Ժյուլ Ռիմե
Ժյուլ Ռիմե (ֆր.՝ Jules Rimet, հոկտեմբերի 14, 1873[1], Թյոլե, Ֆրանշ-Կոնտե - հոկտեմբերի 16, 1956[2], Սյուրեն), ֆրանսիական և համաշխարհային ֆուտբոլային շարժման ականավոր գործիչ։
Ժյուլ Ռիմե Jules Rimet | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1873[1] |
Ծննդավայր | Թյոլե, Ֆրանշ-Կոնտե |
Մահացել է | հոկտեմբերի 16, 1956[2] (83 տարեկան) |
Մահվան վայր | Սյուրեն |
Գերեզման | Բանյոյի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | ՖԻՖԱ-ի նախագահ |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն![]() | |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ժյուլ Ռիմեն ծնվել է 1873 թվականին՝ արևելյան Ֆրանսիայում։ Հայրը եղել է նպարավաճառ և ընտանիքի հետ Փարիզ է տեղափոխվել 1884 թվականին, երբ Ժյուլը 11 տարեկան էր։ Ժյուլը դառնում է իրավաբան և 1897 թվականին հիմնում է «Red Star» սպորտային ակումբը, որը ըստ Ժյուլի իդեալի ոչ մի դասային խտրականություն չի դնում իր անդամների միջև։
1904 թվականին ներգրավվում է Միջազգային ֆուտբոլի ֆեդերացիաների միություն (ՖԻՖԱ)։ 1919-1946 թվականներին եղել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, 1921-1954 թվականներին՝ ՖԻՖԱ-ի նախագահ, այնուհետև պատվավոր նախագահ։ Աշխարհի առաջնությունների կազմակերպման ու անցկացման նախաձեռնողներից մեկն է։ Այդ մրցումներում խաղարկվող գավաթը մինչև 1970 թվականը կրել է նրա անունը՝ «Ժյուլ Ռիմեի գավաթ»։
Մահացել է 1956 թվականին՝ ծննդյան 83 ամյակից երկու օր հետո[4][5]։
Տես նաևԽմբագրել
ՊատկերասրահԽմբագրել
- 1772 Soccer 20.jpg
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 GeneaStar
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ http://www.ordens.presidencia.pt/?idc=154
- ↑ Ֆուտբոլի հանրագիտարան, Երևան, 2005
- ↑ «Jules Rimet: The man who kicked off the World Cup»։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-09-ին։ Վերցված է 2015-02-05