Նիք Մեյսոն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Նիք Մեյսոն (անգլ.՝ Nicholas Berkeley Mason) ծնվել է 1944 թվականի հունվարի 27-ին Բիրմինգհեմում։ Բրիտանացի երաժիշտ, ճարտարապետ, ավտոարշավորդ, երաժշտական պրոդյուսեր։ Ավելի հայտնի է որպես Բրիտանական պրոգրեսիվ ռոք խմբի՝ Փինք Ֆլոյդի թմբկահար։ Սովորել է Լոնդոնի հեղինակավոր "Frensham Heights School" դպրոցում։ Դեռևս ուսման տարիներին, երբ նա սովորում էր "Regent Street Polytechnik"-ի ճարտարապետական բաժանմունքում, 1965 թվականին նա մտավ Փինք Ֆլոյդի կազմի մեջ՝ որպես թմբկահար և որոշ ժամանակ անց մեծ հեղինակություն ձեռք բերեց։ Եվ միայն 16 տարի անց խմբի մյուս անդամներից հետո նա թողարկեց իր սոլո ձայնասկավառակը՝ Nick Mason's Fictitious Sports, որը Նիքը թողարկել է ջազ դաշնակահարուհի Կառլա Բլեյի հետ։ Այս ձայնասկավառակի ստեղծագործությունները, որոնք ավելի հոգեհարազատ էին Կառլային, քան Նիիքին, օգնել են ձայնագրել Ռոբերտ Ուայաթը, Քրիս Սփեդինգը և Կառլայի ամուսինը՝ Մայքլ Մենթլերը։ Բայց իհարկե Նիք Մեյսոնի համար սոլո ձայնասկավառակ թողարկելը քիչ կարևոր էր, քան հին ավտոմեքենաների իր հավաքածուն և Ֆորմուլա 1-ի մրցավազքերը։ Նիք Մեյսոնը հանդիսացել է նաև պրոդյուսեր Gong խմբի, The Damned փանք ռոք խմբի, Robert Wyatt-ի և Steve Hillage-ի համար։ 1986 թվականից հետո, երբ ավարտվեցին Ռոջեր Ուոթերսի հետ բոլոր դատավարությունները, Նիք Մեյսոնը Դեյվիդ Գիլմորի հետ միասին շարունակեց Փինք Ֆլոյդի գործունեությունը։ Նիք Մեյսոնը խմբի միակ անդամն է, որը եղել է խմբի կազմում սկզբից մինչև վերջ և խմբի հետ ձայնագրել է բոլոր ալբոմները՝ առաջինից մինչև վերջինը, ու նվագել է Փինք Ֆլոյդի բոլոր համերգներին։
Նիք Մեյսոն | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Nick Mason |
Ի ծնե անուն | բրիտանական անգլերեն՝ Nicholas Berkeley Mason |
Ծնվել է | հունվարի 27, 1944[1][2] (81 տարեկան) Բիրմինգհեմ, Ուորիքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3] |
Երկիր | ![]() |
Ժանրեր | պրոգրեսիվ ռոք |
Մասնագիտություն | թմբկահար, կոմպոզիտոր, ինքնակենսագիր, ավտոարշավորդ, երգերի հեղինակ և երաժշտական պրոդյուսեր |
Գործիքներ | հարվածային համակարգ[4] |
Լեյբլ | EMI և Capitol Records |
Կրթություն | Վեստմինստերի համալսարան, Frensham Heights School? և Hall School? |
Անդամակցություն | Փինք Ֆլոյդ[4], Sigma 6[4] և Nick Mason's Saucerful of Secrets? |
Ամուսին | Lindy Mason?[4] և Annette Mason? |
Պարգևներ | |
![]() |
Սկավառակագրություն
խմբագրել- Fictitious Sports - Կառլա Բլեյի հետ 1981 թ
- Profiles-Ռիք Ֆեննի հետ 1985 թ
- White Of The Eye - սաունդթրեք Ռիք Ֆեննի հետ 1987 թ
- Tank Mailing - սաունդթրեք Ռիք Ֆեննի հետ 1988 թ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Babelio (ֆր.) — 2007.
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #120864975 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Mabbett A. Pink Floyd: The Music and the Mystery / C. Charlesworth — Omnibus Press, 2010. — 168 p.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիք Մեյսոն» հոդվածին։ |