Ուորեն Հարդինգ
Ուորեն Հարդինգ (անգլ.՝ Warren G. Harding, նոյեմբերի 2, 1865[1][2][3][…], Blooming Grove, Օհայո, ԱՄՆ - օգոստոսի 2, 1923[4][1][2][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկյան պետական գործիչ, ԱՄՆ-ի 29-րդ նախագահը (1921-1923) հանրապետական կուսակցությունից։ Ի տարբերություն իր նախորդի՝ Վուդրո Վիլսոնի, վարել է եվրոպական գործերից ԱՄՆ-ի մեկուսացման (իզոլյացիոնիզմի) քաղաքականություն, որն արտահայտվել է նաև հայկական հարցում՝ պայմանավորելով Հարդինգի կառավարության դանդաղկոտությունն ու անվճռականությունը, ի կատարումն 1920 թվականի Սևրի հաշտության պայմանագրի, Հայաստան խաղապահպան զորք ուղարկելու և հայկական բանակը հանդերձավորելու հարցում, ինչպես նաև պասիվ դիրքորոշումը 1922-1923 թթ. Լոզանի կոնֆերանսում, որտեղ քննարկվում էր «հայկական օջախ» ստեղծելու կենսական խնդիրը։ Որպես սենատական ենթահանձնաժողովի նախագահ և ապա երկրի պրեզիդենտ Հարդինգը բազմիցս իր հրապարակային ելույթներում համակրանքով է արտահայտվել «փոքր դաշնակցի» (Հայաստանի) և նրա «բազմատանջ» ժողովրդի մասին։
Ուորեն Հարդինգ անգլ.՝ Warren G. Harding | |
![]() | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Ohio Central College? (1882) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և պետական գործիչ |
Դավանանք | բապտիստություն |
Ծննդյան օր | նոյեմբերի 2, 1865[1][2][3][…] |
Ծննդավայր | Blooming Grove, Օհայո, ԱՄՆ |
Վախճանի օր | օգոստոսի 2, 1923[4][1][2][…] (57 տարեկան) |
Վախճանի վայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Գերեզման | Harding Tomb |
Թաղված | Harding Tomb |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | անգլ.՝ Warren Gamaliel Harding |
Հայր | Ջորջ Թրայոն Հարդինգ ավագ |
Մայր | Phoebe Elizabeth Dickerson?[3] |
Ամուսին | Ֆլորենս Հարդինգ |
Զավակներ | Էլիզաբեթ Էնն Բլեսինգ[3][5] |
Ինքնագիր | ![]() |
ԳրականությունԽմբագրել
- ВIarsIadI E. H„ The Great Beirayai N. Y, 1924
- Boyajian D. H„ Armenia։ The Casa for a Forgotten Genocide, Westwood, New Jersey, 1972.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Lundy D. R. The Peerage
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Гардинг Уоррен // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ DNA Is Said to Solve a Mystery of Warren Harding’s Love Life / D. Baquet — Manhattan, NYC: The New York Times Company, A. G. Sulzberger, 2015. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |