Գալլիա
Գալիա (Լատիներեն` Gallia), եղել է տարածաշրջան Արևմտյան Եվրոպայում Երկաթե դարում, որը բնակեցված է եղել կելտական ցեղերով։ Ներկայումս տարածաշրջանը մտնում է Ֆրանսիայի, Լյուքսեմբուրգի, Բելգիայի, Շվեյցարիայի և Հյուսիսային Իտալիայի մեծ մասի մեջ, ինչպես նաև Նիդերլանդների և Գերմանիայի որոշ հատվածներ Հռենոսի արևմտյան ավազանին։ Գալիայի տարածքը կազմում էր 494,169 կմ²[1]։ Համաձայն Հուլիոս Կեսարի Գալիան բաժանված էր երեք մասի` Գալիա Կելտիկա, Բելգիկա և Ակվիտանիա։ Հնէաբանները կարծում են, որ գալերը Լատինական մշակույթի կրողներն էին, ինչը սփռված էր ամբողջ Գալիայում մ. թ. ա. 5-րդից 1-ին դարերում Մ. թ. ա. 2-րդ և 1-ին դարերում Գալիան ընկնում է Հռոմեական իշխանության տակ, Գալիա Կիսալպինան գրավում են մ. թ. ա. 203 թվականին, Գալիա Նաբոնենսիսը ՝ մ. թ. ա. 123 թվականին։ Գալիայի մնացած հատվածը գրավում է Հուլիոս Կեսարը մ. թ. ա. 58-ից 51 թվականներին Գալիական պատերազմների ընթացքում։

Հռոմեացիները իշխեցին Գալիայում 5 դար, և վերջապես 486 թվականին այն գրավում են ֆրանկները։ Կելտերի ժամանակ Գալիան ուներ իր սեփական լեզուն և մշակույթը, որը արդյունքում խառնվեց հռոմեականի հետ։ Տարածաշրջանը շարունակվեց կոչվել Գալիա մինչև վաղ միջնադար, մինչև ֆրանկների կայսրության ձևավորումը։ Ներկայումս Ֆրանսիային շարունակում են Գալիա կոչել ժամանակակից հունարենով (Γαλλία) և ժամանակակից լատիներենով (նաև կոչում են Ֆրանցիա և Ֆրանկոգալիա).
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Arrowsmith Aaron։ A Grammar of Ancient Geography,: Compiled for the Use of King's College School։ 3 April 2006 (Hansard London 1832, p50)։ Վերցված է սեպտեմբերի 21, 2014
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 654)։ |