Medieval II: Total War-ը (թարգմանաբար՝ Միջնադար 2. համընդհանուր պատերազմ) Creative Assembly ընկերության կողմից 2006 թ. թողարկած համակարգչային խաղ է, 2002 թ. թողարկած Medieval: Total War-ի շարունակությունն է, Total War սերիայի չորրորդ խաղը։ Խաղում, ինչպես ամբողջ սերիայում, գլոբալ քայլափոխային ռազմավարությունը (ստրատեգիան) համատեղված է իրական ժամանակում մարտավարական (տակտիկական) մարտերի հետ։

Medieval II: Total War
Изображение логотипа
ՄշակողThe Creative Assembly
ՀրատարակիչSega
ԴիստրիբյուտորSteam և Humble Store[1]
Միջերեսի լեզուանգլերեն
ԿոմպոզիտորՋեֆ վան Դիկ
Սերիայի մասTotal War
ՆախորդRome: Total War և Medieval: Total War
ՀաջորդEmpire: Total War
ՎայրԵվրոպա
Թողարկման թվականնոյեմբերի 11, 2006
ՊլատֆորմներWindows, մաքՕՍ[2] և Լինուքս[2]
Վերջին տարբերակ1.5
Ժանրմարտավարություն իրական ժամանակում և քայլափոխային ռազմավարություն
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ[2] և բազմակառավարելի խաղ
PEGIPEGI 16
USKUSK 12
ESRBESRB T
Կրիչթվային բաշխում
Կառավարումստեղնաշար
🌐totalwar.com

Խաղի իրադարձությունները ծավալվում են 1080-ից մինչև 1530 թվականների միջև ժամանակահատվածում։ Ինչպես առաջին խաղում, Medieval II: Total War-ի հիմնական գործողությունները տեղի են ունենում միջնադարյան Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում։ Սակայն, ի տարբերություն նախորդի, խաղի իրադարձությունները անցնում են «Նոր Աշխարհի» հայտնագործման դարաշրջան, որից հետո քարտեզի վրա բացվում է Կենտրոնական Ամերիկան ացտեկների կայսրությամբ։

Խմբակցությունները խմբագրել

Խաղում կան 21 խմբակցություններ (ֆրակցիաներ), որոնցից 17-ը կամպանիայում խաղացվող են, չնայած հենց սկզբից խաղացվող են ընդամենը հինգ խմբակցություններ։

  • Անգլիայի թագավորություն. բնորոշվում է խաղում լավագույն նետաձիգներով (երկար նետերով նետաձիգներ, շերվուդյան նետաձիգներ) և ուժեղ ծանր հետևակով, սակայն հեծելազորի սակավ բազմազանությամբ. դժվարության մակարդակը՝ միջին։
  • Ֆրանսիայի թագավորություն. աչքի է ընկնում ժանդարմներով և ծանր հեծելազորի այլ տիպերով, ուժեղ մասնագիտացված զորքերով, սակայն ցածր արդյունավետությամբ վաղ շրջանի հետևակով. դժվարության մակարդակը՝ միջին։
  • Սրբազան Հռոմեական կայսրություն. բնորոշվում է բոլոր չափանիշներով ուժեղ զորքերով, սակայն չկան ուշ շրջանի ուժեղ զորքեր (բացի ռեյտարներից). դժվարության մակարդակը՝ միջին։
  • Վենետիկյան հանրապետություն. բնորոշվում է գերազանց հետևակով (վենետիկյան ծանր հետևակ) և աշխարհազորով, բայց թույլ հեծելազորով. դժվարության մակարդակը՝ միջին։
  • Իսպանիա. բնորոշվում է ի սկզբանե ուժեղ հեծելազորով (Սանտյագոյի միաբանության ասպետներ) և ուշ շրջանի լավ տեխնոլոգիաներով, ունի մասնագիտացված զորքեր. դժվարության մակարդակը՝ միջին։

Մյուս խմբակցությունները կարելի է խաղացվող դարձնել՝ կամպանիայում հաղթելով նրանցից յուրաքանչյուրին (կամպանիան հաղթել անհրաժեշտ չէ)։ Մնացած բոլորին միանգամից կարելի է խաղացվող դարձնել՝ հաղթելով կամպանիան (կարճը կամ երկարը)` նախապես խաղալով սկզբնական հինգ խմբակցություններից մեկի կողմից։ Բացի այդ, խմբակցությունները կարելի է «բացել»` խմբագրելով համապատասխան տեքստային ֆայլը, ինչպես Rome: Total War-ում։

  • Արևելյան Հռոմեական կայսրություն (Բյուզանդիա). բնորոշվում է վաղ շրջանի գերազանց զորքերով (վարյագյան գվարդիա), բայց զրկված է ուշ շրջանի զորքերի շատ տիպերից և վառոդային տեխնոլոգիաներից. ունի լավ ռազմավարական տեղադրություն. դժվարության մակարդակը` դժվար։
  • Դանիայի թագավորություն. աչքի է ընկնում վիկինգական զորքերով (վիկինգներ-ռեյդերներ, հետիոտն հուսկարլներ). հետևակը հիմնականում տապարներ է օգտագործում նիզակների և սրերի փոխարեն, ինչը նրան ավելի արդյունավետ է դարձնում զրահի դեմ, սակայն պակաս արդյունավետ հեծելազորի դեմ. բնորոշվում է միջակ հեծելազորով. դժվարության մակարդակը՝ դժվար։
  • Եգիպտոս. ներկայացնում է Ֆաթիմիդյան և նրան հաջորդող դինաստիաները. բնորոշվում է գերազանց հեծելազորով (մամլուքներ), բայց թույլ հետևակով. դժվարության մակարդակը՝ միջին։
  • Հունգարիայի թագավորություն. բնորոշվում է գերազանց հեծելազորով, սակայն ցածր արդյունավետությամբ բազային հետևակով. կարող է ստեղծել մարդասպանների դաշտային ջոկատներ՝ կառուցելով մարդասպանների համքարության շինությունը. դժվարության մակարդակը՝ դժվար։
  • Միլանի թագավորություն (Ճենովայի հետ). բնորոշվում է ուժեղ իտալական միլիցիայով և արբալետավորներով (ճենովական արվալատավորներ), ուշ շրջանի գերազանց տեխնոլոգիաներով, սակայն վառոդային հրետանու սակավ բազմազանությամբ. դժվարության մակարդակը՝ դժվար։
  • Մավրիտանիա. ներկայացնում է Ալմորավյան դինաստիան. աչքի ընկնում ուղտավոր հեծելազորի և նիզակավորների լավ համակցությամբ. բնորոշվում է ուշ շրջանի զորքերի փոքր քանակով, որոնք սակայն բնորոշվում են բարձր արդյունավետությամբ (ուղտավոր նետաձիգներ). դժվարության մակարդակը՝ հեշտ։
  • Լեհաստան. բնորոշվում է գերազանց հեծելազորով (հուսարներ և լեհ արքունականներ), բայց թույլ հետևակով. դժվարության մակարդակը՝ դժվար։
  • Պորտուգալիա. բնորոշվում է ուշ շրջանի գերազանց տեխնոլոգիաներով, լավ հեծելազորով և խաղում լավագույն նավատորմով. մի շարք զորքեր (արքեբուզիրներ և խինետներ) հանդիսանում են ստանդարտ ձևերի ուժեղացրած տարբերակները. դժվարության մակարդակը՝ հեշտ։
  • Ռուսիա. բնորոշվում է ուժեղ կազակական զորքերով (հեծելազոր և հրացանակիրներ), բայց վաղ շրջանի թույլ հետեևակով. դժվարության մակարդակը՝ միջին։
  • Շոտլանդիայի թագավորություն. բնորոշվում է խաղում լավագույն նիզակակիրներով և պիկիներներով, բայց թույլ հեծելազորով. հրետանուց բացի չունի վառոդային այլ տեխնոլոգիաներ. դժվարության մակարդակը՝ դժվար։
  • Սիցիլիայի թագավորություն. բնորոշվում է զորքերի համակցությամբ, որը ներառում է մուսուլման նետաձիգներ, իտալական աշխարհազորայիններ, նորմանդական ասպետներ. ունի թույլ հեծելազոր. դժվարության մակարդակը՝ դժվար։
  • Թուրքեր. ներկայացնում են վաղ շրջանում սելջուկների դինաստիան, ուշ շրջանում՝ Օսմանյան կայսրությունը. հրանոթի հայտնագործումից հետո ունենում են խաղում ամենաուժեղ հրետանին. բնորոշվում են ուժեղ հետևակով (ենիչերներ) և հեռահար զորքերով, սակայն թույլ զրահով. դժվարության մակարդակը՝ միջին։

Հռոմի Պապի տիրույթները կարևոր նշանակություն ունեն կաթոլիկ քրիստոնյաների աշխարհում, սակայն խմբակցության կողմից խաղալը առանց մի շարք ֆայլերի խմբագրման հնարավոր չէ։ Բացի այդ մի քանի համակարգչային խմբակցություններ հայտնվում են կամպանիայի ընթացքում, բայց նրանցով կարելի է խաղալ պատմական կամ բազմամասնակցային (multiplayer) ճակատամարտերում, կամ էլ խմբագրելով խաղի որոշ ֆայլեր։

  • Ացտեկների կայսրություն. չունի զենքերի և զրահի տեխնոլոգիաներ, բացակայում է հեծելազորը. բնորոշվում է ուժեղ և էժան զորքերով. որոշ զորքերը վախեցնում են թշնամուն. կամպանիայում հասանելի չէ։
  • Մոնղոլական կայսրություն (Ոսկե հորդա). բնորոշվում է խաղում ուժեղագույն հեծելազորով, սակայն թույլ հետևակով. կամպանիայում հասանելի չէ։
  • Թեմուրյաններ. աչքի են ընկնում խաղում ամենաուժեղ առանձին զորքերով (ռազմական փղեր, փղային հրետանի, հրեշային ռմբակոծիչներ, հրթիռներ). բնորոշվում են սակավ հետևակով. կամպանիայում հասանելի չեն։
  • Պապական մարզ. բնորոշվում է ուժեղ աշխարհազորով, սակայն սարսափելի շարժունությամբ, արժեքավոր հեծելազորի սակավությամբ. կամպանիայում հասանելի չէ։

«Ապստամբները» նույնպես խմբակցություն են ներկայացնում՝ ներկայացնելով տարածքները, որոնք չեն ղեկավարվում որևէ այլ խմբակցության կողմից։ Նրանք նաև տեղաշարժվում են քարտեզի վրա՝ խանգարելով առևտրին և դարանակալելով օտար բանակներին։ Նրանք կարող են նաև տիրել քաղաքին, եթե ժողովրդին դուր չի գալիս ղեկավարությունը, կամ երկրի ամբողջ դինաստիան մահանում է (խմբակցության վախճան), բայց մնում են քաղաքներ կամ ամրոցներ տեղական ղեկավարների ձեռքին։

Բացի այդ, Հասթինգսի ճակատամարտը նկարագրող պատմական սցենարիայում և Անգլիայի նորմանդական նվաճմանը նվիրված ուսուցողական կամպանիայում հայտնվում են նորմանները և սաքսերը։

Առանձնահատկությունները խմբագրել

Medieval II: Total War-ը սերիայի նախորդ խաղից՝ Rome: Total War-ից տարբերվում է մի շարք խաղային բաղկացուցիչներով։ Զորքերի և զորատեսակների վարձման և վարժեցման նոր համակարգ է կիրառված, որի հետևանքով նույնիսկ անսահմանափակ ֆինանսական ռեսուրսների առկայության դեպքում սահմանափակված է զորքերի վարժեցման հնարավորության հաճախությունը։ Զորատեսակների ավելի մեծ թվից բացի, Medieval II: Total War-ը բնորոշվում է նաև նոր տիպի գործակալներով և կառույցներով։

Նորամուծություն է քարտեզի մասշտաբների մեծացումը, ինչը դրսևորվում է «Նոր Աշխարհի» հայտնագործմամբ։

Խաղում դերակատարություն ունի խմբակցությունների դավանանքը, որը ներկայացված է հինգ խմբերով՝ կաթոլիկ քրիստոնյաներ, ուղղափառ քրիստոնյաներ, մուսուլմաններ, հեթանոսներ, հերետիկոսներ (հատուկ է միայն ապստամբներին)։ Բացի այդ, կամպանիայի ընթացքում մի քանի անգամ կարող են տեղի ունենալ այնպիսի պատմական իրադարձություններ, ինչպիսիք են խաչակրաց արշավանքները և ջիհադը։

Լրացումները (ադդոնները) խմբագրել

Medieval II: Total War-ի համար թողարկվել է մեկ պաշտոնական ադդոն՝ Medieval II: Total War: Kingdoms` բաղկացած իրարից անկախ 4 կամպանիաներից։

Մոդիֆիկացիաները (մոդերը) խմբագրել

Քանի որ խաղը ծրագրավորողները օգտագործողներին թողել են խաղի ֆայլերը փոփոխելու հնարավորությունը, Medieval II: Total War-ի մոդիֆիկացիաների (մոդերի) զգալի քանակություն է լույս տեսել։ Մոդերում, համամատած բնօրինակի հետ, բարելավված է ոչ միայն գրաֆիկական մասը, այլև համակարգչային հակառակորդի գործողությունները մարտադաշտում։ Իրականացված են նաև մի քանի թեմատիկ ծրագրեր, որոնցում ամբողջությամբ փոփոխված են հաշվեկշիռը և խաղային պրոցեսը։ Խաղի երկրպագուների հսկայական հետաքրքրությունը մոդիֆիկացիաների նկատմամբ խթան է հանդիսանում Total War ամբողջ սերիայի զարգացման համար։

Ցանցային խաղը խմբագրել

Ցանցային հակամարտությունները տեղի են ունենում GameSpy-ի պաշտոնական սերվերում։ Մեկ ճակատամարտում միաժամանակ կարող են մասնակցել մինչև ութ մասնակիցներ (չորսը չորսի դիմաց)։ Ցանցով խաղի համար անհրաժեշտ է գրանցվել gamespyid.com կայքում և ունենալ խաղի նույն տարբերակը (վերսիան), ինչ որ հակառակորդները։ Kingdoms ադդոնի համար (ինչպես նաև մի շարք մոդերում) նախատեսված է քայլափոխային ցանցային խաղը կամպանիայում (հոթ-սիթ)։

Վրիպակները և պատմական անհամապատասխանությունները խմբագրել

  • Խաղը սկիզբ է առնում 1080 թվականով, սակայն քարտեզի վրա արդեն առկա է Մոսկվա քաղաքը։
  • Խաչակրաց արշավանք հայտարարելու ժամանակ ցուցադրվում է տեսանյութ և հաղորդվում է, որ հայտարարված է արշավանք դեպի Սուրբ Երկիր, որպեսզի ազատագրվի Սուրբ Գերեզմանը։ Այսուհանդերձ հաշվի չի առնվում, թե հենց ուր և ում դեմ է հայտարարված արշավանքը։
  • Անունները, որոնք ընդունում է յուրաքանչյուր նոր ձեռնադրված Հռոմի Պապը, ունեն բավականին անորոշ ծագում. ըստ երևույթին դա ընդամենը ծրագրավորողների երևակայության պտուղն է։
  • Երբ էկրանին հայտնվում է «հարսանիք» իրադարձությունը, ցուցադրվում է պսակադրության պատկերը գոթական տաճարում, ընդ որում անկախ այն բանից, թե հարսանիքը կաթոլիկ տերությունում է, թե ուղղափառ։
  • Կամպանիայի սկզբում՝ 1080 թ., Կրետե կղզին պատկանում է Վենետիկին, սակայն իրականում այդ ժամանակ եղել է Բյուզանդիայի տարածք։
  • Նմանապես կամպանիայի հենց սկզբում Տոլեդոն պատկանում է իսպանացիներին, սակայն քաղաքը Ալֆոնսո VI-ի կողմից նվաճվել է 5 տարի անց միայն (1085 թ. մայիսի 25-ին)։
  • Քարտեզի վրա առկա է Ռիբինսկի ջրամբարը, որի շինարարությունը սկսվել է միան 1935 թ.:
  • Բազմաթիվ անհամապատասխանություններ և անճշտություններ կան զինվորների համազգեստում, հատկապես ուշ շրջանի համար։
  • Անգլիական դրոշը պատկերված է երեք առյուծներով, ինչը պատմականորեն ճիշտ չէ։ Վիլհելմ նվաճողի զինանշանը, որը Անգլիայի դրոշը դարձավ, զարդարված էր ընդամենը երկու առյուծներով։ Երրորդ առյուծը հայտնվել է միայն Ռիչարդ Առյուծասիրտի կառավարման ժամանակներում։

Համակարգային պահանջները խմբագրել

Նվազագույն պահանջները

  • Պրոցեսոր՝ 1.5 GHz Pentium 4® կամ AMD® Athlon 64
  • Հիշողություն՝ 512 MB
  • Տեսաքարտ՝ 128 MB
  • Դիսկային տարածություն՝ 7.2 GB

Խորհուրդ տրվող պահանջները

  • Պրոցեսոր՝ 2.4 GHz Pentium 4® կամ AMD® Athlon 64
  • Հիշողություն՝ 1024 MB
  • Տեսաքարտ՝ 512 MB
  • Դիսկային տարածություն՝ 7.2 GB

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Humble Store
  2. 2,0 2,1 2,2 Steam — 2003.

Արտաքին հղումներ խմբագրել