Օդի Մերֆի (անգլ.՝ Audie Leon Murphy, հունիսի 20, 1925(1925-06-20)[1], Հանտ շրջան, Տեխաս, ԱՄՆ - մայիսի 28, 1971(1971-05-28)[2], Ռոանոկ, Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի զինվորական, կինոդերասան, գրող, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, ով իր սխրանքների համար արժանացել է առավելագույն քանակությամբ պարգևների: Մարտերում դրսևորած խիզախության համար պարգևատրվել է ԱՄՆ-ի բազմաթիվ մարտական շքանշաններով ու մեդալներով, ներառյալ խիզախության համար տրվող բարձրագույն պարգևը՝ Պատվո մեդալը: Բացի այդ, նրան շնորհվել են արտասահմանյան մի շարք երկրների մարտական պարգևներ, այդ թվում՝ Ֆրանսիայի Հանրապետության Պատվո լեգեոնի շքանշան: Պատերազմից հետո անցել է գրական ու դերասանական աշխատանքների, երկու տասնամյակի ընթացքում նկարահանվել 44 ֆիլմերում (մեծ մասամբ՝ վեստերններում): Ինքն իրեն մարմնավորել է իր ինքնակենսագրական «Դեպի դժոխք և ետ» («To Hell and Back») վեպի հիման վրա նկարահանված նույնանուն ֆիլմում:

Օդի Մերֆի
անգլ.՝ Audie Leon Murphy
Դիմանկար
Ծնվել էհունիսի 20, 1925(1925-06-20)[1]
ԾննդավայրՀանտ շրջան, Տեխաս, ԱՄՆ
Մահացել էմայիսի 28, 1971(1971-05-28)[2] (45 տարեկան)
Մահվան վայրՌոանոկ, Վիրջինիա, ԱՄՆ
ԳերեզմանԱրլինգտոնի ազգային գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեղինակ-կոմպոզիտոր, կոմպոզիտոր, սցենարիստ, ոչ գեղարվեստական գրող, ռազմական գործիչ, կինոդերասան, երգերի հեղինակ, հեռուստատեսային դերասան և կինոպրոդյուսեր
ԱմուսինWanda Hendrix?
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Ռազմական խաչ 1939—1945 թթ. Պատվո մեդալ Բրոնզե աստղ Պատվո լեգիոնի շքանշանակիր Մանուշակագույն սիրտ Texas Legislative Medal of Honor? Արծաթե աստղ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի մեդալ Խաչ «նշանակալի ավանդի համար» Good Conduct Medal? Distinguished Unit Award? Ամերիկյան արշավանքի մեդալ մեդալ «Եվրոպա-աֆրիկյան միջինարևելյան արշավի» համար Combat Infantryman Badge? Marksmanship Medal? fourragère? Croix de guerre 1940–1945 (Belgium)? և French Liberation Medal?
Կայքaudiemurphy.com
Ստորագրություն
Signature Audie Murphy.svg
Audie Murphy Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ ԱՄՆ-ի մտնելուց հետո Օդրին, իր իրական տարիքն ավելացնելով մեկ տարով, փորձել է կամավոր անդամագրվել ծովային հետևակին, բայց քանի որ պահանջվող չափով բարձրահասակ չէր, մերժվել է: 1942 թվականի հունիսի 18-ից ծառայության է անցել ամերիկյան բանակում, դրանից մեկ տարի անց՝ 1943 թվականի հունիսին առաջին անգամ մասնակցել մարտական գործողության (իտալական Սալեռնո քաղաքի ծովափին՝ Սիցիլիական գործողության ժամանակ): Մարտում ցուցաբերած խիզախության համար նրան շնորհվել է սերժանտի կոչում: Հետագա ամիսներին Իտալիայում մասնակցել է մի քանի մարտի ևս, դարձյալ աչքի ընկել քաջությամբ և դարձյալ արժանացել մարտական պարգևների:

1944 թվականի օգոստոսին դաշնակից բանակների հարավֆրանսիական գործողության ընթացքում ափ դուրս գալուց հետո իր ստորաբաժանման կազմում կռվի է բռնվել գերմանացիների դեմ, մարտի ժամանակ դրսևորելով անօրինակ խիզախություն՝ տիրացել հակառակորդի գնդացրային բնին և ռազմավարային այդ գնդացրով ոչնչացրել թշնամու մի քանի կրակակետ: Այդ սխրանքի համար Օդին պարգևատրվել է Distinguished Service Cross մարտական խաչով, որն իր բարձր արժանավորությամբ երկրորդն է ԱՄՆ-ի մարտական պարգևների շարքում: Հաջորդ երկու շաբաթների ընթացքում նա, դարձյալ՝ խիզախության համար, կրկնակի պարգևատրվել է «Արծաթե աստղ» մեդալով, 1944 թվականի հոկտեմբերի 14-ին էլ ստացել սպայական կոչում (լեյտենանտ) և դասակի հրամանատարի պաշտոն: 1945 թվականի հունվարի 25-ին նշանակվել է վաշտի հրամանատար, այդ նույն օրը վիրավորվել է արկի բեկորից, բայց մնացել է մարտական շարքում:

Հաջորդ օրը նրա վաշտին մարտական առաջադրանք է տրվել՝ գրավել Հոլցվիր քաղաքը: Կատաղի մարտի ընթացքում վաշտը ծանր կորուստներ է կրել. 128 մարտիկներից շարքում մնացել են ընդամենը 19-ը: Մերֆին զինվորներին հրամայել է կռվով նահանջելով հասնել մերձակա անտառն ու դիրքավորվել այնտեղ, իսկ ինքը մնացել է վաշտի հրամանատարական կետում, շարունակել է կրակ վարել թշնամու ուղղությամբ, միաժամանակ հեռախոսով ցուցումներ տվել հրետանու նշանակետային կրակն ապահովելու համար: Երբ փամփուշտներն սպառվել են, վաշտի հրամանատարը, դաշտային հեռախոսը ձեռքին, մի կերպ հասել է ոչ շատ հեռու գտնվող, արկից խոցված ինքնագնաց հրետասայլը և շարունակել է կրակ վարել դրա աշտարակին տեղադրված գնդացրից: Վիրավորվել է ոտքից, բայց շարունակել է կրակել և մարտական դիրքը լքել է միայն այն ժամանակ, երբ գերմանական արկի բեկորը կտրել է հեռախոսալարը: Դրանից հետո հավաքել է իր վաշտի ողջ մնացած մարտիկներին, հակագրոհ կազմակերպել և կարողացել է գերմանացիներին քշել քաղաքից: Այդ մարտի ընթացքում Մերֆին անձամբ ոչնչացրել է թշնամու շուրջ հինգ տասնյակ զինվոր: Ցուցաբերած հերոսության համար նրան շնորհվել է ԱՄՆ-ի զինվորական բարձրագույն պարգևը՝ Պատվո մեդալ:

ԿինոյումԽմբագրել

1945 թվականին անվանի դերասան Ջեյմս Քեգնին, «Life» ամսագրում տեսնելով Օդի Մերֆիի լուսանկարը, նրան խորհուրդ է տվել իր ուժերը փորձելու կինոյում, և այդ նույն տարվա սեպտեմբերին վերջինս եկել է Հոլիվուդ: Այստեղ նրա գործերն սկզբում այնքան էլ հարթ չեն ընթացել. պատերազմի հերոսը, որը թատերական կրթություն չուներ, առաջին երեք տարում ստացել է ընդամենը մի քանի դրվագային դեր: Վերջապես 1948 թվականին «Վատ տղան» («Bad Boy») ֆիլմում հանդես է եկել գլխավոր հերոսի մարմնավորմամբ: Մերֆիի դերասանական խաղը արժանացել է քննադատների դրվատանքին, և նրան հաջողվել է յոթ տարվա պայմանագիր կնքել Universal Studios-ի հետ: Այստեղ նրա գլխավոր դերչակատարմամբ նկարահանված առաջին իսկ ֆիլմը՝ «Տեխասցի Քիդը» («The Kid from Texas») վեստերնը հաջողություն է արձանագրել (նաև՝ վարձույթում), և հետագայում Մերֆին դերակատարումներով հանդես է եկել հիմնականում վեստերններում:

1949 թվականին լույս է տեսել նրա ինքնակենսագրական գիրքը՝ «Դեպի դժոխք և ետ» (անգլ.՝ To Hell and Back) խորագրով. նյութը գրական մշակման ենթարկելու գործում Մերֆիին օգնել էր ընկերը՝ պրոֆեսիոնալ գրող Դեյվիդ ՄաքՔլյուրը: Գիրքը դարձել է բեսթսելլեր, 1955 թվականին էլ էկրանավորվել այդ նույն խորագրով. ընդ որում՝ Օդին կատարել է գլխավոր դերը, այսինքն՝ ինքն իրեն է մարմնավորել: Ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել, և Մերֆիին այդուհետ հրավիրել են նկարահանվելու Հոլիվուդի աստղերի ընկերակցությամբ, դուրս գալով վեստերնի շրջանակներից՝ հանդես գալու նաև դրամատիկական, կատակերգական ֆիլմերում («Խաղաղ ամերիկացին», «Չներվածը» և այլն):

Գրական և դերասանական աշխատանքներին զուգընթաց՝ Մերֆին քանթրի ոճով երաժշտություն է գրել. հորինել է 17 երգ, մեծ մասամբ՝ Սքոթ Թրնըրի հեղինակակցությամբ:

ՄահըԽմբագրել

Օդի Մերֆին 1971 թվականի մայիսի 28-ին ավիաաղետի զոհ է դարձել. նրան տանող ուղևորատար մասնավոր ինքնաթիռը Վիրջինիա նահանգի Ռոանոկ քաղաքի մերձակայքում զրոյական տեսանելիության պայմաններում բախվել է սարի: Պատերազմի հերոսին զինվորական պատիվներով թաղել են Արլինգտոնի ազգային գերեզմանատանը՝ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու շիրմի հարևանությամբ:

ՀիշատակըԽմբագրել

Շվեդական Sabaton երաժշտախմբի «Heroes» ալբոմում ներառված To Hell and Back երգը նվիրված է Օդի Մերֆիին:

ՊարգևներԽմբագրել

 
Պատվո լեգեոնի շքանշանի վկայագիրը՝ Ֆրանսիայի ազատագրման գործին մատուցած բացառիկ ծառայությունների համար
  • Medal of Honor (տրվել է 1945 թ. սեպտեմբերի 8-ի հրամանագրով)[3]
  • Distinguished Service Cross
  • Արծաթե աստղ
  • Legioen van Verdienste
  • Բրոնզե աստղ
  • Purple Heart
  • Department of the Army Outstanding Civilian Service Award
  • Good Conduct Medal
  • Presidential Unit Citation
  • American Campaign Medal
  • European-African-Middle Eastern Campaign Medal
  • World War II Victory Medal
  • Army of Occupation Medal
  • Armed Forces Reserve Medal
  • Ridder in het Legioen van Eer (տրվել է 1948 թ. հուլիսի 19-ի հրամանագրով)[4]
  • Croix de Guerre (ֆրանսիական Մարտական խաչ՝ «Արծաթե աստղ» շքանշանի հետ)
  • Croix de Guerre 1939-1945 (տրվել է 1945 թ. ապրիլի 16-ի հրամանագրով)[5]
  • French Liberation Medal
  • Մարտական խաչ (Բելգիա)
  • Combat Infantryman Badge
  • Marksmanship Badge
  • Expert Badge

ՖիլմագրությունԽմբագրել

 
Կադր ,,Դեպի դժոխք և ետ,, կինոնկարից
 
Օդի Մերֆիի շիրմաքարը Արլինգտոնի ազգային գերեզմանատանը
 
Հուշաքար՝ տեղադրված ավիաաղետի վայրում, ի հիշատակ Օդի Մերֆիի
  • Texas, Brooklyn and Heaven (1948)
  • Beyond Glory (1948)
  • Bad Boy (1949)
  • The Kid from Texas (1950)
  • Sierra (1950)
  • Kansas Raiders (1950)
  • The Red Badge of Courage (1951)
  • The Cimarron Kid (1952)
  • The Duel at Silver Creek (1952)
  • Gunsmoke (1953)
  • Column South (1953)
  • Tumbleweed (1953)
  • Ride Clear of Diablo (1954)
  • Drums Across the River (1954)
  • Destry (1954)
  • To Hell and Back (1955)
  • World in My Corner (1956)
  • Walk the Proud Land (1956)
  • The Guns of Fort Petticoat (1957)
  • Joe Butterfly (1957)
  • Night Passage (1957)
  • Suspicion (հեռուստասերիալ) - «Թռիչքը» դրվագում (1957)
  • The Quiet American (1958)
  • General Electric Theater (հեռուստասերիալ) - «Դիպված» դրվագում (1958)
  • Ride a Crooked Trail] (1958)
  • The Gun Runners (1958)
  • No Name on the Bullet (1959)
  • The Wild and the Innocent (1959)
  • Cast a Long Shadow (1959)
  • Startime (հեռուստասերիալ) - «Մարդը» դրվագում (1960)
  • Hell Bent for Leather (1960)
  • The Unforgiven (1960)
  • Seven Ways from Sundown (1960)
  • Posse from Hell (1961)
  • Whispering Smith (1961) հեռուստասերիալ - 26-րդ սերիայում
  • Battle at Bloody Beach (1961)
  • Six Black Horses (1962)
  • Showdown (1963)
  • War is Hell (1963) - narrator
  • Gunfight at Comanche Creek (1963)
  • The Quick Gun (1964)
  • Bullet for a Badman (1964)
  • Apache Rifles (1964)
  • Arizona Raiders (1965)
  • Gunpoint (1966)
  • Trunk to Cairo (1966)
  • The Texican (1966)
  • 40 Guns to Apache Pass (1967)
  • A Time for Dying (1969)

ՄեծարանքԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • The Badass of the Week • Audie Murphy (անգլերեն)
  • „Los Angeles Times” – Hollywood Star Walk • Audie Murphy (անգլերեն)
  • Champagne, Daniel R (2008). Dogface Soldiers: The Story of B Company, 15th Regiment, 3rd Infantry Division: from Fedala to Salzburg, Audie Murphy and His Brothers in Arms. Merriam Press. ISBN 978-1-4357-5767-7.
  • Gossett, Sue (1996). The Films and Career of Audie Murphy. Empire Publishing. ISBN 978-0-944019-22-1.
  • Nott, Robert (2005). Last of the Cowboy Heroes: The Westerns of Randolph Scott, Joel McCrea, and Audie Murphy. McFarland & Company, Inc. ISBN 978-0-7864-2261-6.
  • Smith, David A. (2015). The Price of Valor: The Life of Audie Murphy, America's Most Decorated Hero of World War II. Regnery History. ISBN 978-1-62157-317-3.
  • Audie Murphy. To Hell and Back. H. Holt, New York 1949 (auch: Owl Books, New York 2002, ISBN 0-8050-7086-9, 'An Owl book').
  • Sue Gossett: Audie Murphy. Now Showing. Empire Publishing, Madison NC 2002, ISBN 0-944019-38-2 ('Western movie books').
  • Don Graham: No Name on the Bullet. A Biography of Audie Murphy. Viking Press und andere, New York 1989, ISBN 0-670-81511-X.
  • Maria Hilz: Audie Murphy. Eine Bio- und Filmografie. Reinhard Weber, Landshut 1994, ISBN 3-9802987-2-8.
  • Peter Kranzpiller: Audie Murphy. Verlag für Filmliteratur Kranzpiller, Vogt 1996, ISBN 3-89089-673-1 ('Stars der Kinoszene', 3).
  • Bob Larkins, Boyd Magers: The Films of Audie Murphy. McFarland & Company, Jefferson NC 2004, ISBN 0-7864-1761-7.
  • Robert Nott: Last of the Cowboy Heroes. The Westerns of Randolph Scott, Joel McCrea, and Audie Murphy. McFarland, Jefferson NC und andere 2000, ISBN 0-7864-0762-X.
  • Harold B. Simpson: Audie Murphy, American Soldier. Bi-centennial Edition. Hill Jr. College Press, Hillsboro TX 1975, ISBN 0-912172-20-7.
  • Charles Whiting: Hero. The Life and Death of Audie Murphy. Scarborough House, Chelsea MI 1990, ISBN 0-8128-3135-7.
  • Gregor Hauser: Mündungsfeuer: Die 50 besten B-Western der 50er Jahre und ihre Stars. Verlag Reinhard Marheinecke, 2015, ISBN 978-3-932053-85-6.
  • Peter Schrijvers: The Crash of Ruin: American Combat Soldiers in Europe During World War II. University Press, New York 2001.
  • Adrian R. Lewis: The American Culture of War: A History of US Military Force from World War II to Operation Iraqi Freedom. 2006.

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել