Պալադին
Պալադին (լատին․՝ palātīnus)՝ հռոմեական և բյուզանդական արքունիքում բարձրագույն պալատական, զինվորական և քաղաքացիական պաշտոնների անվանումը բնութագրվում է որպես վերին դասի ասպետ` մոլեռանդորեն նվիրված որևէ գաղափարի կամ որևէ անձի։
Դասական կերպարը
խմբագրելՄիջնադարյան արևմտաեվրոպական գրականության մեջ պալադիններ էին անվանում ֆրանկների կայսր Կառլոս Մեծի և կելտերի առասպելական առաջնորդ Արթուր Արքայի կողմնակիցներին։ «Կլոր Սեղանի» շուրջ հավաքվող բոլոր ասպետները կոչվում էին պալադիններ։
Կառլոս Մեծի հայտնի պալադիններից են՝
- Ժերին,
- Այվեն, Իվեյնոմ, Օվեյն, Իվեյն Մեծ, Ուվեյն, նաև հայտնի «Առյուծի Ասպետ» մականունով,
- Գերայնտ, հնարավոր է Ժերին,
- Օբրի դե Գատինե, Օռլեանի կոմս,
- Ռոլանդ։
Արթուր Արքայի հայտնի առասպելական պալադիններից են՝
Բացի այդ, հաճախ ցուցակի մեջ ներառում են ևս երեք պալադինների՝ Պարսիֆալ, Էրեկ, Գարետ։
«Ֆենտեզի» կերպարը
խմբագրելՖենտեզի ժանրում այս բառը ձեռք է բերել մի քանի լրացուցիչ նշանակություններ։
Տարբերակումը ասպետից
խմբագրելՈրպես կանոն պալադինը թագավորական արյուն ունի։ Նրա զենքը ու զրահը սովորաբար արտասովոր տեսք ունեն, ավելի որակով են պատրաստված, ունեն տարբեր նախշեր, նշանագրեր և ռունագրեր։
Պալադինը համակարգչային և սեղանի խաղերում
խմբագրելՀամակարգչային և սեղանի խաղերում պալադին են անվանում աստծո կողմից շնորհված կախարդական կարողություններով օժտված ասպետներին, որոնք չունեն վասալներ, որպես կանոն, հետևում են բարի գաղափարներին և պայքարում են «Խավարի» ուժերի դեմ։
Պալադինը կարող է շնորհազրկվել։ Եթե նա պատվի ու խղճի հասկացություններին հակասող արարք կատարի, դավաճանի իր աստծուն և այլն, ապա կկորցնի իր կախարդական կարողությունները՝ դառնալով հասարակ մարտիկ սրով ու զրահով։ Շնորհազրկված պալադինը կարող է քավել իր մեղքը՝ կատարելով ինչ-որ հատուկ հերոսական արարք։
Պալադինը ֆենտեզիում
խմբագրելՉնայած ֆենտեզիի սիրահարների տևական հավատքին՝ գրողներն են առավել համապատասխան փորձագետներն այս հարցում՝ գերազանց իմանալով, որ պալադին դառնալ կառող է ամեն ոք՝ ի նկատի ունենալով «մեկին կամ մի բանի անսահման հացատարիմ էակ» սահմանումը։ Այսպես, եթե պալադինը նվիրված է «Լույսին», կամ նրա աստվածը կամ նվիրվածության օբյեկտը «Լույս» են քարոզում, ապա նրան «լուսավոր» են անվանում։ Իսկ եթե նա նվիրված է «Խավարին» կամ խավարի որևէ աստծու կամ օգյեկտի, ընդունված է անվանել «մութ»։
Ընդուված է, որ պալադինը աստվածների (կամ Աստծո) սիրելին է։ Նրանք սիրում են պալադինին և նրա աղոթքներին հատուկ ուշադրություն են դարձնում։ Անմնացորդ հավատացող պալադինը ընդունակ է աղոթքի միջոցով ստանալ իր աստվածության օգնությունը և միշտ զգում է Աստծո ձեռքն իր ուսին։
Զրահատեխնիկա
խմբագրել«Պալադին» է անվանվել ամերիկյան М109 ԻՀԿ-ի (ինքնագնաց հրետանային կայանք) մոդիֆիկացիան (M109A6 «Paladin»)։
Ծանոթություն
խմբագրելԸնթերցե՛ք «paladin» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |