Rome: Total War: Barbarian Invasion-ը (թարգմանաբար՝ Հռոմ. համընդհանուր պատերազմ. բարբարոսների արշավանքը) Creative Assembly ընկերության կողմից 2005 թ. թողարկած համակարգչային խաղի լրացում է, հանդիսանում է 2004 թ. թողարկած Rome: Total War-ի առաջին պաշտոնական ադդոնը։ Ադդոնում, ինչպես ամբողջ Total War սերիայում, գլոբալ քայլափոխային ռազմավարությունը (ստրատեգիան) համատեղված է իրական ժամանակում մարտավարական (տակտիկական) մարտերի հետ։

Rome: Total War: Barbarian Invasion
ՄշակողThe Creative Assembly
ՀրատարակիչSega
ԴիստրիբյուտորApp Store
ԿոմպոզիտորՋեֆ վան Դիկ
Սերիայի մասTotal War
Թողարկման թվականսեպտեմբերի 27, 2005
ՊլատֆորմներմաքՕՍ, Windows և iOS
Վերջին տարբերակ1.6
Ժանրմարտավարություն իրական ժամանակում և քայլափոխային ռազմավարություն
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ և բազմակառավարելի խաղ
PEGIPEGI 12
USKUSK 12
ESRBESRB T
Կառավարումմկնիկ, ստեղնաշար և թաչսքրին

Խաղի իրադարձությունները ծավալվում են 363 թ.-ից մինչև 476 թվականների միջև ժամանակահատվածում։ Ինչպես Rome: Total War-ում, ադդոնի կամպանիայի հիմնական գործողությունները տեղի են ունենում Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում։ Ադդոնում մարզերի թիվը շուրջ 1.5 անգամ պակաս է, քան նախնական Rome: Total War-ում, չնայած որ խաղային քարտեզի չափերը մնացել են նույնը։

Խմբակցությունները

խմբագրել

Խաղում կան 21 խմբակցություններ (ֆրակցիաներ), որոնցից 15-ը կամպանիայում խաղացվող են, չնայած հենց սկզբից խաղացվող են ընդամենը 10 խմբակցություններ։

  • Արևմտյան Հռոմեական կայսրություն. խաղը մշակողների մտահաղացմամբ հանդիսանում է ադդոնի կենտրոնական խմբակցությունը. բնութագրվում է ֆինանսների և հասարակական կարգի հետ կապված խնդիրներով, ինչպես նաև՝ կրոնական հուզումներով, քանի որ կամպանիայի սկզբում մարզերի կեսը հանդիսանում են հեթանոսական, մյուս կեսը՝ քրիստոնեական, և հարկավոր է անմիջապես ընտրություն կատարել՝ դավանել քրիստոնեություն և տարածել այն, կամ էլ Հուլիանոս Ուրացողի ճանապարհով գնալ և դավանել հեթանոսություն. բնորոշվում է բացառապես հզոր զորքերով (չնայած Կեսարի լեգեոններից անհամեմատ թույլ), սակայն կամպանիայի սկզբում մեծ քանակով դրանց վարձել գրեթե անհնար է՝ կայսրությունում տիրող ֆինանսական ճգնաժամի պատջառով. հեղափոխության արդյունքում կարող են մասնատվել երկու խմբակցությունների, և կայսրությանը կդիմակայեն արևմտահռոմեական ապստամբները. դժվարության մակարդակը՝ դժվար։
  • Արևելյան Հռոմեական կայսրություն. բնորոշվում է խմբակցության անդամների իսկական հռոմեական արժեքների և առաքինության նշանակալիությամբ. Արևելյան կայսրությունը ունի անհամեմատ քիչ ֆինանսական խնդիրներ, իսկ գլախավոր թշնամին բարբարոսներական հորդաները չեն (որոնց հնարավոր է կանգնեցնել Դանուբ գետի վրա նույնիսկ ամենադժվար խաղային ռեժիմի դեպքում), այլ՝ Սասանյան կայսրությունը. հետևակը փոքր-ինչ աղքատ է, քան արևմտյան հարևանների մոտ, իսկ հեծելազորն ու նետաձիգները շատ ավելի ուժեղ են. այստեղ նույնպես հեղափոխության արդյունքում կարող են մասնատվել երկու խմբակցությունների, և կայսրությանը կդիմակայեն արևելահռոմեական ապստամբները. դժվարության մակարդակը՝ միջին։
  • Սասանյան կայսրություն. ներկայացնում են ժամանակակից Իրանի տարածքում տեղակայված խմբակցություն. բնորոշվում են յուրատիպ դավանանքով՝ զրադաշտականությամբ. սասանյանների կողմից խաղի առավելությունը «թիկունքում» թշնամիների բացակայությունն է, և միակ հակառակորդը Արևելյան Հռոմեական կայսրությունն է. միակ խմբակցությունն է, որը կարողանում է վարձել խաղում ամենաուժեղ զորատեսակը՝ մարտական փղեր, բացի այդ, աչքի է ընկնում հզոր կլիբանարիաներով, փոխարենը հետևակը շատ թույլ է. դժվարության մակարդակը՝ միջին։
  • Հոներ. ներկայացնում են խմբակցություն, որը խաղային կամպանիայի սկզբում չի տիրում ոչ մի մարզի, փոխարենը առկա են մի քանի լիակազմ բանակներ՝ հորդա. բնորոշվում են խաղում լավագույն թեթև և նետաձիգ հեծելազորով. դժվարության մակարդակը՝ հեշտ։
  • Գոթեր. ներկայացնում են Բալթիկ ծովի ափերից ժամանակակից Ռումինիայի տարածք վերաբնակված բարբարոսներին. հանդիսանում են կամպանիայի կզբում քրիստոնյաների կարգավիճակ ունեցող միակ բարբարոսական խմբակցությունը. ինչպես և հռոմեացիները, հեղափոխության արդյունքում կարող են մասնատվել երկու խմբակցությունների. բանակի հիմքը նիզակավորներն եմ. դժվարության մակարդակը՝ հեշտ։
  • Սարմատներ. ներկայացնում են մեկ այլ բարբարոսական խմբակցություն՝ տեղակայված Սև ծովի հյուսիսարևելյան ափերին. աչքի են ընկնում գերազանց հեծելազորով և նետաձիգ ձիավորներով. դժվարության մակարդակը՝ միջին։
  • Վանդալներ. ինչպես և հոները, կամպանիայի սկզբում չեն տիրում ոչ մի մարզի, փոխարենը առկա են մի քանի լիակազմ բանակներ՝ հորդա. աչքի են ընկնում բազմակողմանի ուժեղ զորքերով, սակայն պաշարման միջոցների սակավությամբ. դժվարության մակարդակը՝ միջին։
  • Ֆրանկներ. ներկայացնում են պատմականորեն Գալիային փոխարինած խմբակցություն՝ տեղակայված Արևմտյան Հռոմեական կայսրության հյուսիսային սահմաններին. նախապես հեթանոսներ են, սակայն քրիստոնեություն ընդունելով՝ ստանում են հզոր պալադիններ վարժեցնելու հնարավորություն. դժվարության մակարդակը՝ հեշտ։
  • Սաքսեր. ներկայացնում են ժամանակակից Դանիայի տարածքում տեղակայված հեթանոսական խմբակցություն. բնորոշվում են զորքերի սակավ բազմազանությամբ, փոխարենը լավ է զարգացած նավահանգստային ենթակառուցվածքը (կարողանում են կառուցել նավաշինարան). ունեն հոյակապ նիզակավորներ, գրեթե բացակայում է հեծելազորը. դժվարության մակարդակը՝ միջին։
  • Ալեմաններ. ներկայացնում են ժամանակակից Գերմանիայի տարածքում տեղակայված բարբարոսական խմբակցություն. պատմականորեն հենց այս ցեղերն են վերջ տվել Արևմտյան Հռոմեական կայսրությանը 5-րդ դարում. ունեն հնարավորություն վարձել բարսերկներ. դժվարության մակարդակը՝ միջին։

Եվս հինգ խմբակցություններ կարելի է խաղացվող դարձնել՝ խմբագրելով համապատասխան տեքստային ֆայլը, ինչպես նախնական Rome: Total War-ում։

  • Կելտեր. ներկայացնում են Իռլանդիա կղզում և ժամանակակից Շոտլանդիայի տարածքում տեղակայված խմբակցություն. բնորոշվում են խաղում ուժեղագույն հետևակով՝ գալոուգլասներով և «Կուլանի շներով». վերջիններս իրենցից ներկայացնում են կելտական բերսերկներ, որոնք, խմելով ժողովրդական դեղաթույն, ընկնում են մարտի տարերքի մեջ և անկառավարելի են դառնում. դժվարության մակարդակը՝ հեշտ։
  • Բուրգունդներ. հանդիսանում են ֆրանկների մրցակիցը Գալիայի հողերի նվաճման համար. բնութագրվում են ալեմաններին բնորոշ զորքերով. դժվարության մակարդակը՝ միջին։
  • Լոմբարդներ. ներկայացնում են ալեմաններին նման (նույն զորատեսակներով) ուժեղ խմբակցություն, որոնք ձգտում են նվաճել Իտալիան. դժվարության մակարդակը՝ միջին։
  • Ռոքսոլաններ. սարմատներին նման խմբակցություն են (նույն զորատեսակներով). հոների հորդաներին մոտ լինելու պատճառով սովորաբար դառնում են նրանց առաջին զոհը. դրանից հետո ռոքսոլաններն իրենք են հորդա կազմում, սակայն հոների լքելուց հետո հաճախ հաստատվում են նախկին հողերում. դժվարության մակարդակը՝ միջին։
  • Բերբերներ. ներկայացնում են ժամանակակից Ալժիրի և Մարոկոյի տարածքում տեղակայված խմբակցություն, որը դավանում է քրիստոնեություն. մասնագիտացած են անապատային պայմաններում մարտերում՝ ապավինելով թեթև զրահապատմանն ու արագությանը. տեխնոլոգիապես բավականին սահմանափակված են. դժվարության մակարդակը՝ միջին։

Բացի այդ մի քանի համակարգչային խմբակցություններ հայտնվում են կամպանիայի ընթացքում, բայց նրանցով կարելի է խաղալ պատմական կամ բազմամասնակցային (multiplayer) ճակատամարտերում, կամ էլ խմբագրելով խաղի որոշ ֆայլեր։

  • Արևմտյան Հռոմեական կայսրության ապստամբներ. հայտնվում են Արևմտյան Հռոմեական կայսրությունում հեղափոխության արդյունքում. բնորոշվում են նույն զորքերով, ինչ կայսրությունը. կամպանիայում հասանելի չեն։
  • Արևելյան Հռոմեական կայսրության ապստամբներ. հայտնվում են Արևելյան Հռոմեական կայսրությունում հեղափոխության արդյունքում. բնորոշվում են նույն զորքերով, ինչ կայսրությունը. կամպանիայում հասանելի չեն։
  • Բրիտանական հռոմեացիներ. այս խմբակցությունը հայտնվում է, երբ Արևմտյան Հռոմեական կայսրությունը կորցնում է Լոնդինիումը և Էբորակը. հայտնվում է արքայական ընտանիքի մեկ անդամ մեծաքանակ զորքով, որը ձգտում է նվաճել Լոնդինիումը. այս խմբակցությունը աչքի է ընկնում հատուկ զորատեսակով՝ Սուրբ Գրաալի ասպետներով, որոնք բնորոշվում են զրահապատ ձիավորներով և ձիերով (նման սասանյան կատաֆրակտներին, բայց հզորությամբ նրանց գերազանցող). կամպանիայում հասանելի չեն։
  • Օստգոթեր. հայտնվում են գոթական խմբակցության մեջ հեղափոխության արդյունքում. բնորոշվում են նույն զորքերով, ինչ գոթերը. կամպանիայում հասանելի չեն։
  • Սլավոններ. հայտնվում են շուրջ 410 թ. Բալթիկ ծովի արևելյան ափերին. բնութագրվում են վանդալներին բնորոշ զորքերով. կամպանիայում հասանելի չեն։

«Ապստամբները» նույնպես խմբակցություն են ներկայացնում՝ ներկայացնելով տարածքները, որոնք չեն ղեկավարվում որևէ այլ խմբակցության կողմից։ Երբ հորդան, գրավելով քաղաքը, չի հաստատվում այնտեղ, այլ թալանում է ու լքում մարզը, այն անցնում է ապստամբների տնօրինության տակ։
Բացի այդ, կամպանիայի խմբակցությունների թվում երբեմն նշվում են ևս երկուսը՝ սպիտակ հոները և մավրերը, որոնց հայտնվելու պայմանները հայտնի չեն[1]։

Առանձնահատկությունները և լրացումները

խմբագրել
  • Գիշերային ճակատամարտեր;
  • Կամպանիայի ընթացքում հայտնվող խմբակցություններ;
  • Նոր խմբակցություններ, գեներալներ և զորատեսակներ;
  • Հավատարմության հատկանիշներ. բնորոշ են հռոմեական գեներալներին և արքունականներին՝ բնութագրելով ապստամբելու հավանականությունը;
  • Լողալու ընդունակություն. շատ զորատեսակներ կամրջի կամ ծանծաղուտների բացակայության դեպքում կարողանում են լողալով հատել. ուժասպառ եղած զորքերը կարող են խեղդվել գետանցելու ժամանակ;
  • Գեներալների վարձում. խմբակցությունները կարողանում են վարժեցնել գեներալների թիկնապահներ;
  • Հորդաներ. 10 բարբարոսական խմբակցություններ (հոներ, գոթեր, օստգոթեր, սարմատներ, վանդալներ, ֆրանկներ, բուրգունդներ, լոմբարդներ, ռոքսոլաններ, սլավոններ), կորցնելով իրենց բնակավայրերը, կարող են գոյատևել հորդայի ձևով;
  • Կրոններ. դավանանքը առավել նշանակալից ազդեցություն ունի, քան Rome: Total War-ում. կամպանիայի սկզբում խմբակցություններն ընտրում են իրենց դավանանքը՝ քրիստոնեություն կամ հեթանոսություն. մի քանի խմբակցություններ բնորոշվում են միայն մեկ դավանանքով։

Համակարգային պահանջները

խմբագրել

Նվազագույն պահանջները

  • Պրոցեսոր՝ 1.5 GHz Pentium 4® կամ AMD® Athlon 64
  • Հիշողություն՝ 384 MB
  • Տեսաքարտ՝ 64 MB
  • Դիսկային տարածություն՝ 0.8 GB (+ 2.6 GB)

Խորհուրդ տրվող պահանջները

  • Պրոցեսոր՝ 2.0 GHz Pentium 4® կամ AMD® Athlon 64
  • Հիշողություն՝ 512 MB
  • Տեսաքարտ՝ 128 MB
  • Դիսկային տարածություն՝ 0.8 GB (+ 2.6 GB)

Ծանոթություն

խմբագրել
  1. Կարծիք կա, որ սպիտակ հոները հայտնվում են ժամանակակից Ղազախստանի շրջանից, երբ անհայտանում են հոները, իսկ մավրերն էլ փոխարինում են բերբերներին, երբ նրանք անհայտանում են կամպանիայի քարտեզից։ Ըստ երևույթին, դրանք հնարավոր է խաղում ներառել` խմբագրելով խաղի որոշ տեքստային ֆայլեր։

Արտաքին հղումներ

խմբագրել