Հեփթաղներ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հեփթաղներ կամ սպիտակ հոներ, Պարսկաստանի հյուսիսարևելյան սահմաններին կից Բակտրիայում և նրանից հյուսիս ու արևելք բնակվող հոնական ցեղեր։ Հայկական աղբյուրներում հիշատակվում են նաև որպես քուշաններ։ Հաճախակի արշավանքներ էին ձեռնարկում դեպի Սասանյան Պարսկաստան։ Նրանց մայրաքաղաքն էր Բահլ քաղաքը (ներկայումս Բալխ)։ Արշավանքներ են ձեռնարկել նաև դեպի Հնդկաստան։