Ռոյ Ռոջերս (անգլ.՝ Roy Rogers, իսկական անունը՝ Լեոնարդ Ֆրանկլին Սլայ (անգլ.՝ Leonard Franklin Slye, նոյեմբերի 5, 1911(1911-11-05)[1][2][3], Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ - հուլիսի 6, 1998(1998-07-06)[1][2][3], Apple Valley, Սան Բերնարդինո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, կովբոյ և Երգիչ։

Ռոյ Ռոջերս
անգլ.՝ Roy Rogers
Ծնվել էնոյեմբերի 5, 1911(1911-11-05)[1][2][3]
ԾննդավայրՑինցինատի, Օհայո, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 6, 1998(1998-07-06)[1][2][3] (86 տարեկան)
Մահվան վայրApple Valley, Սան Բերնարդինո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, երգիչ, դերասան, երաժիշտ, yodeler և երգերի հեղինակ
ԺանրերՔանթրի և ռոք[4]
Ծնողներհայր՝ Andrew E. Slye?[5], մայր՝ Mattie Womack?[5]
Ամուսին(ներ)Dale Evans?
Պարգևներ և մրցանակներ
royrogers.com

Երիտասարդության տարիներին աշխատել է որպես կովբոյ և մրգահավաք՝ սովորելով երգ, պար և Կիթառ նվագելու արվեստը։ Ֆիլմերում սկսել է նկարահանվել 1935 թվականից, առաջին գլխավոր դերը ստացել է 1938 թվականին՝ «Արևմտյան աստղերի տակ» ֆիլմում։

1940-1950-ական թվականների Միացյալ Նահանգների ամենահայտնի դերասաններից էր՝ նկարահանվելով մոտ 90 ֆիլմում և ավելի քան 100 հեռուստասերիալում՝ գրեթե միշտ խաղալով ազնիվ կովբոյի դեր։ 1950-ականների սկզբին գրեթե ամբողջությամբ դադարացրեց դերասանական գործողությունը, 1970-ականների սկզբից նա կրկին հայտնի դարձավ, սակայն արդեն որպես երգիչ՝ ձայնագրելով իր առաջին ալբոմը՝ 1970 թվականին, իսկ վերջինը՝ 1991 թվականին։ Ռոջերսը մասոնական էր և Հոլիվուդի թիվ 355 մասոնական օթյակի անդամ։ Նա Լոս Անջելսի հովտի շոտլանդական կանոնակարգի անդամ էր և պատկանում էր պարամասոնական «Shriners» բարեգործական միաբանության Ալ Մայակա վանքին։ Նա հայտնի է որպես իր անունով ռեստորանի հիմնադիր։ Մահացել է 1988 թվականին։

Ռոյ Ռոջերսի ձեռքերի և ոտքերի դրոշմը Չինական Գրաումանա թատրոնի դիմաց

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Ֆիլմի անուն Օրիգինալ անուն Դեր
1935 Way Up Thar Լեն Սլայ
1936 Խորհրդավոր վրիժառուն The Mysterious Avenger Լեն Սլայ
1937 Վայրի ձի Ռոդեո Wild Horse Rodeo Դիկ Ուեսթոն
1938 ՀԻն ախոռի պարը The Old Barn Dance Դիկ Ուեսթոն
1938 Արևմտյան աստղերի տակ Under Western Stars Ռոյ Ռոջերս
1939 Արիզոնայի երեխան The Arizona Kid Ռոյ Ռոջերս
1939 Jeepers Creepers Շերիֆ Ռոյ Ռոջերս
1948 Մեղեդիների ժամանակը Melody Time Կովբոյ հեքիաթասաց(«Пекос Билл» նովել)
1950 Կորոնադոյի զանգեր Bells of Coronado Ռոյ Ռոջերս
1950 Ռոբին Հուդի ոտնահետքը Trail of Robin Hood Ռոյ Ռոջերս
1951 Կալիենտեից հարավ South of Caliente Ռոյ Ռոջերս
1951 Ոսկե Արեւմուտքի ընկերները Pals of the Golden West Ռոյ Ռոջերս
1952 Փելֆեյսի որդին Son of Paleface Ռոյ Բարտոն

Մատենագրություն խմբագրել

  • Enss, Chris; Kazanjian, Howard The Cowboy and the Senorita: A Biography of Roy Rogers and Dale Evans. — 1st. — Guilford, CT, 2005. — ISBN 978-0-7627-3830-4
  • Phillips, Robert W. Roy Rogers : A Biography. — Jefferson, NC [u.a.], 1995. — ISBN 0-89950-937-1
  • Zwisohn, Laurence. (1998). «Roy Rogers». In The Encyclopedia of Country Music. Paul Kingsbury, Editor. New York: Oxford University Press. pp. 456–457.

Ծանոթագրություններ խմբագրել