլ չսովորեց հարմարվել իրական աշխարհին, նա ավարտում է «պատի» կառուցումը և առանձնանում մարդկանցից, ընդհատելով կապը[19][21]։
Փինքը գտնվում է երևակայական «պատի» պաշտպանության տակ, նա հասնում է ներքին ճգնաժամի ամենա բարձր կետին, ցնորքների մեջ գտնվելով նա իրեն համարում է ֆաշիստ բռնապետ, նա ունենում է համերգներ, որոնք նման են նացիստական միտինգների, որտեղ մարդիկ բաժանվում են «ճիշտ և սխալ»։ Նա դանդաղ խելագարվում էր, և ուզում էր մի բան, որ ամեն ինչ վերջանար։ Վերականգնելով մարդկային զգացմունքները գլխավոր հերոսը գտնվելով ինքնաքննադատման փուլում որոշում է «կոտրել պատը» և գտնել ներդաշնակություն արտաքին աշխարհի հետ[19][21]։ Ընթանրացված ալբոմի սյուժեն վերջանում է «Չի հանդիսանում արդյոք այն տեղը...» խոսքով, հետո(ըստ հեղինակի) կա արտահայտություն, որով սկսվում է ալբոմը «...Որտեղի?ց ենք մենք եկել», վերջացող երաժշտությունը հուշում է Ուոթերսի ցիկլային բնավորության կառուցվածքը[22]։
Ալբոմը պարունակում էր մի շարք տեղեկություններ խմբի նախկին անդամ Սիդ Բարրեթի մասին։ Այդ թվում «Nobody Home» երգի տեքստը հուշում է երաժիշտի հոգևիճակը գրված 1867 թվականին ամերիկյանշրջագայության ժամանակ, «վայրի դուրս ցցված աչքեր», «Այնպիսի գանգուրներ ինչպիսին Հենդրիքսինը», «ռետինե կոշիկներ, որ չընկնեն» Սիդի ուղիղ ակնարկները։ «Comfortably Numb» ստեղծագործությունը հանգստություն է ներշնչում, որը գրվել է Ուոթերսի համար հեպատիտի դեմ In the Flesh Tour-ի ժամանակ[23]։
Տարիներ անց Ուոթերսը հիշեց և պատմեց պատի մտքի մասին՝
Պատահական չէ որ ես առաջին հերթին ցանկացա կառուցել «պատ», իմ և հանդիսատեսի միջև։ Այդ ժամանակես իմ ունեցած ամբողջ ագրեսիան, ծաղրանքը և անտարբերությունը ընկերության հանդեպ հետևանք էին վախի, որ մարդիկ կհասկանային որ ես այն մարդը չեմ, որը կուզեյի լինել։ Արդյունքում ես իմ շուրջ կառուցեցի թատերական ներկայացում, որը կփակեր իմ սեքսուալ անբավարարվածությունը և ամոթի զգացումը[10]։ |
The Wall-ի երգերում արտացոլված էր այն ամենը, ինչ իր հետքն էր թողել Ուոթերսի հոգում՝ հոր վիշտը, անգլիական դպրոցի հանդեպ ատելությունը, կնոջ դավաճանության դառնությունը, իր սեփական բախումները երկրպագուների հետ։
The Wall-ի ստեղծման պատմությունը խորը արմատներ էր դրել դեռ այն ժամանակ երբ ես փոքր էի, այն սերտորեն կապված է իմ մանկական անհանգստությունների հետ։ Երբ ես այն գրեցի, և երբ մենք այն առաջին անգամ կատարեցինք, ես մտածում էի այն մասին թե որքան է հորս կորուստը ազդել իմ կյանքի հետագա քայլերի վրա, որքան էր հաջորդող իրադարձությունների ժապավենը ազդում իմ մեծանալու վրա, և պատճառ հանդիսանում լինել անհատականություն։ Ամեն մարդ ով փոքր ժամանակ ապրել է նման կորուստ ունի նմանատիպ զգացմունքներ։ Ամբողջ Ձեր կյանքը փորձը գալիս է փոքրուց, և այն ինչ պատահել է Ձեզ հետ այդ ժամանակ հսկայական հետք է թողնում մեր հետագա կյանքի վրա[24]։ |
Ձայնագրություն
խմբագրելԱլբոմի ձայնագրությունը ընդանում էր մի քանի ստուդիաներում, խումբը 1979 թվականի հունվարից մինչև հուլիս ընկած ժամանակահատվածում աշխատեց ֆրանսիական Super Bear Studios-ի հետ, հարևան Studio Miraval ստուդիայումձայնագրվեց Ուոթերսի վոկալը։ Սեպտեմբեր ամսին Մայքլ Քենմենը ղեկավարում է խմբի աշխատանքները Նյու Յորքի CBS Studios ստուդիայում։ Առաջիկա երկու ամսվա ընթացքում խումբը օգտագործեց Լոս-Անջելեսի Cherokee Studios և The Village Recorder ստուդիաները։ Նոյեմբեր ամսին մեկ շաբաթով խումբը աշխատում է Producer’s Workshop ստուդիայում, որը նույնպես գտնվում էր Լոս-Անջելեսում։ Ըստ պլանավորվածաշխատանքի նրանք աշխատելու էին Beach Boys(բեք վոկալ) խմբի հետ, Sundance Productions ստուդիայում, արդյունքում նրանք հրաժարվում են[25]։
Ջեյմս Գաթրին, ով ծանոթացել էր խմբին իր երկար ժամանակվա գործընկեր Ալան Պարսոնսի օգնությամբ, նա միացել էր խմբի աշխատանքային գործընթացին հենց ամենա սկզբից[26]։ Նա փոխարինեց ձայնային ինժինիեր Բրայան Համֆրիսային, և էմոցիոնալ ծախսեց հինգ տարի խմբի հետ աշխատելով[27]։ Գաթրիին վարձել էին որպես պրոդյոյուսեր, ի սկզբանե նա չէր իմազել Էզրինի մասին՝ «Ես ինձ համարում էի երիտասարդ տաղանդավոր երիտասարդ... Երբ մենք գնացինք ստուդիա, մենք երկուսս էլ զգացինք որ մեզ վարձել են անելու նույն աշխատանքը»[28]։
Երգերի ցանկ
խմբագրելԱռաջին սկավառակ
խմբագրելԲոլոր երգերի հեղինակն է Ռոջեր Ուոթերս, բացի նշվածներից.
Առաջին կողմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Lead vocals | Տևողություն | |||||
1. | «In the Flesh?» | Ուոթերս | 3:16 | ||||||
2. | «The Thin Ice» | Գիլմոր, Ուոթերս | 2:27 | ||||||
3. | «Another Brick in the Wall» | Ուոթերս | 3:21 | ||||||
4. | «The Happiest Days of Our Lives» | Ուոթերս | 1:46 | ||||||
5. | «Another Brick in the Wall» | Գիլմոր, Ուոթերս | 3:59 | ||||||
6. | «Mother» | Ուոթերս, Գիլմոր | 5:32 | ||||||
20:21 |
Երկրորդ կողմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Lead vocals | Տևողություն | |||||
1. | «Goodbye Blue Sky» | Գիլմոր | 2:45 | ||||||
2. | «Empty Spaces» | Ուոթերս | 2:10 | ||||||
3. | «Young Lust» | Ուոթերս, Գիլմոր | Գիլմոր | 3:25 | |||||
4. | «One of My Turns» | Ուոթերս | 3:41 | ||||||
5. | «Don't Leave Me Now (Pink Floyd song)» | Ուոթերս | 4:08 | ||||||
6. | «Another Brick in the Wall» | Ուոթերս | 1:48 | ||||||
7. | «Goodbye Cruel World (Pink Floyd song)» | Ուոթերս | 0:48 | ||||||
18:45 |
Երկրորդ սկավառակ
խմբագրելԵրրորդ կողմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Lead vocals | Տևողություն | |||||
1. | «Hey You» | Գիլմոր, Ուոթերս | 4:40 | ||||||
2. | «Is There Anybody Out There?» | Ուոթերս | 2:44 | ||||||
3. | «Nobody Home» | Ուոթերս | 3:26 | ||||||
4. | «Vera» | Ուոթերս | 1:35 | ||||||
5. | «Bring the Boys Back Home» | Ուոթերս | 1:21 | ||||||
6. | «Comfortably Numb» | Գիլմոր, Ուոթերս | Ուոթերս, Գիլմոր | 6:23 | |||||
20:09 |
Չորրորդ կողմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Lead vocals | Տևողություն | |||||
1. | «The Show Must Go On» | Գիլմոր | 1:36 | ||||||
2. | «In the Flesh» | Ուոթերս | 4:15 | ||||||
3. | «Run Like Hell» | Գիլմոր, Ուոթերս | Ուոթերս, Գիլմոր | 4:20 | |||||
4. | «Waiting for the Worms» | Ուոթերս, Գիլմոր | 4:04 | ||||||
5. | «Stop» | Ուոթերս | 0:30 | ||||||
6. | «The Trial» | Ուոթերս, Էզրին | Ուոթերս | 5:13 | |||||
7. | «Outside the Wall» | Ուոթերս | 1:41 | ||||||
21:39 |
Հիթ շքերթ և լիցենզավորում
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Scarfe 2010, էջ. 57
- ↑ Schaffner 1991, էջեր. 225–226
- ↑ Scarfe 2010, էջ. 51
- ↑ Schaffner 1991, էջեր. 329
- ↑ Schaffner 1991, էջեր. 219–220
- ↑ 6,0 6,1 Mason 2005, էջեր. 235–236
- ↑ Blake 2008, էջեր. 256–257
- ↑ Blake 2008, էջ. 257
- ↑ Blake 2008, էջ. 258
- ↑ 10,0 10,1 «Архив RS: Роджер Уотерс: «Стена разрушается по кирпичику — это и есть взросление»» (ռուսերեն). Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ 11,0 11,1 Blake 2008, էջ. 259
- ↑ Blake 2008, էջ. 305
- ↑ 13,0 13,1 Blake 2008, էջեր. 258–259
- ↑ Schaffner 1991, էջեր. 206–208
- ↑ 15,0 15,1 Blake 2008, էջ. 260
- ↑ Fitch & Mahon 2006, էջ. 25
- ↑ Schaffner 1991, էջ. 212
- ↑ 18,0 18,1 Schaffner 1991, էջեր. 211–213
- ↑ 19,0 19,1 19,2 Blake 2008, էջեր. 260–261
- ↑ «Rock Milestones: Pink Floyd – The Wall» (անգլերեն). The New York Times. Վերցված է 30 мая 2010-ին.; «Pink Floyd's Roger Waters Announces The Wall Tour» (անգլերեն). MTV. Արխիվացված է օրիգինալից 2010-04-25-ին. Վերցված է 30 мая 2010-ին.; «Top 14 Greatest Rock Operas/Concept Albums Of All Time» (անգլերեն). ign.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 9-ին. Վերցված է 30 мая 2010-ին.
- ↑ 21,0 21,1 Schaffner 1991, էջեր. 210–211
- ↑ Fitch & Mahon 2006, էջեր. 71, 113
- ↑ Blake 2008, էջ. 274
- ↑ [Журнал «Classic Rock». Номер 093, стр. 59, 2011 год]
- ↑ Povey 2007, էջ. 232
- ↑ Fitch & Mahon 2006, էջ. 26
- ↑ Mason 2005, էջ. 238
- ↑ Blake 2008, էջ. 262
- ↑ 29,00 29,01 29,02 29,03 29,04 29,05 29,06 29,07 29,08 29,09 Pink Floyd —The Wall (album) (անգլերեն), ultratop.be, Վերցված է 7 октября 2009-ին
- ↑ «Pink Floyd UK Chart History». Official Charts Company (անգլերեն). Վերցված է 30 июля 2013-ին.
- ↑ «The Wall: Charts and Awards». AllMusic (անգլերեն). Վերցված է 17 октября 2010-ին.
- ↑ «French Album Chart» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ «Ranking Semanal Pop del 16/01/2011 al 22/01/2011» (անգլերեն). Cámara Argentina de Productores de Fonogramas y Videogramas. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 12 июня 2012-ին.
- ↑ «Oficjalna lista sprzedaży :: OLIS - Official Retail Sales Chart» (անգլերեն). OLIS. 28 мая 2012.
- ↑ Povey 2007, էջ. 347
- ↑ Pink Floyd – Another Brick In The Wall (Part II) (անգլերեն), norwegiancharts.com, Վերցված է 3 июля 2009-ին
- ↑ «Platinum» (անգլերեն). Վերցված է 21 июля 2011-ին.
- ↑ «Gold & Platin» (իսպաներեն). capif. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 5 июля 2009-ին.
- ↑ «Certified Awards» (անգլերեն). bpi.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 28 сентября 2013-ին.
- ↑ «Gold-/Platin-Datenbank (Pink Floyd; 'The Wall')» (German). Bundesverband Musikindustrie. Վերցված է 16 октября 2010-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Ewbank, Alison J; Papageorgiou, Fouli T (1997), Whose master's voice? Door Alison J. Ewbank, Fouli T. Papageorgiou, page 78 (անգլերեն), Greenwood Press, ISBN 978-0-313-27772-6, Վերցված է 2009 թ․ հուլիսի 9-ին
- ↑ «Sólo Éxitos 1959-2002 Año A Año: Certificados 1979-1990» (Spanish). Iberautor Promociones Culturales. ISBN 8480486392. Վերցված է 21 август 2013-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Italian album certifications – Pink Floyd – The Wall» (Italian). Federazione Industria Musicale Italiana. Վերցված է 17 июля 2012-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select "2011" in the "Anno" drop-down menu. Select "The Wall" in the "Filtra" field. Select "Album e Compilation" under "Sezione". - ↑ «Canadian certification database» (անգլերեն). cria.ca. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 24 мая 2009-ին.
- ↑ «OLiS - oficjalna lista wyróżnień» (Polish). Polish Society of the Phonographic Industry. 2003-10-29.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Click "TYTUŁ" and enter The Wall in the search box. - ↑ «ZASADY PRZYZNAWANIA ZŁOTYCH, PLATYNOWYCH I DIAMENTOWYCH PŁYT», zpav.pl (լեհերեն), ZPAV, 2001 թ․ նոյեմբերի 27, Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ փետրվարի 20-ին, Վերցված է 2016 թ․ մարտի 19-ին
- ↑ «US Certifications database» (անգլերեն). riaa.com. Վերցված է 28 марта 2009-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Get Your Mind Right: Underground Vs. Mainstream» (անգլերեն). Cheri Media Group. Վերցված է 12 февраля 2013-ին.
- ↑ «Chart Watch Extra: Vintage Albums That Just Keep On Selling» (անգլերեն). Paul Grein. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 9 июля 2009-ին.
- ↑ «InfoDisc: Les Albums Diamant:» (ֆրանսերեն). InfoDisc. Syndicat National de l'Edition Phonographique. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 11 октября 2010-ին.