Լողափնյա ֆուտբոլ (անգլ.՝ beach soccer), սպորտի տարատեսակ, ստեղծված ավանդական ֆուտբոլի կանոնների հիմքում։ Մրցույթները անկացվում են ավազե լողափներում, ընդ որում մեծ նշանակություն ունի գնդակին տիրապետելու տեխնիկան, կպչուն մակերևույթի վրա տեղաշարժման արագությունը։ Կանոնները ունիֆիկացնելու առաջին փորձերը ձեռնարկվել են 1992 թվականին Լողափնյա ֆուտբոլ միջազգային կազմակերպության կողմից։ ԼՖՄԿ սկսել է անցկացնել առաջնություններ իր անվան տակ։

Լողափնյա ֆուտբոլ
Տեսակլողափնյա սպորտաձևեր և ֆուտբոլ
ՄարմինՖԻՖԱ
 Beach soccer Վիքիպահեստում

Փափուկ և սորուն ավազը ստիպում է խաղացողներին շատ փորձեր անել, օգտագործել գեղեցիկ տեխնիկական շարժումներ (օրինակ, ընկնելով հարված կատարել`«մկրատաձև» կամ «կարիճ» հարվածներ)։ Դաշտի հարմարավետ չափսերը (28×37 մ) թույլ են տալիս խաղացողներին կատարել հարվածներ յուրաքանչյուր տեղից, նույնիսկ ուղիղ հարվածով սեփական դարպասից։ Խաղի ընթացքում կարելի է տեսնել 60-ից ավելի հարվածներ մրցակիցների դարպասներին (համեմատության համար, մեծ ֆուտբոլում քսանական հարված երկու թիմերի դարպասներին համարվում է լավ ցուցանիշ)։ Գոլերը միջինում լինում են երեքից չորս րոպեի ընթացքում անընդհատ, իսկ միջին արդյունաբերությունը խաղի ընթացքում կազմում է 11 խփած գոլ (ավանդական ֆուտբոլում վերջին տարիներին սովորականը երկուսուկես գոլն է)։

Պատմություն

խմբագրել

Հիմնադրում

խմբագրել

Լողափնյա ֆուտբոլ (beasal կամ futebol de areia) սկսել են խաղալ Բրազիլիայում, հիմնականում Ռիո դե Ժանեյրոյում։ 1950 թվականին անցկացվեց առաջին պաշտոնական առաջնությունը, որը ձևավորվեց մի քանի մրցությունների միավորումից, որոնք անցկացվում էին 1940 թվականից[1]։ Մեծ ժողովրդականություն ձեռք բերելուց հետո մարզաձևը աճեց միջազգային մակարդակի։ Մի քանի աշխարհահռչակ ֆուտբոլիսների մասնակցությունը, ինչպիսիք են ֆրանսիացի Էրիկ Կանտոնան, լեգենդար իսպանացի հարձակվողներ Միտչեըլ և Ժուլիո Սալինասը և բրազիլացի Ռոմարիոն, Ժունիորը և Զիկոն, օգնեց մեծ ճանաչում ստանալ լողափնյա ֆուտբոլին աշխարհի ավելի քան 170 երկրներում։

Լողափնյա ֆուտբոլ խաղացել են ամբողջ աշխարհում բազում տարիներ և տարբեր ձևաչափերով։ 1992 թվականին գրանցվեցին խաղի միասնական կանոններ։ 1993 թվականին անցկացվեց առաջին միջազգային մրցությունը Մայամի լողափում, որտեղ հանդես եկան ԱՄՆ-ի, Բրազիլիայի, Արգենտինայի և Իտալիայի հավաքականները։

Խաղի կանոններ

խմբագրել
  • Յուրաքանչյուր թիմ կազմված է հինգ խաղացողից (չորսը խաղացողներ և մեկ դարպասապահ)
  • Թիմը կարող է կատարել անսահմանափակ փախարինումներ ողջ խաղի ընթացքում (պահեստայինների նստարանին լինում են երեքից հինգ պահեստային խաղացող)
  • Խաղը կազմված է երեք մասից (յուրաքանչյուրը տասներկու րոպե)
  • Երեք մասերի ընդմիջումը մասերի միջև տևում է 3 րոպե
  • Լողափնյա ֆոտբոլում չկան ոչ-ոքիներ։ Հիմնական ժամանակից հետո տրվում է հավելյալ 3 րոպե «Ոսկե գոլ», եթե ոչ մի կողմը չի խփում սկսվում են տուգանային հարվածները, որոնք համեմատած ավանդական ֆուտբոլի հետ, առաջին հենց հարվածներից գնում է այսպես կոչված «ակնթարթային մահվան կանոնին»
  • Դաշտում խաղը սպասարկում են երկու մրցավարներ` ժամապահ մրցավարը և պահեստային մրցավարը
  • Ամեն նկատողությունը բերում է տուգանային հարվածին, ընդ որում անհրաժեշտ է հարված հասցնել մրցակցի դարպասին
  • Տուգանային հարված հասցնում է այն խաղացողը, որի նկատմամբ կանոնների խախտում է գրանցվել։ Եթե տվյալ խաղացողը ստացել է վնասվածք, ապա նա հեռացվում է դաշտից և տուգանային հարվածը կատարում է ցանկացած ուրիշ խաղացող։

Այլ կանոններ

խմբագրել
  • Ֆուտբոլիստները խաղում են ոտաբոբիկ
  • Չի կարելի խանգարել մկրատ անող ֆուտբոլիստին։ Եթե խախտումը կատարված է մրցակցի տարածքում, ապա մրցավարները ապահովում են «միջանցք» հարվածի համար։ Իսկ եթե խախտումը կատարված է սեփական դաշտի կեսում, ապա բոլոր խաղացողները հետ են գնում գնդակի գծից
  • 2014 թվականի հունիսին BSWW (Լողափնյա ֆուտբոլի միջազգային կազմակերպություն) փոփոխություններ է մտցրել լողափնյա ֆուտբոլի կանոններում[2]։ Գնդակը տուգանային հրապարակում դարպասապահի մոտ մնալու ժամանակահատվածը հինգ վայրկյանից կրճատվել է չորսի։ Եվ դարպասապահը, գնդակով դաշտից դուրս գալով, չի կարող վերադառնալ և գնդակը ձեռքով վերցնել։

Միջազգային մրցաշար

խմբագրել

Մինչև 2005 թվականը անցկացվել են ոչ պաշտոնական միջազգային մրցաշարեր ՝ Մունդիալիտո։ Մեծ առավելություն ուներ Բրազիլիայի հավաքականը, որը հաղթել էր 9 մրցաշարեր։ Միայն մեկ անգամ նրանց գերակայությունը խախտել է Պորտուգալիան։ 2005 թվականից Ռիո դե Ժանեիրոյում Կոպակաբանայի լողափին կազմակերպվել են պաշտոնական մրցաշարեր ՖԻՖԱ-ի ղեկավարությամբ։ Առաջին չեմպիոնը դարձավ Ֆրանսիայի հավաքականը, բայց արդեն մեկ տարուց մրցաշարը հաղթեցին Բրազիլացիները և վերադարձրին առավելությունը։ Սակայն 2011 թվականին Բրազիլացիները այնուամենայնիվ եզրափակչում պարտվեցին ռուսներին 12:8 հաշվով և Ռուսաստանը իր պատմության մեջ առաջին անգամ հաղթեց միջազգային մրցաշարը։ 2013 Թվականին Ռուսաստանը դարձավ կրկնակի չեմպիոն և Բրազիլիայից հետո երկրորդ տիտղոսավոր թիմը։

Լողափնյա ֆուտբոլի հիմնական մրցաշարեր

խմբագրել

Միջազգային

խմբագրել
 
խաղ Լողափնյա ֆուտբոլի միջազգային մրցաշարը 2006

Կոնֆեդերացիա

խմբագրել

Ֆուտբոլի ասիական կոնֆեդերացիա։

Կաֆ։

Հյուսիսային, կենտրոնական ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների ֆուտբոլի կոնֆեդերացիա։

Հարավ-ամերիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիա։

Օվկիանիայի ֆուտբոլի կոնֆեդերացիա։

ՈւԵՖԱ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Projeto de Lei 2102/2016 - Clause 2102/2016». Câmara do Rio de Janeiro.
  2. «BSWW внесла изменения в правила пляжного футбола». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լողափնյա ֆուտբոլ» հոդվածին։