Բերսերկ (հին նորվ.՝ berserkr), հին գերմանական և հին սկանդինավյան հասարակությունում ռազմիկ՝ իրեն նվիրած Օդին աստծուն։ Միջնադարյան սկանդինավյան աղբյուրներում պայքարող հարբած մարդ, որը ոչ մի ցավ կամ վերք չի զգում։ Ճակատամարտից առաջ բերսերկներն իրենց հասցնում էին ծայրահեղ ագրեսիվ մակարդակի, տարբերվում էր բռնությամբ, մեծ ուժով, արագ ռեակցիայով և ցավի հանդեպ անզգայունակությամբ։ Նման ռազմիկների մասին, ովքեր կռվել են տարբեր գերմանական ցեղերի շարքերում, հիշատակում են նաև Հին Հռոմի մասին Հռոմեական կայսրության աղբյուրները[1]։

Բերսերկ
հին նորվ.՝ berserkr
Ընդհանուր քանակ
Բնակեցում
Հին Գերմանիա
Հին Սկանդինավիա
Լեզու(ներ)
Հավատք(ներ)
VIII դարի բրոնզե սալիկ:
Էլանդ կղզի, Շվեդիա

Ստուգաբանություն

խմբագրել

Բերսերկ անվանումը ծագում է հին նորվեգերեն berserkr բառից, որը նշանակում է կա´մ «արջի մորթի», կա´մ «առանց վերնաշապիկ» (ber արմատը կարող է նշանակել ինչպես «արջ», այնպես էլ՝ «մերկ»։ Serkr նշանակում է «մաշկ», «մետաքս» (կտոր))։ Անգլերենում berserk նշանակում է «կատաղի, ցասկոտ»։

Հիշատակումներ

խմբագրել

Շատ հավանական է, որ բերսերկների մասին հին նկարագրությունները փոքր-ինչ չափազանցված են։ Այնուամենայնիվ ակնհայտ է, որ նրանք նկարագրվում են որպես կատաղի մարտիկներ, ովքեր կռվում էին վայրի, կատաղի ուժով։ Գրավոր աղբյուրներում բերսերկներն առաջին անգամ հիշատակվում են սկալդ Թորբյորն Հորնկլովիի՝ Հաֆրսֆյորդի ճակատամարտում Հարալդ I Գեղավարսի հաղթանակին նվիրված երգում, որը տեղի է ունեցել հավանաբար 872 թվականին։

Սնորրի Ստուրլուսոնը «Երկրի շրջանը» ժողովածուում գրում է.

  Օդինը կարողանում էր այնպես անել, որ ճակատամարտում իր թշնամիները կուրանում կամ խլանում էին, կամ սարսափն էր պատում նրանց, կամ նրանց թրերը դառնում էին ոչ ավելի սուր, քան ձեռնափայտը, իսկ նրա մարդիկ մարտի էին գնում առանց զրահ և նման էին կատաղած շների ու գայլերի, կծոտում էին վահաններ և իրենց ուժով համեմատվում էին արջերի ու ցլերի հետ։ Նրանք սպանում էին մարդկանց, և նրանց հաղթել չէր լինի ո´չ կրակով, ո´չ էլ երկաթով։  

Հռոմեացի գրող Կոռնելիոս Տակիտոսը գերմանական ցեղերի հասարակական կառուցվածքի մասին «Գերմանիա» աշխատության 31-րդ գլխում գրում է.

  Երբ նրանք հասնում էին հասուն տարիքի, նրանց թույլատրվում էր երկարացնել մազերն ու մորուքը, և միայն առաջին թշնամուն սպանելուց հետո նրանք կարող էին հարդարել դրանք ... Վախկոտներն ու մնացածն արձակած մազերով էին։ Բացի այդ, ամենահամարձակները երկաթե մատանի էին կրում, և միայն թշնամու մահն էր ազատում այն կրելուց։ Նրանց խնդիրը յուրաքանչյուր ճակատամարտի առաջն առնելն էր. նրանք միշտ կռվում էին առաջնագծում։  

Տակիտոսը հիշատակում է ռազմիկների հատուկ դասակարգ, որն անվանում է «Harier»: Այս ռազմիկները կրում էին բերսերկների բոլոր հատկանիշները (Հաֆրսֆյորդի ճակատամարտից 800 տարի առաջ).

  ... նրանք համառ ռազմիկներ են։ Նրանց բնորոշ է բնածին վայրիությունը։ Սև վահաններ, նկարազարդած մարմիններ, պայքարի համար ընտրում են մութ գիշերներ և վախ ներշնչում հակառակորդի շրջանում։ Ոչ ոք չի կարող դիմակայել նրանց անսովոր ու կարծես դժոխային տեսքին։  

Գրականության մեջ բերսերկները հաճախ հանդիպում են զույգերով. երբեմն հիշատակվում է միանգամից 12 բերսերկ։ Նրանք հաճախ հանդես են գալիս որպես հին սկանդինավյան կոնունգների թիկնապահներ։ Օրինակ, մի սագայում ասվում է, որ դանիացիների արքա Ռոլֆ Կրակին ուներ 12 բերսերկ, ովքեր իր անձնական թիկնապահներն էին։

Խաղաղ կյանքում բերսերկները, որպես կանոն, արագ մարգինալացվում էին և դառնում վտարանդի։ Իսլանդական սագաներում նրանք հանդես են գալիս որպես ավազակներ և բռնարարներ, ովքեր վտանգավոր էին հասարակության համար։

Սկանդինավիայում Քրիստոնեության ընդունումից հետո հին հեթանոսական սովորույթներն արգելվեցին, մասնավորապես դա անդրադարձավ կենդանու մորթի կրող ռազմիկներին։ Իսլանդիայում 1123 թվականին ընդունված օրենքում ասվում էր. «այն բերսերկը, ում կնկատեն գազազած, կպատժվի 3 տարի աքսորով»։ Դրանից հետո բերսերկ-մարտիկների մասին հիշատակումներն անհետ կորան։

Ագրեսիվության արմատներ

խմբագրել

Գոյություն ունի տեսություն, համաձայն որի՝ բերսերկի ագրեսիվությունը բացատրվում է մարտից առաջ հոգեմետ նյութերի ընդունումով, ինչպիսիք են ճանճասպան սունկը[2] կամ ոգելից խմիչքի մեծ քանակությունը[3]։ Այս տեսակետը համարվում է առավել տարածված, բայց նշվում են նաև այլ հնարավոր պատճառներ, ինչպիսիք են հիստերիան, էպիլեպսիան, հոգեկան հիվանդությունները և ժառանգականությունը[4]։

Իսկապես գոյություն ունեցած և առասպելական բերսերկներ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ցիցերոն, Pharsalia 1.255-256: vidimus - - cursumque furoris | Teutonici. [Furor Teutonicus- «Տևտոնական ցասում» լատինական թևավոր խոսքի մասին
  2. Howard D. Fabing. «On Going Berserk: A Neurochemical Inquiry.» Scientific Monthly. 83 [Nov. 1956] p. 232
  3. Robert Wernick. The Vikings. Alexandria VA: Time-Life Books. 1979. p. 285
  4. ↑ Peter G. Foote and David m. Wilson. The Viking Achievement. London: Sidgewick & Jackson. 1970. p. 285.
  5. Берсеркер // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.

Գրականություն

խմբագրել
  • Берсеркер // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.ռուս.՝
  • Акунов В. В. Берсерки. Воины-медведи древнего Севера. — М.: Вече, 2014. — 320 с.: ил. — Серия «History Files».
  • Либерман А. С. Германисты в атаке на берсерков // Древнейшие государства Восточной Европы — 2003. — М.: Издательская фирма «Восточная литература» РАН, 2005
  • Косарев В. А. Гнев Геракла // Классическая филология на современном этапе. Сб. научных. трудов. — М., 1996. — С. 92-100 (сопоставление мифа о бешенстве Геракла и боевого неистовства берсерков)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերսերկ» հոդվածին։