Ջաննի Ինֆանտինո
Ջաննի Ինֆանտինո (իտալերեն՝ Gianni Infantino, մարտի 23, 1970[1][2][3][…], Բրիգ Գլիս, Վալե[1]), շվեյցարացի մարզական ֆունկցիոներ, ՖԻՖԱ-ի 9-րդ նախագահը 2016 թվականի փետրվարի 26-ից։ Մասնագիտությամբ իրավաբան է։
Ջաննի Ինֆանտինո | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 23, 1970[1][2][3][…] (53 տարեկան) |
Ծննդավայր | Բրիգ Գլիս, Վալե[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մայրենի լեզու | շվեյցարական գերմաներեն[1], իտալերեն[1] և ֆրանսերեն[1] |
Կրթություն | Ֆրիբուրգի համալսարան[1] և Նյոշատելի համալսարան |
Մասնագիտություն | sports official |
Զբաղեցրած պաշտոններ | ՖԻՖԱ-ի նախագահ և ՈՒԵՖԱ գլխավոր քարտուղար |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Միջազգային օլիմպիական կոմիտե |
Ստորագրություն![]() | |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ջաննի Ինֆանտինոն ծնվել է Շվեյցարիայում, ունի իտալական ծագում։ Ունի փաստաբանի դիպլոմ, տիրապետում է մի քանի լեզուների, ամուսնացած է, ունի երեք երեխա։
Մինչև ՈՒԵՖԱ տեղափոխվելն աշխատել է Նևշատելի համալսարանին կից Սպորտի ուսումնասիրության միջազգային կենտրոնի (CIES) գլխավոր քարտուղար, իսկ ավելի վաղ զբաղեցրել է խորհրդականի պաշտոն ֆուտբոլային տարբեր կազմակերպություններում, այդ թվում՝ Իտալիայի, Իսպանիայի և Շվեյցարիայի պրոֆեսիոնալ լիգաներում։
Եվրոպական ֆուտբոլային միությունում Ինֆանտինոն աշխատում է 2000 թվականի օգոստոսից։ Նրա իրավասության մեջ մտնում էին պրոֆեսիոնալ ֆուտբոլի իրավաբանական և կոմերցիոն խնդիրները։ 2009 թվականի հոկտեմբերի 1-ից և մինչև ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում ընտրվելը զբաղեցրել է ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Ավելի վաղ նա եղել է ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ և իրավական հարցերով վարչության նախագահը (2007-2009), ՈՒԵՖԱ-ի կարգադրիչ-տնօրենի պաշտոնակատար (2007 թվականի փետրվար-մայիս), ՈՒԵՖԱ-ի իրավագիտության և լիցենզավորման բաժնի ղեկավար (2004-2007 թվականներ)։
2016 թվականի փետրվարի 26-ին ընտրվել է ՖԻՖԱ-ի նախագահ՝ քվեարկության երկրորդ փուլում հավաքելով 115 ձայն 207 հնարավորից[8]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Gianni Infantino / FIFA — 2016.
- ↑ 2,0 2,1 http://duckduckgo.com/1/c/Swiss_businesspeople
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 Gianni Infantino nuovo presidente della Fifa (իտալ.) — 2016.
- ↑ http://www.theguardian.com/football/2009/sep/15/david-taylor-uefa-marketing-gianni-infantino
- ↑ http://www.mirror.co.uk/sport/football/news/champions-league-draw-full-reaction-2236110
- ↑ https://www.sport1.de/news/internationaler-fussball/2019/05/wladimir-putin-zeichnet-fifa-boss-gianni-infantino-mit-freundschaftsorden-aus
- ↑ «Gianni Infantino elected FIFA President»։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-30-ին։ Վերցված է 2016-02-26