Ֆուտբոլի ազգային թանգարան

Ֆուտբոլի ազգային թանգարան (անգլ.՝ National Football Museum), թանգարան, որը ստեղծվել է ֆուտբոլի հիշարժան ցուցանմուշների կարևոր հավաքածուների շարքի պահպանման և ցուցադրման համար։

Ֆուտբոլի ազգային թանգարան
Urbis Olympics.jpg
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունUrbis?
ՎայրՄանչեսթեր
Հիմնադրված էփետրվար 2001
Կայքnationalfootballmuseum.com

ՊատմությունԽմբագրել

Թանգարանը հիմնադրվել է 2001 թվականին Քևին Մուրի կողմից։ Ի սկզբանե թանգարանը գտնվել է Լանքաշիրի Պրեստոն քաղաքում՝ «Դիպդեյլ»-ի հարևանությամբ։ Դա հետաքրքիր է, քանի որ «Դիպդեյլն» աշխարհի ամենահին ֆուտբոլային մարզադաշտն է, որն անընդհատ օգտագործվում է[1]։ Թանգարանի նախագահը ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթակիր Բոբի Չարլթոնն է։

2003 թվականին թանգարանը և Կենտրոնական Լանքաշիրի համալսարանը ստեղծել են Ֆուտբոլի միջազգային ինստիտուտ՝ ֆուտբոլի պատմական, սոցիալական և մշակութային ասպեկտների հետազոտություն անցկացնելու համար[2]։

  Ֆուտբոլի ազգային թանգարանը արժանի է իմ հիացմունքին որպես ֆուտբոլիստ և ՖԻՖԱ-ի նախագահ, գերազանց ռեալիզացում, իսկական մարգարիտ։  


  Ամեն անգամ, երբ այցելում եմ թանգարան, ես լցվում եմ մեծ աշխատանքի տպավորությամբ, դա տեղի է ունենում մեր ֆուտբոլային կյանքի հարուստ պատմության արդյունքում  


Tourism Awards տուրիստական գործակալության նախաձեռնությամբ 2005 թվականին թանգարանը ստացել է «Տարվա տեսարժան վայր» տիտղոսը[4]։

2008 թվականի դեկտեմբերին Անգլիայի ֆուտբոլային լիգայի նախագահ Բրայան Մովինին կոնֆլիկտ է հրահրել՝ հայտարարելով, որ թանգարանը պետք է Պրեստոնից տեղափոխվի Ուեմբլի մարզադաշտ, որպեսզի գրավի ավելի շատ այցելուների[5]։ Հիմնադիր Քևին Մուրը պատասխանել է, որ շատերը կուրախանան այդ նախաձեռնության համար, սակայն հայտարարել է, որ հոգաբարձուի քաղաքականությունն ուղղված է Պրեստոնում իր շտաբակայանն ունենալուն[6][7]։

Չնայած քննադատների դրական արձագանքներին և տարեկան 100 000 այցելուի ներգրավմանը[5][8][9], բազմիցս առաջացել է ֆինանսավորման հարց[10][11]։ 2007 թվականին թանգարանն ունեցել է մոտ 800 հազար ֆունտ ստերլինգ եկամուտ և 1,2 միլիոնի կորուստ[12]։ Հոգաբարձուները մտահոգված էին թանգարանի ապագայի համար։ 2009 թվականին նրանք առաջարկել են թանգարանը տեղափոխել «Մանչեսթեր Սիթի»։ Քաղաքային խորհուրդը թանգարանին առաջարկել է տարեկան 2 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ ֆինանսական փաթեթ, եթե տեղափոխվի Մանչեսթեր։ Չնայած Պրեստոնի և Լանքաշիրի տարեկան մինչև 400 000 ֆունտ ստերլինգի բարելավման առաջարկին, հոգաբարձուների խորհուրդը քվեարկել է թանգարանը Մանչեսթերի «Ուրբիս» ցուցահանդեսային կենտրոն տեղափոխելու օգտին[13]:

Ենթադրվում էր, որ բավարար ֆինանսավորման դեպքում Պրեստոնի մասնաճյուղը բաց կմնա որպես լրացուցիչ կենտրոն[13]։ Այնուամենայնիվ, թանգարանում չեն կարողացել ֆինանսական փաթեթի շուրջ համաձայնության գալ Լանքաշիրի կոմսության խորհրդի հետ, և 2010 թվականի ապրիլի վերջին մասնաճյուղը փակվել է հանրության համար[14][15]։ Սակայն 2012 թվականից սկսած Պրեստոնի մասնաճյուղն օգտագործվում է որպես հետազոտական կենտրոն և պահեստ[1]։

«Ուրբիսը» փակվել է 2010 թվականի փետրվարին՝ 2011 թվականի ամռանը Ֆուտբոլի ազգային նոր թանգարանի բացման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում[16]։

Մանչեսթերում թանգարանը բացվել է 2012 թվականի հուլիսի 6-ին։ Հույս կար, որ նոր թանգարանը թույլ կտա տարեկան ներգրավել 350 000 այցելու[1]։ 2012 թվականի օգոստոսին հայտարարվել է, որ բացման պահից ի վեր առաջին վեց շաբաթվա ընթացքում թանգարան է այցելել 100 000 մարդ[17]։ 2013 թվականի ապրիլի վերջին թանգարանը հասել է ցանկալի 350 000 այցելուի նշագծին[18]։

ՑուցահանդեսներԽմբագրել

 
Թոմ Ֆինի արձանը թանգարանի մուտքի մոտ

Թանգարանի շատ ցուցանմուշներ տրվել են վարձով ամբողջ Մեծ Բրիտանիայում, որոշ ցուցանմուշներ վարձակալել են Գերմանիայի, Պորտուգալիայի, Շվեյցարիայի և Բելգիայի ցուցահանդեսները։ Թանգարանը համագործակցում է ՈՒԵՖԱ-ի հետ՝ նախքան ֆուտբոլի ազգային թանգարան տեղափոխվելը Եվրոպական խորհրդարանում, Բրյուսելում բացված ՈՒԵՖԱ-ի հոբելյանական ցուցահանդես ստեղծելու համար: Թանգարանը ՈՒԵՖԱ-ի հետ նաև աշխատում է կանանց ֆուտբոլին՝ մասնավորապես 2005 թվականի Եվրոպայի կանանց առաջնությանը նվիրված աշխարհի առաջին ցուցահանդեսը ստեղծելու համար։ 2006 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության թեման բացահայտելու համար թանգարանը համագործակցել է ցուցահանդեսի մշակման Հոնկոնգի և Գերմանիայի գործընկերների հետ։ «Ազգի համար փրկվածները․ Անգլիայի գավաթի պատմություն» հատուկ ցուցահանդեսը, որը ցուցադրում է Անգլիայի գավաթի ամենահին մրցանակը, որը հաղթողներին պարգևատրելու համար օգտագործվել է 1896-1910 թվականների միջև ընկած ժամանակահատվածում, մեկնարկել է 2006-ի մայիսին: Այն շրջագայել է Նյուքասլ ափոն Թայնում, իսկ 2007 թվականի հունիսից եղել է Հեմփշիրի կոմսության «Մայլսթոուն» թանգարանում։

Թանգարանն ունի ժամանակավոր ցուցահանդեսների ծրագրեր, ինչպիսին է 2007 թվականի մարտի 3-ից հունիսի 3-ը տեղի ունեցած հերթական հատուկ ցուցահանդեսը, որը կոչվում է «Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի» ։ Այս ֆոտոցուցահանդեսը լուսաբանել է Ֆիլիպ Կոլվինի աշխատանքները։

Ֆիլը փաստագրել է «Քրիսթալ Փելաս»-ի երկրպագու հաշմանդամ Սամուել Բյորչի փորձը, քանի որ նա ճանապարհորդել է երկրով մեկ իր թիմին աջակցելու համար: Լուսանկարներում ցույց են տրվել այն խնդիրներն ու խոչընդոտները, որոնք Սամուելը հաղթահարել է ֆուտբոլային խաղին ներկա գտնվելու համար, և թե ինչպես է դա արել: Լուսանկարներում նաև ցուցադրվել է այն աջակցությունը, որը նա ստացել է մյուս երկրպագուների կողմից։ Ֆիլի նախագծի լուսանկարները ցույց են տալիս, թե ինչի կարելի է հասնել դժվարին պահերին օգնություն ցուցաբերելու միջոցով, և նա հույս ունի, որ դա կխրախուսի մյուս հաշմանդամներին ավելի ակտիվ դառնալ և իրենց զգալ հասարակության լիիրավ անդամ:

Ցուցահանդեսը «Ֆուտբոլը բոլորի համար» թանգարանային ծրագրի մի մասն է։ «Ֆուտբոլը բոլորի համար» ծրագիրն ուղղված է եղել ցուցահանդեսի և սեմինարների ծրագրի շրջանակներում ֆուտբոլում հաշմանդամություն ունեցող անձանց ներդրումը ճանաչելուն․ այն թանգարանում անցկացվել է 2007 թվականի մարտից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում:

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Airey, Tom (6 July 2012 July 2012), National Football Museum opens at new Manchester home, BBC News, http://www.bbc.co.uk/news/uk-england-manchester-18725667, վերցված է 7 July 2012 
  2. International Football Institute, University of Central Lancashire, արխիվացված օրիգինալից 17 August 2012-ին, https://web.archive.org/web/20120817111813/http://www.uclan.ac.uk/schools/ssto/research/international_football_institute.php, վերցված է 8 July 2012 
  3. A step back in time, FIFA, 25 April 2008, http://www.fifa.com/aboutfifa/organisation/news/newsid=752588/index.html, վերցված է 8 July 2012 
  4. Football museum's expansion plan, BBC News, 5 July 2006, http://news.bbc.co.uk/1/hi/england/lancashire/5149092.stm, վերցված է 7 July 2012 
  5. 5,0 5,1 Davies, Hunter (12March 2009), «Hands off, Wembley», New Statesman, http://www.newstatesman.com/sport/2009/03/football-museum-preston, վերցված է 7 July 2012 
  6. National Football Museum Vows To Pick Preston Over Wembley, Culture 24, 16 December 2008, http://www.culture24.org.uk/history+%26+heritage/art63465, վերցված է 7 July 2012 
  7. «Minister backs city's claim to football museum», Lancashire Evening Post, 26 December 2008, արխիվացված օրիգինալից 4 March 2016-ին, https://web.archive.org/web/20160304052916/http://www.lep.co.uk/news/local/minister-backs-city-s-claim-to-football-museum-1-85013, վերցված է 21 August 2020 
  8. MPs fight moving football museum, BBC News, 12 December 2008, http://news.bbc.co.uk/1/hi/england/lancashire/7780288.stm, վերցված է 7 July 2012 
  9. «Manchester United legend: Museum should stay in Preston», Lancashire Evening Post, 9 September 2009, արխիվացված օրիգինալից 22 October 2013-ին, https://web.archive.org/web/20131022132921/http://www.lep.co.uk/news/local/manchester-united-legend-museum-should-stay-in-preston-1-98129, վերցված է 7 July 2012 
  10. Football Museum jobs under threat, BBC News, 15 June 2005, http://news.bbc.co.uk/1/hi/england/lancashire/4094452.stm, վերցված է 8 July 2012 
  11. Football museum 'needs more cash', BBC News, 23 January 2007, http://news.bbc.co.uk/1/hi/england/lancashire/6289689.stm, վերցված է 8 July 2012 
  12. Ottewell, David (8 September 2009), «National Football Museum moves to Manchester», Manchester Evening News, http://menmedia.co.uk/manchestereveningnews/news/s/1135614_national_football_museum_moves_to_manchester, վերցված է 8 July 2012 
  13. 13,0 13,1 «National Football Museum to move to Urbis», Manchester Evening News, 18 November 2009, http://menmedia.co.uk/manchestereveningnews/news/s/1182980_national_football_museum_to_move_to_urbis, վերցված է 23 October 2010 
  14. National Football Museum closes its doors in Preston, BBC News, 1 May 2010, http://news.bbc.co.uk/1/hi/england/lancashire/8655373.stm, վերցված է 7 July 2012 
  15. National Football Museum in Preston to close, BBC News, 19 April 2010, http://news.bbc.co.uk/1/hi/england/lancashire/8630976.stm, վերցված է 7 July 2012 
  16. «Manchester's Urbis closes to become football museum»։ BBC Sport։ 27 February 2010։ Վերցված է 23 October 2010 
  17. «Museum welcomes 100,000th visitor»։ National Football Museum։ 21 August 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-10-ին։ Վերցված է 2012-10-27 
  18. «Back of the net: National Football Museum smashes targets for visitors»։ Manchester Evening News։ 26 April 2013։ Վերցված է 2013-05-07 

ԳրականությունԽմբագրել

  • Hornby, Hugh (2010), Eyewitness Football,, Dorling Kindersley, ISBN 9781405366021 
  • Galvin, Robert; Bushell; Charlton, Bobby (1 October 2005), Football's Greatest Heroes: The National Football Museum Hall of Fame, Robson, ISBN 9781861059048 
  • Radnedge, Keir; Bushell, Mark; Lineker, Gary (1 April 2006), Treasures of the World Cup,, Carlton Books Limited, ISBN 1844423212 

Արտաքին հղումներԽմբագրել