'Shriners կամ A.A.O.N.M.S. (անգլ.՝ Ancient Arabic Order of the Nobles of the Mystic Shrine` Ազնվականների գաղտնի սրբավայրի արաբական հին միաբանություն) հյուսիսամերիկյան պարամասոնական հասարակություն է, որը հիմնադրվել է Ուոլթեր Ֆլեմինգի և Ուիլյամ Ժ. Ֆլորենսի կողմից Նյու Յորքում 1870 թվականին[1]։

Shriners
ՏեսակԵղբայրություն
Հիմնադրված1871
Գլխադասային գրասենյակՏամպա, Ֆլորիդա, ԱՄՆ
ՀիմնադիրWilliam J. Florence? և Walter M. Fleming?
Կայքshrinershq.org

Միաբանությունն ընդունում է միայն երրորդ աստիճանի (վարպետ-մասոն) հասած մասոններին։ Ողջ աշխարհում միաբանությունն ունի շուրջ 350000 անդամ[2]։ Այն ունի մոտ 195 տաճար ԱՄՆ-ում, Կանադայում, Բրազիլիայում, Մեքսիկայում և Պանամայում, ինչպես նաև Ֆիլիպիններում, Պուերտո Ռիկոյում, Եվրոպայում և Ավստրալիայում[3]։

Պատմություն խմբագրել

Միաբանության պատմությունն սկսվում է այն ժամանակ, երբ Ուիլյամ Ժերմին Ֆլորենսը հրավիրվել էր արաբ դիվանագետի կողմից Մարսելում կազմակերպված երեկույթին։ Երեկույթն այնպես էր կազմակերպված, որ հիշեցնում էր գաղտնի կազմակերպության անդամների հանդիպում։ Ֆլորենսը, տպավորված տեսածով, իր ընկերոջը՝ Ուոլթեր Ֆլեմինգին առաջարկեց կազմակերպել հասարակություն՝ արաբական շոուի հիման վրա։ Այս դրվագը համարվում է միաբանության հիմնադրման գաղափարի ելակետը[1]։

Այսպիսով, խումբն սկսեց գործել արևելյան ծեսի շրջանակներում՝ հղվելով «Հազար ու մի գիշեր» աշխատությանը և ներշնչված սուֆիական միստիկաներով։ Տաճարը ստացավ նոր՝ «մզկիթ» անվանումը։ Պատվավոր աստիճանները սկսվեցին կոչվել Հռչակավոր Քահանայապետ և Մարգարե[4]։

Անդամակցություն խմբագրել

Չնայած արաբական թեմային՝ միաբանությունում պնդվում էր, որ ոչ մի կապ չունեն իսլամի հետ։ Միաբանությունը հիմնված է որպես եղբայրական պարամասոնական կազմակերպություն, որի անդամները պետք է լինեն Վարպետ մասոններ և պետք է դավանեն Գերագույն Էակի հանդեպ հավատը։

Նախքան միաբանության վերափոխումը՝ 2000 թվականին միաբանության անդամները պետք է ուննենային 32° Հին և Ընդունված շոտլանդական կանոնադրություն կամ 12° Յորքի ծիսակարգ։ Բարեփոխման արդյունքում անդամակցության պայմանները պարզեցվեցին, և այժմ ցանկացած վարպետ մեսոն կարող է դառնալ միապետության անդամ[5]։

Զգեստավորումը և սոցիալական իրադարձություններ խմբագրել

 
Shriners անդամների ֆեսը

Shriners-ները հաճախ արաբական ոճի հագուստ են կրում և ֆես հագնում։ Բացի այդ, Shriners-ները, ի պատիվ հոլիվուդյան աստղերի, օգնում են կազմակերպել և անցկացնել Օսկարի մրցանակաբաշխությունը։ Սակայն միաբանության գործունեության մեջ դա այդքան էլ նշանակալի չէ։

Բարեգործություն խմբագրել

1920 թվականին Օրեգոնի նահանգի Պորտլենդ քաղաքում տեղի էր ունենում Շրայների կայսերական նստաշրջանը։ Այս նստաշրջանի արդյունքում այս կազմակերպության անդամները միաձայն ընդունեցին մի բանաձևն որը այդ ժամանակներում կոչվեց հաշմանդամ երեխաների Շրայների հիվանդանոցների համակարգ[6]։ Համակարգի առաջին հիվանդանոցը բացվեց 1922 թվականին Լուիզյանա նահանգի Շրիվպորտ քաղաքում։ Այն ապահովում էր բժշկական և օրթոպեդիկ օգնություն։ Օրթոպեդիկ ուղղությունն ընտրվեց քանի որ այդ ժամանակ ԱՄՆ-ում մոլեգնում էր պոլիոմելիթի համաճարակը։

1962 թվականին Հյուսիսային Ամերիկայի Շրայներները հատկացրին 10 մլն ամերիկյան դոլլար երեք նույնպիսի հիվանդանոցների բացման համար, որոնք մասնագիտացված էին այրվածքներ ունեցող երեխաների առողջության վերականգնման համար։ Նրանք, այցելելով բժշկական համալսարանական 21 հաստատություն, որոշում որոշում կայացրին բացել իրենց առաջին բժշկական այրվածքաբանական հիվանդանոցը Տեխաս նահանգի Գալվեստոնի Տեխաս համալսարանում[7]։

 
Երեխաերկ համար Shriners հիվանդանոցը՝ Տեխասի համալսարանին կից

1994 թվականին «Մարդասիրության քրոնիկոն», արդյունաբերության հրատարակություն, հանրայնացրեց բարեգործական և ոչ առևտրային կազմակերպության հանրաճանաչության և հեղինակության մասին հետազոտության արդյունքները։ Հետազոտությունը ցույց տվեց, որ Շրայներների հիվանդանոցները ճանաչվել են «9»-ը Ամերիկայի ամենաճանրաճանաչ բարեգործական ոչ առևտրային կազմակերպությունների ցանկում, որոնց ընտրել են ամերիկացիների 40%-ը, ովքեր 12 և ավելի տարեկան են, ովքեր ընտրել են «Love» կամ «Like A Lot» Շրայներների հիվանդանոցների համար[8]։

Հիվանդանոցները 2006 թվականին 100000-ից ավել հիվանդի բուժել են անվճար։ 2008 թվականին այս բարեգործական գործունեության ընդհանուր բյուջեն կազմել է 826 մլն դոլլար[9]։

2009 թվականին տնտեսական ժգնաժամի պատճառով ֆինանսավորումը 8 մլրդ դոլլարից հասավ 5 մլրդ դոլլարի, հիվանդանոցի գլխավոր տնօրեն Դուգլաս Մաքսվելլը, ասաց, որ ինքը և այլ Շրայներները վստահ են, որ հիվանդանոցային ցանցը երկար ժամանակ կարող է մնալ վճարունակ[10]։ 2009 թվականի հուլիսին Մաքսվելլը հայտարարեց, որ ձեռնարկություններից մի քանիսը կարող են դառնալ վիրաբուժական ամբուլատոր կենտրոններ և առաջին անգամ կսկսեն ընդունել վճարներ բժշկական ապահովագրությունից (ցույց տրված բժշկական օգնության մեծ մասի դիմաց), առաջին անգամ 87 տարվա ընթացքում։ Մաքսվելլն ասաց, որ այն երեխաները, որոնք ունեն այրվածքներ, օրթոպեդիկ վնասվածքներ, ողնուղեղի վնասվածքներ և քիմքի ճեղքվածքներ, շարունակելու են իրենց ընտանիքների հետ առանց հոգսերի դիմել հիվանդանոցներ։ Շրայներների հիվանդանոցները ցույց են տալու անվճար օգնության բժշկական ապահովագրություն չունեցող երեխաներին և վերցնում են իրենց վրա այն բոլոր ծախսերը, որոնք չի վճարում բժշկական ապահովագրությունը[10]։

2015 թվականի մայիսին շրայներների Երեխաների համար նախատեսված հիվանդանոցները դարձան Mayo Clinic Care Network միջազգային կազմակերպության ցանցի անդամ, հիվանդներին և իրենց ընտանիքներին ավելի բարձրակարգ ծառայությունների մատուցման համար ցանցի այլ բժիշկների հետ համագործակցելու նպատակով[11]։

Շրայներների բոլոր հիվանդանոցների կանոնները պարզ և հստակ են. մինչև 18 տարեկան յուրաքանչյուր երեխա կարող է հոսպիտալացվել, եթե բժիշկների կարծիքով երեխային կարելի է օգնել[12][13]։ Շրայներները կրոնական և ազգային ոչ մի պահանջ չեն ներկայացնում, աշխարհի բոլոր ծայրերից երեխաներ են բերում։ Բուժումը, հիվանդի և 1 ուղեկցողի թռիչքի և կեցության գումարը վճարում են այս մեծահոգի կարմիր ֆեսեր հագած հրաշագործները։

Shriners-ի հայտնի անդամներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Shriners of North America. A Short History: Shriners of North America and Shriners Hospitals. September 2004 edition. pp. 3-4
  2. site officiel des Shriners
  3. Fun With a Purpose — History — Shriners International
  4. selon cette introduction aux rites des shriners
  5. Shriners — Welcome
  6. At that event, members unanimously passed a resolution to establish the Shriners Hospital for Crippled Children system.
  7. SEAHOLM, MEGAN. SHRINERS HOSPITALS FOR CRIPPLED CHILDREN, GALVESTON BURNS INSTITUTE (англ.). tshaonline.org (15 June 2010). Дата обращения: 29 марта 2018.
  8. The Charities Americans Like Most And Least, The Chronicle of Philanthropy, December 13, 1996 And USA Today, December 20, 1994, «Charity begins with health», FINAL 01D
  9. Shriners Hospitals for Children — Hospitals
  10. 10,0 10,1 Shriners to keep serving 22 cities, but may downgrade some hospitals; will accept insurance. news.gaeatimes.com. Дата обращения: 29 марта 2018.
  11. https://www.bizjournals.com/tampabay/news/2015/05/26/shriners-hospitals-joins-mayo-clinic-network.html. www.bizjournals.com. Дата обращения: 29 марта 2018.
  12. International Directory of Company Histories, Vol. 69. St. James Press, 2005.
  13. Refer a Patient (англ.). www.shrinershospitalsforchildren.org. Дата обращения: 29 марта 2018.
  14. Shriners Oldest Poster Boy (Shriner International Headquarters News. NAPSA. Ausgabe vom 6. Dezember 2012.) (PDF)

Արտաքին հղումներ խմբագրել