Սենսորային էկրան
Սենսորային էկրան — մուտքի և ելքի սարք, որը ղեկավարվում է ձեռքի կամ հատուկ գրիչի հպումով։



Պատմություն Խմբագրել
Սենսորային էկրանը ստեղծվել է ԱՄՆ-ում, որպես ծրագրավորման ուսուցման հետազոտություն։ PLATO համակարգչային համակարգը, որն ստեղծվել է 1972 թվականին, ուներ ինֆրակարմիր ճառագայթներով սենսորային էկրան, բաղկացած էր 16×16 բլոկներից։ Էկրանի համապատասխան տեղում հպում կատարելով, օգտվողն ստանում էր փոքր-ինչ սխալմունքով պատասխան։ 1971 թվականին Սեմուել Հերստը[en], (Elographics ընկերության հիմնադիրը, հետագայում Elo Touch Solutions) նախագծում էր էլոգրաֆ — գրաֆիկական պլանշետ, որն աշխատում էր չորս լարային դիմադրության սկզբունքով (Կաղապար:US patent): 1974 թ-ին նա կարողացավ էլոգրաֆիան դարձնել թափանցիկ, իսկ 1977 թվականին մշակեց հինգ լարային դիմադրության սկզբունքով աշխատող էկրան[1]։ Համագործակցելով Siemens- ի հետ, Elographics-ը նրանք կարողացան կիրառել այդ ժամանակի կինոցուցադրումների սարքերում (кинескоп): 1982 թվականին Elographics ընկերությունը համաշխարհային շուկային ներկայացրեց սենսորային էկրանով հեռուստացույց [2]։ 1983 թվականին ստեղծվեց HP-150[en] համակարգիչը, որն աշխատում էր ինֆրակարմիր ճառագայթներով սենսորային էկրանի ղեկավարումով [3]։ Այնուամենայնիվ, այդ ժամանակաշրջանում նմանատիպ էկրանները օգտագործվել են հիմնականում արդյունաբերական և բժշկական սարքավորումներում։
Ինֆրակարմիր սենսորային էկրաններ Խմբագրել
Ինֆրակարմիր սենսորային վահանակի շահագործման սկզբունքը պարզ է` հորիզոնական և ուղղահայաց ինֆրակարմիր ճառագայթներով կազմված ցանցը ընդհատվում է, երբ մոնիտորը շոշափում է որեւէ օբյեկտ։ Հսկիչը որոշում է, թե որտեղ է ազդանշանը դադարեցվել։
Առանձնահատկություններ Խմբագրել
Ինֆրակարմիր սենսորային էկրանները վախենում են աղտոտվածությունից, հետևաբար, օգտագործվում են այն սարքավորումներում, որտեղ պատկերը կարևոր է, օրինակ, էլեկտրոնային գրքերում[4]։
Տես նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Touch Screen — History of the Touch Screen Computer Interface(չաշխատող հղում)(անգլ.)
- ↑ Company history from Elographics to Elo TouchSystems, 1971 — present — Elo TouchSystems — Tyco Electronics Archived 2008-09-14 at the Wayback Machine.(անգլ.)
- ↑ HP History : 1980s Archived 2011-04-20 at the Wayback Machine.(անգլ.)
- ↑ Neonode, покойся с миром! — Компьютерра-Онлайн
Արտաքին հղումներ Խմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սենսորային էկրան կատեգորիայում։ |